Գործակալությունը նույնիսկ ծերերին է ամուսնացնում
filed in հարսանիք on Oct.30, 2009
Հունիսի 7-ին «Ամուսնության և ընտանիքի հանդիպում» կենտրոնի` «Եվրոպա» ռեստորանում կազմակերպած միջոցառմանը Ռազմիկն ու Լիանան հանդիպեցին և քսան օր հետո ամուսնացան: Մինչ այդ Ռազմիկը մի քանի կանանց հետ էր հանդիպել, բայց նրան վախեցնում էին նրանց պահանջները. «Ասում էին, որ պետք է թոշակովս իր երեխեքին պահեմ, պետք է անպայման օրինականացնեմ ամուսնությունը և այլն: Իսկ ես փնտրում էի տան կին և գտա: Հենց առաջին հայացքից հասկացա, որ Լիանան ինձ համար լավ կին կլինի: Ես երջանիկ եմ իմ ընտանիքում»,- պատմում է 74-ամյա Ռազմիկը:
Ամուսնական գործակալություններն իրենց հայտարարություններում գրում են «Ամուր և երջանիկ ընտանիք կազմել ցանկացողներին հրավիրում ենք, երկարամյա փորձ, տվյալների մեծ բազա նաև ԱՄՆ-ում, եղեք մեզ հետ և չեք լինի միայնակ, մենք կօգնենք Ձեզ գտնելու Ձեր երկրորդ կեսին» և նման տողեր: Չնայած այս ամենին` հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ:
Այս մասին գործակալություններում ևս փաստեցին` նշելով, որ նախկինում շատ ավելի վատ էր, մարդիկ ընդհանրապես հավատ չէին ընծայում, իսկ այսօր այդ վերաբերմունքը փոքր-ինչ փոխվել է: «Հասարակության վերաբերմունքը ժամանակի ընթացքում կփոխվի»,- հավաստիացնում է գործակալության աշխատակիցը:
35-ամյա Նելլին ամուսնացած չէ, բայց ամուսնանալու համար երբեք չի դիմի ամուսնական գործակալության: «Նրանք բիզնես են անում, իսկ այդտեղ դիմողներն էլ անճար մարդիկ են: Մարդ պետք է ինքը կառուցի իր անձնական կյանքը և իր երկրորդ կեսին էլ ինքնուրույն ընտրի: Ինչ-որ մեկին ընտրելու համար նախ պետք է ճանաչես, այս պարագայում ինչ գիտես` այնտեղ դիմողները ովքեր են»,- նշում է զրուցակիցս:
«Ես հակված եմ մտածելու, որ դա էլ է դրամ վաստակելու միջոց, և ամուսնական գործակալություններն էլ բիզնես են անում, ոչ թե ուզում են օգնել մարդկանց»,- ասում է Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը:
Ամուսնության հարցում 25-ամյա Գևորգը չի հանդուրժի ոչ մի տեսակի միջնորդություն. «Թույլ չեմ տա ինչ-որ մեկին ինձ համար հարսնացու ընտրել, ոչ էլ կդիմեմ ամուսնական գործակալություն: Ես չեմ վստահում նրանց»:
Ամուսնական գործակալություն դիմելու ընթացքը ներառում է մի քանի քայլեր, որոնք հիմնականում նույնն են բոլոր կենտրոնների դեպքում: Նախ` քաղաքացին անձնագրով ներկայանում է, գրանցվում, լրացնում հարցաթերթիկ իր և իր ցանկալիի մասին: Դրան հաջորդում է ընտրության փուլը. նայելով տվյալ կենտրոնի մյուս այցելուների նկարները` ընտրում է, իսկ կենտրոնի աշխատակիցը պատմում է տվյալ անձնավորության մասին, ներկայացնում իր տպավորությունները: Ինչպես մեզ հավաստիացրին գործակալություններում, ցանկալիին ընտրելիս քաղաքացիները կարևորություն են տալիս արտաքինին, նյութական բարեկեցությանը, բնավորությանը. այս չափանիշները տարբեր մարդկանց մոտ տարբեր են:
49-ամյա Ռուզաննան ամուսնալուծված է և կես տարի է, ինչ դիմել է գործակալություն` ամուսնանալու համար: «Հանդիպումներ ունեցել եմ, բայց դեռևս չեմ գտել իմ երկրորդ կեսին: Հուսով եմ, որ հենց այս կենտրոնի միջոցով կգտնեմ ապագա ամուսնուս»,- ասում է Ռուզաննան: Նրա համար առաջնահերթ է այն, որ տղամարդը լինի քաղաքակիրթ, ունենա աշխատանք և նյութապես ապահոված լինի:
29-ամյա Արմինեն իրավաբան է, իր իսկ խոսքերով` չի կարողացել սեփական ուժերով դասավորել անձնական կյանքը, ուստի դիմել է «Ամուսնության և ընտանիքի հանդիպում» կենտրոնի օգնությանը: Դեռևս չի գտել իր երկրորդ կեսին. «Ամենակարևորն այն է, որ նա լինի խելացի և կիրթ»,- ասաց զրուցակիցս:
Ամուսնական գործակալությունների միջոցով ծանոթանալուց զատ` այսօր մեծ տարածում ունեն նաև ինտերնետային և հեռախոսային ծանոթությունները հատկապես երիտասարդների շրջանում:
Հ.Գ. Այցելելով ամուսնական գործակալություններ` գրանցվածների ցուցակում գտանք նաեւ հայտնի պաշտոնյաների եւ գործարարների լուսանկարներ: Նրանք եւս փնտրում են իրենց երկրորդ կեսին:
Ինգա Մարտինյան
October 30th, 2009 on 12:11
Ինչ կայֆ ա, մինչեւ 40 տարեկան կյանքս կվայելեմ, հետո կդիմեմ գործակալություն, որ ամուսնացնեն ինձ բիձուկի հետ, հե-հե
October 30th, 2009 on 12:11
Որեւէ վատ բան չկա, որ մարդիկ գործակալության միջոցով են ամուսնանում, Հայաստանում բազմաթիվ չամուսնացած կանայք կան, որոնց չէր խանգարի դիմել նման կազմակերպությունների:
Ես ուզում եմ, որ Հայաստանում չամուսնացած մարդ չլինի
October 30th, 2009 on 12:11
achqis es el dimem amusnutyan gorcakalutyan
October 30th, 2009 on 12:11
Երբեք չես կարող իմանալ, թե քեզ մեկ անգամ տրված հնարավորությունը կամ ամենասովորական հայտարարությունը ճակատագրական ինչ շրջադարձ կունենա: Էնպես որ, գուցե ինչ-որ գործակալություններ դիմելմն իսկապես հեռանկարային լինի:
Իսկ այն, որ գործակալությունները բիզնես են անում, նորմալ է. նրանք ոչ ոքի ոչինչ չեն պարտադրում, ոչ ոքի չեն խանգարում: Պարզապես առաջարկում են: Ամեն մեկն ինքն է որոշում` դիմել, թե չէ:
Պարզապես մեզանում նման պրակտիկան այդքան էլ հարգի չէր. դիմես, որ քեզ համար կողակից գտնեն
Այնուամենայնիվ, դրա մեջ ոչ մի վտանգավոր բան չկա. ընտրությունը կատարում են հենց իրենք:
Իսկ նյութը հետաքրքիր էր. մի քիչ կցկտուր է ստացվել. կարելի էր խորացնել, մարդկային մի պատմություն ներկայացնել, որ ընթերցողը ավելի լավ ըմբռնի գործակալություն դիմող մարդու հոգեբանությունը, անցած ուղին: Ամեն դեպքում, վատ չէ:
October 30th, 2009 on 12:11
Նման գործակալությունները շատ լավ են այնպիսի մարդկանց համար, որոնք տարբերվում են հասարակությունից և այդ իսկ պատճառով տարիներով չեն գտնում իրենց համապատասխան երկրորդ կեսին: Իսկ ինքս երբեք չէի դիմի նրանց ծառայություններին:
October 30th, 2009 on 12:11
Գիտեք ինչ եմ զգում?
Մարդիկ էնքան շահախնդիր են դարձել, որ արդեն սեր ասվածն են մոռացել…կարեւորն ամուսնությունն է… էհ…
October 30th, 2009 on 12:11
Էդգար ջան, ինչու ես գործակալություն դիմում, այսքան աղջիկ կա շուրջդ: Ուշադիր եղիր եւ կգտնես նրան
October 30th, 2009 on 12:11
Spiderone ջան, այս ինչ մելամաղձոտ տրամադրություն է: Ամուսնությունը ինչ կապ ունի շահախնդրության հետ?? Սերը` սեր, ամուսնությունը` ամուսնություն:
Իհարևկե, լավ կլինի, որը 2-ը 1-ում կարողանան համատեղել
October 30th, 2009 on 12:11
Արմ ջան, խնդիրն էնա, որ մարդիկ ոչ թե մտածում են լավ սեր ունենալու մասին, այլ հարմար(փողոտ) ամուսնություն…նրանք, ովքեր հասկանում են սերն ինչա, հասկանում են նաեւ ինչ ա ամուսնությունը…
October 30th, 2009 on 12:11
Չեմ կարծում, թե քո ասած մարդիկ մեծամասնություն են կազմում: Մյուս կողմից էլ` շատ վատ չի մի փոքրիկ հաշվարկ անել ամուսնությունից առաջ, ոչ թե շահը չափելու, այլ լավ գիտակցելու համար, թե ինչի ես գնում
October 30th, 2009 on 12:11
Չեմ կարծում, թե քո ասած մարդիկ մեծամասնություն են կազմում:
Մյուս կողմից էլ` շատ վատ չի մի փոքրիկ հաշվարկ անել ամուսնությունից առաջ, ոչ թե շահը չափելու, այլ լավ գիտակցելու համար, թե ինչի ես գնում
October 30th, 2009 on 12:11
erexeq jan, inch vat ban ka ays gortsakalutyunneri mej? Ete mardik aydtex karox en gtnel irenc erjankutyun@, apa shat el voxjuneli e…
hnaravor e, vor inch vor mek@ motenalu, canotanalu xndir uni, isk ayd depqum ayd xndir@ arden lucvac e.
Hamamit em Armani het, yes el shat kuzei, vor chamusnacac mardik chlinein Hayastanum….:)
October 30th, 2009 on 12:11
Ըստ էության` ոչ ոք իքննադատեց ամուսնական գործակալությունները, փաստորեն` դրանք դրական ազդեցություն ունեն շատ մարդկանց կյանքում:
Որեւէ մեկը գիտի մի դեպք, երբ տուժել են գործակալության պատճառով??? եթե գիտեք, անպայման գրեք
October 30th, 2009 on 12:11
Մեր երիտասարդները պետք է սեքսով զբաղվեն, բոլորը, բոլորը, բոլորը:
Գիտեք ինչու? որպեսզի բավարարված լինեն եւ այդքան շատ հիմարություններ չանեն, պատերի տակ չպպզեն եւ վերջապես հետեւեն իրենց անձնական հիգիենային:
Թե չէ որոշ տղաների կողքը կանգնել չի լինում, ի դեպ, աղջիկներին էլ է սա վերաբերում:
October 30th, 2009 on 12:11
Im cnoxner@ handipel en irar gyuxum` aranc voreve mijnordi ev ardyunqum hayntveci yes
October 30th, 2009 on 12:11
Rusalka, yes vor chapahas linei, qez karajarkei kenakcel inc het, khamadzaynveir???
Ete ases voch, khakases qo naxord gracin, te bolor@ petq e sexov zbaxven
October 30th, 2009 on 12:11
Սիրելի ջրահարս, ինչու ես այդքան հետաքրքրված միայն սեռական հարաբերություններով: Երկու տեղ նույն հանճարեղ հաղորդագրությունդ ես թողել: Այնպիսի տպավորություն է, որ ինքդ քեզ ես առաջարկում…
October 30th, 2009 on 12:11
Եկեք ակցիա անենք. “Հայաստանում ամուսնանում են բոլորը” Ինչ կասեք?
October 30th, 2009 on 12:11
de hayery sovorabar parpakvac en usti es vonc vor en ynkeruhin lini vor canotacnum a esqan mi ban, drsi tghanern el hay axjikner ktanen, lav a eli) karevory erekhanery dprocum lav sovoren!
October 30th, 2009 on 12:11
Ինչի հայ տղերքը մեռել են, որ դսրի տղերքը ,մեր աղջիկներին տանեն? չեմ տաաա
October 30th, 2009 on 12:11
Ինչի Արշակ ջան, բոլոր հայ աղջիկները քոնն են??? Փաստորեն շեյխ էլ ունենք Հայաստանում…
October 30th, 2009 on 12:11
Amusnakan gorcakalutyun@ vat ban che, sakayn, ete txan ir koxqin gtnvox gexecik seri nerkayacucichnerin chi tesnum, uremn nranc chi nkati naev Amusnakan gorcakalutyan 4 pateri nersum
October 31st, 2009 on 12:11
Spiderone
Համաձայն եմ, որ մենակ ամուսանալնա հիմա երիտասարդների ուղեղում: Սեր հասկացությունը չկա: Կարևորը` ամուսնանան, հատկապես` աղջիկների մասին ա խոսքը: Էնքան որ ամուսնացածի կարգավիճակում լինեն, “տանը չմնան”: Ինձ թվում էր, թե հիմա փոխվել են, էլ էդ հիմար մտածելակերպը չկա: Բայց հավատացեք, հիմա ավելի ա շատացել դա:
Ըբնկերուհի ունեմ, որի համար կարևորը` հարուստ տղա լինի, շատ լավ մեքենայով, ու մեկ էլ խելոք շատ, որ ինքը “քշի”: Ես չգիտեմ` դա ինչ մտածելակերպա:
October 31st, 2009 on 12:11
Նատաշա ջան ոչ միայն քո ընկերուհին է հարուստ պատառ ուզում այս կյանքից, այլեւ շատ տղաներ, այդ թվում նաեւ իմ մի քանի ընկերները, մտածում են լավ պապաի աղջկա հետ ամուսնանան: Երբ հարցնում եմ սիրո մասին, ասում են, թե “տան կնիկ” են տանում, իսկ սերը դրսում կգտնեն:
Այնպես, որ մեր ժամանակներում ամուսնությունը դարձել է ապրանք, տղան հարուստ պապա է ուզում, աղջիկն էլ “փողով հաբրգած” տղա
October 31st, 2009 on 12:11
Ընկերներ, փողն ու սերը կարեւոր են, բայց առավել կարեւոր է անկողնում համատեղելիությունը
October 31st, 2009 on 12:11
Համաձայն եմ Գրիշա ջան, դրա համար էլ էդքան շատացել են ամուսնալուծությունները, կամ էլ դժբախտ ընտանիքներն ու ամուսանկան դավաճանությունները
October 31st, 2009 on 12:11
Ողջույն Գրիշա եւ մնացյալ, ինչպես եք:
Այս նյութն ինձ շատ դուր եկավ, հատկապես վերանգիրը: Բոլոր աղջիկները, որոնք ցանկանում են ամուսին գտնել կարող են այցելել Արագածոտնի մարզի ՈՒշի գյուղ, մանրամասներն այստեղ`
http://hetq.am/am/society/ushi/
October 31st, 2009 on 12:11
Ռոսւալկա, այ հենց սիրո բացակայությունից, անկողնում անհամատեղելիությունից էլ այդքան շատացել են ամուսնական անհավատարմությանբ դեպքերը
October 31st, 2009 on 12:11
Ողջույն Արման, առաջարկում եմ ամուսնական գործակալություն բացել նաեւ Ուշի գյուղում, քանի որ տղամարդիկ տանն են մնացել: Վստահ ասում եմ, որ Ուշիում “տանը մնացած” տղամարդիկ “լավ պապաի” աղջիկ չեն փնտրում, իրենց միայն տանիք է պետք ու մի պոնչո կին
October 31st, 2009 on 12:11
Ոչ թե Ուշիում է պետք գործակալություն բացել, այն այնտեղի տղամարդկանց տվյալների բազան փոխանցել գործակալություններին: Գոնե մի քանիսին կամուսնացնեն, թե չէ քչանում ենք ու քչանում:
Ինչ վերաբերում է դավաճանություններին, ապա բնական է, որ անկաղնում անհամատեղելի զույգը պետք է դավաճանության գնա, այլ կերպ կյանքը դժոխքի կվերածվի:
Իսկ ավելի ճիշտ կլինի, որ միանգամից բաժանվեն` իրար խաբելու փոխարեն: Ճիշտ չեմ??
October 31st, 2009 on 12:11
Որպեսզի տղամարդկանց դավաճանությունը պակասի, հարկավոր է նույնությամբ պատասխանել նրանց: Երբ պարզում ես, որ դավաճանել է, դու էլ մեկ ուրիշի հետ քնի ու կողակցիդ էլ ասա այդ մասին:
Եթե նույնիսկ բաժանվի քեզանից, դու կորցնելու ոչինչ չունես, որովհետեւ դու լավագույնին ես արժանի…
October 31st, 2009 on 12:11
Հարգելի Rusalka առաջարկիդ կողմնակից կլինեին միայն թուրքերը, մանավանդ, որ սահմանի բացման մասին արդեն խոսվում է: Ստացվում է, որ երբ տղամարդու հագուստից կնոջ օծանելիքի հոտ գա, հայ կինը փեշերը քշտած պետք է անցնի Արաքսը “մուռը” հանի ու հետ գա տուն դառնա օրինավոր կիբն:
Իսկ դու այդպես կվարվես?
November 1st, 2009 on 12:11
Ողջույն Գրիշա, դու միակ տղամարդն էիր այս բլոգում, որն ինձ չէր կոպտել, բայց փաստորեն դու էլ չդիմացար գայթակղությանը:
Իսկ դավաճանությունը ինչ կապ ունի թուրքերի հետ?? Եթե ցանկանամ կողակցիս դավաճանեմ, լիքը հայ տղերք կան, ում հետ կարելի է դա անել: Ինչու ես քաղաքականացնում???
Բայց պետք է դա անել միայն այն դեպքում, երբ ահստատ վստահ ես, որ նա քեզ դավաճանել է
November 1st, 2009 on 12:11
Գեղեցկուհի Ռուսալկա, իսկ դուք երբևիցե քնել եք տղամարդու հետ?
November 2nd, 2009 on 12:11
gorcakalutyunnerin koxmnakic em, vorovhetev galis e mi tariq erb mardkanc iroq petq e inch vor meki ognutyun@ koxakic gtnelu harcum. Minchev gorcakalutyunner stexcvel@ Hayastanum shat taracvac erevuyt er mijnord linel@ koxakic gtnelu harcum ev iroq erbemn shat lav anhatner en linum voronq aydpes el irar chen gtnum, ayd mardkanc uxxaki uxordel e petq, cuyc tal tex@, mnacac@ irenc gorcn e khavanen irar te voch. Isk Spiderone-in asem vor ser@ artnanum e chisht @ntrutyan jamanak, u qani ancnum en tariner@ aveli amur sirov en kapvum ayd mardik. Es el mi jamanak mtacum ei vor petq e anpayman shat ujgin sirel nor miayn amusnanal, bayc shat zuygeri porc@ cuyc e talis vor shat ujex ser@ marum e amusnanaluc anmijapes heto, erb parzvum e vor hamatex kyanqum ayd zuyg@ chi karox ancnel ayn bolor barierner@ voronq araj e qashum kyanq@ ev ays depqum siro handep, kyanqi handep hiastaputyun@ aveli mec e linum qan ayl paragayum
November 2nd, 2009 on 12:11
Ոչ պակաս գեղեցկուհի Լադա, շատ ինտիմ հարց ես տալիս: Եթե նկարի աղջիկն իսկապես դու ես, ապա քեզ կպատասխանեմ. այո
November 2nd, 2009 on 12:11
Rusalka ջան չեմ կոպտել քեզ, ոչ էլ հարցը քաղաքականացրել եմ, բայց ձեր առաջարկը դավաճանությանը պատասխանելու մասին, թրաֆիկինգի նոր ալիք կծնի
November 3rd, 2009 on 12:11
Պաշտելի Ռուսալկա մեր ուսուցիչը, որին դու այդքան սիրում ես, վերադարձել է, քեզ հրավիրում եմ այնտեղ…..
November 4th, 2009 on 12:11
Սեռաքաղցությունն ինչ կապ ունի «Ամուսնական գործակալության» հետ, իմ հարգելի Ռուսալկա???
Խնդրում եմ ադմինին նոր թեմա բացել սեքսի մասին ու Ռուսալկային թույլ տալ, որ մտնի ու այնտեղ ինչ ուզի գրի…
Այս բլոգում մի թեմա չկա, որտեղ մեր սիրելի Ռուսալկան մտած չլինի ու սեքի մասին մի գրառում թողած չլինի, կարծես թե նրա համար թեման բոլորովի կապ չունի:
Եթե ոմանք քաղաքականացնում են, ապա մեր սիրելի «Հարցականով կույսը» սեռականացնում ու սեքսականացնում է
Ադմին, խնդրում եմ
November 4th, 2009 on 12:11
Ռուսալոչկա, սիրելիս, կրկին դերի մեջ ես, աջ ու ձախ կոպտում ես, չգիտեմ ինչից պաշտպանվում ու ագրեսիադ տարածում: Ջանիկս, դու քո ամուսնուն կպատասխանես դավաճանությամբ, կսամ էլ, եթե անգամ ինքը քեզ չդավաճանի, դու միևնույնն է` դավաճանիր նրան, սիրելիս, դա քո բնույթն է
November 5th, 2009 on 12:11
Inch klini miayn harci veraberyal dzer karciq@ haytneq, te che bolor temanerum man eq galis Rusalkain gtnum u sksum nra andzi shurj zruycner cavalel. Na el ayd tesaki mard e u ira aprelu u mtacelu ir dzevn uni.
November 5th, 2009 on 12:11
Իմ կառծիքով գործակալության աշխատանքը չի կարելի գնահատել այն հանգամանքից ելնելով որ գործակալության միջոցով կին և տղամարդ ամուսնանում են: Դա կարող է նաև դժբախտացնել մարդկան քանի որ նրանք ամուսնանում են կարիքից ելնելով, ոմանք ունեն կոմպլեքսներ տարբեր բնույթի որի առկայությամբ է գործակալության դիմելու առիթը:
Ժամանակավոր երջանկություն կանվանեմ նման ամուսնությունը:
Քանի որ հարց էի ուղղել Ռուսալկային, Կտամ ևս մեկ հարց
Ինչ Էս պատրաստվում նվիրել քո սիրեցյալ ապագա ամուսնուն առաջին գիշերը? Խնդրում եմ հաշվի առնելով որ նկարում իսկապես ես եմ պատասխանեք ևս մեկ ինտիմ հարցի:
November 6th, 2009 on 12:11
Գեղեցկուհի Լադա, անկեղծ ասած` տպավորություն եմ ստանում, թե շատ պրիմիտիվ հարց եք տալիս` ակնարկելով, որ եթե ես կույս չեմ, հետեւաբար ամուսնուս նվիրելու ոչինչ չունեմ առաջին գիշերը:
Ավելի լավ է` համարձակ հարձակվես վրաս կամ ստոր հարցադրումներով ակնարկներ անես: Իսկ ինչու ես պիտի որեւէ բան նվիրեմ առաջին գիշերը?? Տղամարդը թող նվիրի, դուք երբեւէ այդ հարցը տվել եք, թե Ձեր ամուսինը ինչ պիտի ձեզ նվիրի առաջին գիշերը: Ցավ եւ մի քանի գրամ արյուն???
Բաց այդ` իմ ապագա ամուսնու հետ վաղուց անցել ենք առաջին գիշերի էտապը` առանց մտածելու, թե ով ինչ պիտի նվիրի մյուսին: Ապրեք: Վայելեք:
November 6th, 2009 on 12:11
Ցանկություն չունեմ քեզ ստորացնելու կամ ստոր հարցադրումներ անելու, ինքտ լավ ես հասկանում քո գինը և ինքտ դա անում ես շատ լավ: Չեմ ցանկանում քեզ պես դամբուլի հետ շփվեմ: Նիկտ փոխի…. կարծում եմ կջոկես….
November 10th, 2009 on 12:11
Լադա, ինչու ես վիրավորում ջրահարսին,նա իր կարծիքն է արտահայտում, դու՝ քոնը, սիրեք զմիմյանս…
Ռուսալկա, առողջ մտքեր ունես ափսոս որ ոչ միայն ապագա ամուսին ունես , այլև արդեն նվիրվել եք իրար(ի դեպ, ոչ այնքան էլ ինտիմ տեխնիկական 2 հարց՝ հարևանները նվիրատվության ընթացքում շատ ծեծեցին պատերը՞, և անկողնու ոտքերի պիտանելությունը նվիրատվությունից հետո և առաջ), այլապես թեկնածությունս կառաջարկեի ընտրատեղամասումդ:Էլի ուշացա…
Ռուսալկա, իսկապես նիկդ փոխի, տարաբնույթ եզրահանգումների տեղիք է տալիս, հատկապես ապարանցիների մոտ, որոնք երբեմն ափսոսանքով մտածում են “էս ռուսալկանները գեղեցիկ, բայց շատ անհարմար ձկներ են, նրանց ոչ ուտել է լինում, ոչ էլ հետները քնել”
November 10th, 2009 on 12:11
Ինչո՞ւ է բոլոր թեմաների չակերտավոր հերոսը Ռուսալկան դառնում:
November 12th, 2009 on 12:11
Htaqrqir klini imanal Ladai karcike amusnun nvere taluc heto ……… Mi guce amusnun dur chga ir nvere? chachaki harc e……
ov giti…
Rusalkan mi chat chicht ban asec, u bolord el gitek vor chicht . mer eritasardnerin , te txanerin te axchiknerin petk e sexov zbaxvel , isk ov da chi anum u estex karcik e haytnum et temanerov, mi kich konteqstic durs e stacvum. stacvum e vor xosum en mi banic voric gaxapar chunen.
I dep, sexual hamatexeliutyune chapic avel karevor hangamank e zuygeri mot, ete da chka , mexm asac lav chi…
Nuynisk ete Ladan ir amusnun “nver” ta arajin gichere , bayc hetagayum irenc mot sexual hoxi vra anhamatexeliutyun lini , et nvere voch mekin petk chi linelu … Sosk emblematik nchanakutyun unecox ban e.
Amen inch aveli bard e , ayspes asac, bayc da amboxchutyamb haskanali e miayn nran ov arden “nver” e tvel u stacel…….
Hanganqners bolorin.
November 12th, 2009 on 12:11
Արման ջան, որովհետեւ Ռուսալկան “Սարդ”-ի աստղն է դարձել իր սեռական անհագ հակումներով: