չմոռացված
February 17th, 2012 by Spiderone

Գյուղատնտեսության, կրթության եւ գիտության նախարարություններն այսօր ունեցել են տարվա ամփոփիչ ասուլիսները: Ասուլիսից հետո երեւի մի շարք խմբագրություններում լրագրողներն ու խմբագիրները միասին են համտեսել գյուղնախարարության բաժանած չրերն ու գինին: Հերթական անգամ գնեցին վաղուց արդեն գնված լրագրողներին:

Երբ լրագրողներից մեկին հարցրի` ինչին էր պետք էդ չիրը, պատասխանեց` չէ, ուղղակի մի փոքրիկ ուշադրություն է:
Ուրեմն այսպես, տարբեր հեռուստաընկերությունների եւ կայքերի լրագրողներն իրենցից գոհ դուրս են գալիս նախարարությունների շենքից` ձեռքներին մի մեծ տոպրակ, տոպրակի մեջ` «մի փոքրիկ ուշադրություն»:
Դա գիտեք ինչի է նման, չբավարարված, բայց ժամանակից շուտ կլիմաքս ապրած կնոջը մի փոքրիկ ուշադրություն դարձնելուն: Ողջ տարվա ընթացքում էդ նախարարությունները որքան ու ոնց ուզում, բռնաբարում են լրագրողներին, վերջում էլ` մի փոքրիկ ուշադրություն:
Հա, չմոռանամ նշել, որ ԿԳՆ-ն լրագրողներին փոքրիկ գրքույկ եւ հիշողության քարտ էր նվիրել` ՀՀ դրոշի գույներով: Չթաքցնեմ վերաբերմունքս ու ասեմ, որ էդ ֆլեշները ճաշակով էին սարքած, ուղղակի վատն էն ա, որ եռագույն դրոշն արդեն դարձել ա կաշառքի, առքուվաճառքի, կոռուպցիայի եւ ոռմտիկության սիմվոլ:
ԱՄՈԹ!

Հ.Գ. Էս սենց գրեցի էլի… արդեն մեկ ա` ինչ կանեք: Էնքան ա մեկ, որ երթուղայինում երբ մեծ կին ա բարձրանում, չեմ էլ կանգնում, որ տեղ տամ: Կլիմաքսի ենթարկվածներին ես մի փոքրիկ ուշադրության չեմ ուզում արժանացնել:
Փոշոտ հայացքներից, խոսակցություններից, զգացմուքներից, գարեջրի բույրից ու փոշիացած արժեքներից զզված` տուն ընկա: Ուրցի թեյ. հա, ուրցը դեռ մանկուց մոտիկ ընկերս է եղել: Չգիտեմ` էս մասին ինչու եմ գրում ու ձեզ բան ունե՞մ ասելու ընդհանրապես, ուղղակի, գրում եմ: Ձեր տեղը լինեի, չէի կարդա, քանի որ վաղը մեկա պետք ա արթնանաք ու նորից նույն փոշու մեջ մխրճվեք էլի: Բայց դե, հազարից մեկ փոշիներն արժե սրբել: Եւ այսպես, ձեռքս եմ վերցնում փոշու շորն ու…
Էս երկրում կամ մարդկության մեջ ընդհանրապես, ամեն մեկն իր տեղում անազնիվ ա, նենգ ու մարմնավաճառ: Բացառությունների մասին չեմ խոսում. իրենք իրենց մասին լսելու կարիք չունեն: Ում մասին որ խոսում եմ, միգուցե լսեն, չհասկանան էլ, որ իրենց մասին է խոսքը, բայց ոչինչ..
Ես ժուռնալիստ եմ, ճի՞շտ է, գոնե մի երկու բան գրել եմ: Զզվում եմ էս ժուռնալիստների հետ երկու բառ խոսելուց: Իրենք իրենցից ոգեւորված մեկ քրֆում են Լեւոնին, քանի որ Սերժի համար են աշխատում, մեկ` հակառակը: Վերջերս էլ պատահում ա, որ քրֆում են երկուսին էլ, քանի որ Քոչարյանի փողերով են իրենց աշխատավարձ տալիս… Էլ չեմ խոսում լրատվական դաշտի մոնոպոլիայի մասին. Միշիկը որքան էլ խելացի լիներ, էդ մոնոպոլիան ստեղծել չէր կարող, եթե յուրաքանչյուր ժուռնալիստ իր տեղում արժանապատվություն ցուցաբերեր: Բայց դե ավելորդ ա բարձր գաղափարներից խոսել…
Այլընտրանքային ժուռնալիստներ կան է, գիտե՞ք ովքեր են, էն որ իր տնեցիք հպարտանում են, որ իրենց տղան դեպուտատների հետ ա տալիս-առնում: Դեպուտատներն իրենց տղային զանգում են` խնդրանքով ու չեն մերժվում: Կամ ասենք իրենց տղան հաց ա ուտում դեպուտատների հետ, եթե բախտը բերել ա: Էն, որ խմբագրի աչքը մտնելու համար մի հատ նենց «բոմբ» նյութ են գրում, որ հաջորդ օրը դեպուտատ ձյաձյաները նոր համակարգիչներ կամ լուսանկարչական սարքեր գնեն խմբագրության համար: Էդ խմբագրության համար, ընդհանրապես, լավագույն ժուռնալիստը նա ա համարվում, ով ավելի շատ ֆոտոապարատ կամ համակարգիչ կպոկի դեպուտատ ձյաձյաներից: Ու էդ խմբագրությունները քիչ չեն է. մեկը չի, երկուսը չի..
Այսօր իմացա, որ Զեհրան ամուսնանում է… հուզվեցի:
Գիշերվա ժամը երկուսն էր, ղեկավարս Զեհրային բերեց մեր տուն: Եվրոպական ձեւերով բարեւեցինք, բայց արեւելյան ազգերին բնորոշ ջերմությամբ թեյեցինք ու խոսեցինք ողջ գիշեր: Թուրքի նկատմամբ կոմպլեքս ունեի: Թուրք տեսել էի, շփվել էի, խմել էի հետը, բայց ապրե՞լ…այս միտքն ինձ նույնիսկ գիշերները հանգիստ չէր տալիս: Մինչ Զեհրայի գալը ես հպարտությամբ դարակներից հանել էի բոլոր հայկական հուշանվերները ու տարածել տնով: Սենյակիս դռան բռնակից էլ հայկական դրոշ էի կապել:
Սպարտիվկայով էր, հեռախոսը ձեռքին. պիտի ցատկեր կամրջից: Մի ստից բան էր պատահել երեւի: Ամբողջ աշխարհը գլխին էր փլվել:
Կամրջի եզրային ճաղերին հենված էր, մեկ էլ հետ եկավ, թափ հավաքեց ու վազեց թռչելու… 113 համարի գազելն արագ անցավ, ներսից չհասցրի տեսնել` թռչեց նա, թեչէ: Պատուհանից ամեն կերպ փորձում էի հասկանալ` ի վերջո թռե՞լ է, թե՞ չէ:
Երբ գազելն արդեն կոնյակի գործարանի մոտ էր, հետո գլխի ընկա, որ ալարել եմ կանգնեցնել, իջնել, միգուցե փրկեի… բա որ թռած լիներ: Մեկ էլ հիշեցի, որ հետեւիս նստած տղան էլ էր ուշադիր հետեւում` թռնում է, թե չէ: Իմ հիմար դատողությամբ հետեւիս տղան ինձ հանցակից էր էլի…
Ամբողջ ճանապարհին աղաչում էի չգիտեմ ում, որ գամ տուն, լուրերը նայեմ ու գագիկ շամշյանը հայտնած չլինի, որ Հրազդանի կիրճում դիակ կա… դեռ չի հայտնել, բայց հիմա ինձ արդեն չի էլ հետաքրքրում` թռել ա, թե չէ, այլ այն, որ ես անտարբեր եմ:
Ես չապրող հասարակության անդամ եմ: Երթուղայինում իմ դիմաց նստած աղջկա պես, որ ծիգռովի չալման կապել էր գլխին, սվարովսկի քարերով հեռախոսով խոսում էր ընգերոջ հետ ու ասում. <մեկն իրան ուզում էր մոստից քցեր աչքիս>: Ու մնացած անտարբեր, անկյանք ուղեւորների նման, որ իրար էին նայում. ուզում էին ասել <ամեն մեկս հազար դարդ ունի, հո չէինք կանգնելու>: Դիմացս կռացած տղամարդու նման, որ ալարել էր լողանալ. ուր մնաց մեկի կյանքով հետաքրքրված լիներ… ես այդ անկյանքերից մեկն էի… ափսոս
Հ.Գ. իսկ երբ 10 տարի ազատազրկման ենթարկվածին վիլիսով տարան դեպի անհուն միայնություն, ես լացեցի..
Էլի ուշացա: Պայուսակս եմ լցնում այն ամենը, ինչն այդ պահին ընկնում է աչքիս, մտքումս ինչ ասես ասում եմ Մարկ Ցուկենբերգին ֆեյսբուք հիվանդությամբ բոլորիս վարակելու համար, ու ինձ դուրս եմ նետում տանից…
Կանգառում…
Էս 64-ը, ժողովուրդ ջան, գալիս է 15 րոպեն մեկ: Մեր բախտն էլ էդպես է բերել: Գոնե մի ալտերնատիվ միկրոավտոբուս էլ լիներ, թե չէ ես ինձ արդեն կանգառի սյուն եմ զգում կամ էլ լուսացույց:
Հիմա ինչ, գալո՞ւ ես 64 ջան: Ըհն, եկավ… էնպես էլ նազանքով ու դանդաղ է գալիս, ոնց որ բալետ պարի: Վերջապես…ինձ ներս եմ գցում ու ինչպես միշտ` ուժս չի հերիքում, որ դուռը փակեմ…մունաթախառը նկատողություն վարորդի կողմից, թե դուռը չի փակվել: Ինչքան ուժ ունեմ գործադրում եմ. դուռը արդեն փակ է, բայց վարորդն էլի դժգոհ է, փաստորեն հիմա էլ դուռը ջարդելու գործով էի զբաղված: Read the rest of this entry »
«Ապե, դու էլ ե˚ս գալիս Երևան»,- լսվում է Վայք-Երևան երթուղայինի վարորդի ձայնը: «Չէ է, ախր դու Երևան գնալու շորեր չես հագել»,- ինքն իրեն ուղղում է վարորդը: Երթուղայինի մեջ ծիծաղ է սկսվում: Ես էլ եմ ծիծաղում: Մտածում եմ` տեսնես «Երևան գնալու շորերը» որոնք են ու ակամայից հագածիս նայում:
Մեքենան ավտոկայանից շարժվում է: Դեռ ազատ նստատեղեր կան: Զարմանում եմ` առանց նստատեղերը լրացնելու ճանապարհ ենք ընկնում: Պարզվում է` ոչ: շուրջվայքյան ճանապարհորդություն է` ուղևորներ «հայտնաբերելու» նպատակով:
Մենք քսան րոպե պտտվեցինք քաղաքով: Ես այդ ընթացքում հասցրի երեք անգամ ձեռքով անել պատշգամբում կանգնած մայրիկիս:
Տունս այնքան մոտ է համալսարանին, որ կարող եմ ճանապարհին ոչինչ չնկատել բացի քայլերիս քանակից:
Բայց…
Այդ «եվրո տատիկը», որին հանդիպում եմ մասնաշենքից դուրս գալիս… Ինչպես եմ վատ զգում, որ
ինձնից փող չի ուզում… Մուրացկանության նոր մշակույթ. բերան չցավեցնել նիհար դրամապանակներից
փող պոկելու համար, ունենալ մշտական հաճախորդներ ու նրանցից վերցնել հազար դրամից ոչ պակաս
գումար:
Իսկ այդ մշտական հաճախորդները «եվրո տատիկին» եվրոներ են նվիրում այն նույն հոգեբանությամբ,
որը նրանց ձեռքից բռնել ու տարել է համալսարանի «ամենաթանկանոց» ֆակուլտետը, գնել է տալիս
ամենակարմիր դիպլոմը ու ամենասև ջիպը… Եթե կա ամեն ինչի էլիտար տարբերակը, պետք է լինի նաև
մուրացկանինը, և հորինվել է «եվրո տատիկը»…
Հեռախոսի զանգից արթնանում եմ:
-Բարև, էս չե՞ս գալիս դասի:
Նայում եմ ժամին 11:30 է.
- Ինչի, 14:30 չի՞ դասը:
- Չէ, այսօր երեքշաբթի է, 13:00-ին:
-Վաաայ…, լավ, գալիս եմ, սպասի’ր:
Նորից խառնել եմ դասաժամերը: Առհասարակ, ինչ դասերը մեկ ժամ ուշ են սկսվում , միշտ խառնում եմ. անցյալ անգամ էլ շուտ էի գնացել: Ասում են` մարդու օրգանիզմն իր ներքին ժամն ունի, որը չպետք է խախտել (ինչևէ, կրթության նախարարն այդ առաջարկն անելիս դա հաշվի չէր առել): Արագ-արագ հագնվում, պատրաստվում ու դուրս եմ գալիս: Ճանապարհին ինչ ասես չեմ ասում քաղաքապետին, որ երթուղայիները քաղաքի ծայրում են, այդքան հեռու են (հեռու մեր տնից): Այնքան եմ գնացել-եկել այս ճանապարհով, որ մտքերով եսիմ ուր եմ, իսկ ոտքերս արագ-արագ ինձ տանում են, ակամայից մտաբերում եմ սևակյան խոսքերը . «իսկ ոտքերիցս բարի բա~ն, չկա»…Եվ իրոք, ինչքան բարի են իմ ոտքերը, որ ներում են իմ քնկոտությունն ու ինձ այդպես արագ տանում են դեպի երթուղայինները: Իսկ պատկերացնո՞ւմ եք, որ մարմնի ամեն մաս «ինքնիշխան» լիներ, ու ոտքերը ճամփի կեսին կանգնեին, ու ասեին` չենք գնու~մ…Այ պետությունն էլ պետք է լինի մեկ մարմնի պես, միասնական:
Ահա հասնում եմ: Ընկերունիս մի փոքր ջղայինացած հոնքերի տակից այնպես է ինձ նայում , ասես ուր որ է պիտի հարձակվի վրաս, բայց գիտեմ, չի զայրանա. սովոր է:
Էէէէէէէէէհ, էլի ուշացա, բայց ոչ մի դեպքում երթուղային չեմ նստի: Դե լավ հա, …ի դասը չի՞. մի 15-20 րոպե էլ կուշանամ: Էս ականջակալներն ինչու են անընդհատ խճճվում: Նյարդայինանում եմ: