Ամենառոմանտիկ Էյֆելյան աշտարակն էլ քաղաքականացավ…
filed in արտաքին քաղաքականություն, հասարակական, պետություն, քաղաքականություն on Oct.06, 2009
Ֆրանսիայում Թուրքիային նվիրված ամսվան Փարիզը մեծ շուքով է պատրաստվում… Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Թուրքիայի դրոշի գույներով (http://news.am/am/news/5906.html): Սա դուր չի եկել Ֆրանսիայի հայերին. նրանք պլանավորել են բողոքի ակցիաներ իրականացնել աշտարակի շրջակայքում: 
Ֆրանսահայերը հիշեցնում են, որ 2007 թվականին հայտարարված Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներում Էյֆելյան աշտարակը չի լուսավորվել Հայաստանի դրոշի գույներով։
Բողոքի ցույցերով, չգիտենք` ինչ կապացուցեն մեր ազգակիցները Ֆրանսիայի կառավարությանը, սակայն մեր արտգործնախարարությանն ու նախագահին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ, ժամանակին, Իսրայել Օրին էլ, դիմել էր եվրոպային` հայկական հարցը կարգավորելու խնդրանքով, սակայն նրանց նավերը մեր լեռներով չլողացին…
Հ.Գ. հիշեցնենք նաեւ, որ մեր լեռները դեռ իրենց տեղում են, իսկ նրանց նավերը այդպես էլ չսովորեցին լեռներ բարձրանալ…
October 6th, 2009 on 12:11
«Հայկական ժամանակ». Գալուստ Սահակյան. Բողոքողները հենց ցեղի տականքն են
12:02 • 06.10.09
Օրաթերթն անդրադարձել է ՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի հերթական սկանդալային հայտարարությաններից մեկին:
Տեսականի
Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե Սփյուռքում Սերժ Սարգսյանի դեմ բողոքողները տականքներ են, և մոլախոտը «մեր ազգից դեռևս չի վերացել»։
Իր այս պնդումները Գալուստ Սահակյանը հիմնավորել է Նժդեհի ուսմունքով, ըստ որի՝ հասարակությունը բաժանվում է 3 մասի՝ ցեղակրոններ, հայրենասերներ և «ցեղի տականք»։ Ապա Սահակյանն ասել է հետևյալը. «Նրանք, ովքեր փորձում են դավաճանական արարք թույլ տալ, երրորդ խմբում են»։ Այնուհետև բառացիորեն ավելացրել՝ «ցեղի տականքը հենց բողոքողներն են», իսկ «միտինգ անողները մեր տեսակից չեն»։
Հետաքրքիր է, թե ինչ կարծիքի են մեր հայրենակիցները Գալուստ Սահակյանի տեսակի մասին։
yes ete imanayi hajord nyut@ sa er linelu, sran hamar kpaheyi, bayc nuyn cuyc anogh hayeri masin inch kasi galustik@???
te nuyn mardik azgi takanqic ceghakron en darnum 1 shabatva mej???
October 6th, 2009 on 12:11
Ազգի տականքները՝ ըստ Կարեն Ավագյանի
15:07 • 06.10.09
Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանն այսօր «Հայելի» ակումբում հայտարարել է, թե միշտ էլ ազգում եղել են տականքներ, որոնք հայոց պատմության ընթացքում միշտ էլ խանգարել են հայ–թուրքական կարգավորմանը կամ դրա լուծմանը հասնելուն։
«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ բանավիճելու եկած Կարեն Ավագյանն ասել է, որ հայ–թուրքական նախաստորագրված Արձանագրություններում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շահարկողները ազգի տականքներ են, որովհետև Արձանագրությունները չեն նշանակում, թե Հայաստանը կասեցնում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կամ պատրաստվում է քննարկել այդ փաստը։ Ըստ Ավագյանի՝ Արձանագրություններով Հայաստանը քննարկելու է միայն Հայոց ցեղասպանության հետևանքների հարցը։
Հարցին, թե Հայոց ցեղասպանության հարցը շահարկում են երեք ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունն ու «Ժառանգությունը», նրանցից ովքե՞ր են տականքները, Կարեն Ավագյանը անուններ չի հնչեցրել ու հայտարարել է՝ ովքեր շահարկում են, նրանք էլ ազգի տականքներն են։
Tert.am
es vonc vor ov turqeri her chi, takanq a ha???
October 7th, 2009 on 12:11
Ավգուստին ջան, քո գրածները թեմայի հետ ինչ կապ ունեն?
October 7th, 2009 on 12:11
Կարծում եմ` ողբերգություն պետք չէ սարքել ֆրանս-թուրքական մերձեցումը, պետք է հաշվի առնել, որ Փարիզում բազմաթից թուրքեր են ապրում:
October 7th, 2009 on 12:11
SpiderOne ջան, իսկ ով ասաց, որ Էյֆելյանը ամենառոմանտիկ աշտարակն է?
October 8th, 2009 on 12:11
էյֆելյան աշտարակը հնարավոր է դարձնեն թուրքական սրճարան, բայց էդ չէ կարևորը: կարևորը այն է, որ Ֆրանսիան թուրքերին արդեն սիրաշահում է իր կողմից նախկինում հակաթուրքական որոշ քայլերի համար: Ստեղ նույնպես մենք պարտվում ենք…
October 8th, 2009 on 12:11
Հասմիկ ջան, դե գոնե ինձ համար դա միշտ ռոմանտիկ է եղել…
October 8th, 2009 on 12:11
Համամիտ եմ հայ լիբերալի հետ.
Իսկ ինչ եք կարծում, երբ ֆրանսիահայերը բողոքի ցույցեր անեն, դրանք եւս կճնշվեն, ինչպես ճնշվեց Սերժ Սարգսյանին դիմավորող ցույցը Ֆրանսիայում???
October 9th, 2009 on 12:11
Spiderone-in
Spasum enq nor temaneri, aveli sur u hetaqrqir… Qaxaqakanutyunic el hognel enq arden