Զգուշացեք, քաղաքում «հանրային զուգարաններ» կան…
filed in հասարակական on Oct.03, 2009
Վերնիսաժի դիմաց` կառավարության շենքի հետեւում, ավտոկայանատեղի է… Առավոտյան, երբ գնացինք կայանատեղի` մեքենա նստելու, հանկարծ մեքենային շատ մոտ նկատեցի ինչ-որ տղամարդկանց, ովքեր հոգում էին բնական կարիքները… ամաչեցի… հետո էլ մտածեցի, լավ, չամաչեմ ու նկարեմ…
Երբ նկարում էի, ինձ մոտեցավ կողքի կառուցվող շինության պահակը. նա բացատրեց, որ իրենց բանվորները զուգարան ունեն եւ ցույց տվեց այն:
Ինքնաշեն հանրային զուգարանից օգտվում էին վերնիսաժի տղամարդ վաճառականները:
«Բա ինչ անենք, հո տակներս չենք անի… էստեղ զուգարան կար դրված, մի քանի օր առաջ հանեցին, մենք էլ էստեղ ենք գալիս…»,-ասում էր զուգարանից օգտվողներից մեկը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ վերնիսաժում աշխատող կանայք «կողքի օբյեկտից» են օգտվում…

Հ.Գ. Գրիպ էի, հոտ չառա, բայց բանվորներն ու վերնիսաժի վաճառականները հավաստիացնում էին, որ այլեւս հոտին չեն դիմանում:
October 3rd, 2009 on 12:11
ov karogh e asel, menq Aghfanstanum u pakistanum aproghneric inchov enq tarbervum???
October 5th, 2009 on 12:11
Menq hasarakutyan mi xav unenq vor inch el anes qaxaqakirt chi darna, bayc ev aynpes vortex hogan irenc kariq@ ayd mardik, vortex???
October 5th, 2009 on 12:11
Iharke, anshnorhqutyun e, hakahigienik u thach…Bayc myus koxmic el, iskapes ayd mardik vortex hogan bnakan kariqner@??? @ndhanrapes, mer qaxaqum vcharovi zuganranneri lurj xndir ka…Dranq hatukent en, ayn el` qaxaqi kentronum miayn u voch sanitarahigienik paymannerum… Petq 1 vcharovi zugaranner karucven…Sakayn da el qich e` dranq petq e maqur vichakum pahven, vorpeszi mardik i vichaki linen ogtvel drancic…Chnayac, hashvi arnelov hay azgi pnti bnavorutyun@, maqur vichakum dranq pahel@ mi qich djvar klini…
October 5th, 2009 on 12:11
Հասարակական զուգարանները լուրջ խնդիր են Հայաստանի համար: Բացի Երեւանի կենտրոնից, ուրիշ ոչ մի տեղ չես գտնի հասարակական զուգարան:
Կոնկրետ Վերնիսաժի աշխատողներին պետք չէ մեղադրել: Մարդիկ մի կերպ հացի փող են վաստակում, քաղաքի մաքրությամբ մտահոգվելու ժամանակ չունեն…
October 5th, 2009 on 12:11
Hamadzayn em Nunei het et mihat xav a vor erbeq chen poxvi,ov a tesel poxkapov inch vor mekin vor ir karigner@ drsum a hogacel,mek@ es chem tesel.Isk ete el kan hanrain zugaranner dranq el gumarov en ,bacarutyamb mi qani tex.
October 5th, 2009 on 12:11
Նազելի, փողկապով մարդիկ դրսում չեն հոգում, որովհետեւ դրսում չեն աշխատում, այսինքն իրենց հիմնարկներում ունեն զուգարաններ…
Եթե նայենք այսպես այս խնդրին, թե մի խավ կա, որ չի փոխվի, ուրեմն Հայաստանի 95 տոկոսը չի փոխվի…ուրեմն ազգությամբ բոմժ ենք???
Չէ, չինովնիկներն են բոմժ, որ բացի ասֆալտ փռելուց այլ բան անել չգիտեն…թող մի հատ էլ “զուգարանի հիմնադրամ” գտնեն ու գրանտ գրեն, մարդավարի զուգարաններ սարքեն…որ ժողովուրդն էլ, անկախ իր խավային պատկանելությունից, իրեն մարդ զգա…
ԲՈԼՈՐԸ ԿԱՐԻՔՆԵՐ ՈՒՆԵՆ ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ ՓՈԽԿԱՊԱՎՈՐ ԵՆ, ԹԵ ՉԷ…
October 5th, 2009 on 12:11
Ի դեպ, ասեմ, որ այդ վայրից քիչ այն կողմ մի քանի ամիս առաջ, իրոք, կային զուգարաններ…հիմա հանված են…
October 5th, 2009 on 12:11
Անձամբ ես հաճախ եմ օգտվում հասարարական զուգարաններից, բայց ասեմ, որ 100 դրամը թանկ է, թեեւ եթե շատ մաքուր է լինում, չեմ ափսոսում:
Մի խորհուրդ բոլորին, օգտվեք հյուրանողների զուգարաններից
October 6th, 2009 on 12:11
«Հայկական ժամանակ». Գալուստ Սահակյան. Բողոքողները հենց ցեղի տականքն են
12:02 • 06.10.09
Օրաթերթն անդրադարձել է ՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի հերթական սկանդալային հայտարարությաններից մեկին:
Տեսականի
Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե Սփյուռքում Սերժ Սարգսյանի դեմ բողոքողները տականքներ են, և մոլախոտը «մեր ազգից դեռևս չի վերացել»։
Իր այս պնդումները Գալուստ Սահակյանը հիմնավորել է Նժդեհի ուսմունքով, ըստ որի՝ հասարակությունը բաժանվում է 3 մասի՝ ցեղակրոններ, հայրենասերներ և «ցեղի տականք»։ Ապա Սահակյանն ասել է հետևյալը. «Նրանք, ովքեր փորձում են դավաճանական արարք թույլ տալ, երրորդ խմբում են»։ Այնուհետև բառացիորեն ավելացրել՝ «ցեղի տականքը հենց բողոքողներն են», իսկ «միտինգ անողները մեր տեսակից չեն»։
Հետաքրքիր է, թե ինչ կարծիքի են մեր հայրենակիցները Գալուստ Սահակյանի տեսակի մասին։
zugaranner@ tveq togh galusik@ zbaghvi et harcov, TAKANQ
October 6th, 2009 on 12:11
augustine ջան, ինչ կապ ունի Գալստրուկը զուգարանների հետ? ինչու ես քաղաքականացնում??
թեեւ դեմ չեմ նաեւ քաղաքական թեմաներ քննարկելը???
Սպայդերվանը ինչ կարծիքի է??
October 6th, 2009 on 12:11
miguce iroq Galust Sahakyani beran@ hanrain zugaran e hishecnum, dra hamar el augustine-n henc da el hishec?
October 6th, 2009 on 12:11
Սաքօ ջան բոլոր թեմաներն էլ կարող են քննարկվել այստեղ… խնդրեմ.
augustine ջան, շնորհակալություն մեջբերման համար, կարծում եմ անհանդուրժողականությունը սկսվում է հենց Գալուստներից ու քաղաքական այն գործիչներից, ովքեր պատահմամբ են հայտնվել այդ ստատուսում…
Ու, ընդհանրապես, շատ-շատ ստատուսներ կան, որ պատահմամբ են տրվում այս կամ այն մարդուն…դրա համար էլ էսօր մենք դրսում դեռ զուգարանի խնդիր ունենք…