Բա հիշում եºք…
filed in Uncategorized on Nov.15, 2009
Նախքան կարդալդ հիշիր մանկությանդ մի քանի դրվագներ, ժպտա ու շարունակիր…
Երեքով մնացել էինք մի տեղում, նույն տարիքի ենք… մեծացել ենք Հայաստանի տարբեր վայրերում: Նա Տավուշի Չորաթան գյուղից է: Իսկ նա Վանաձորի Ճոճկան ձորում է մեծացել: Ես էլ Սիսիանից եմ:
Կեսգիշերն անց էր, սկսեցինք խոսել հոգի կանչելուց, մի ահագին վախեցրինք ինքներս մեզ…հետո նստեցինք հաց ու պանրով թեյ խմելու.
Ես – Փոքր ժամանակ հենց հաց ու պանրով թեյ էի խմում, խեղդվում էի…Ինձ սկի ուշադրություն դարձնող էլ չկար…մամաս չգիտեր չորս էրեխեքից որին հետեւի…ես էլ դանդաղ ծամում էի, մոռանում կուլ տալ ու տենց մնում էր կոկորդումս…Ձեռքով ցույց էի տալիս, որ խեղդվում եմ, փրկում էին…
Նա, Վանաձորցի – Է, էտ ինչ ա, ես ու քույրս կռվում էինք, մամաս գալիս էր, չէր էլ նայում, թե ով է մեղավոր, երկուսիս էլ մի լավ ծեծում էր… ես էլ մտածում էի` բայց ես մեղավոր չեմ…
Ես – Ես էլ հենց զգում էի, որ մամաս հեսա պիտի ծեծի, արագ-արագ իջնում էի առաջին հարկ, պապայիս մոտ: Պապաս երբեք չէր թողնում ինձ ծեծեր…
Նա, Չորաթանցի – Հա, էտ կռիվներն ամենալավն էին. ամենաշատը սիրում էի մորքուրիս աղջկան վախեցնելը. շատ վախեցած տիպ էր, բարձր ձեներ էի հանում, սա էլ վախից էնքան էր լացում, հետո էլ տակը թրջում… Մամաս էլ հասնում էր, աջ ձեռքով բռնում վզիցս ու մի լավ թափ էր տալիս…
Ես – Տանը տենց հանգիստ երեխա էի, դե բոլորն ինձնից շատ էին մեծ… բայց դրսում ինձ լիդեր էի զգում… հենց մեր թաղով մյուս թաղերից էրեխա էր անցնում, գնում էի ասում` ինչի ես մեր թաղով անցնում… ու էնքան էինք էտ էրեխուն նեղում, որ լացում էր…
Նա, Վանաձորցի – Ես էլ էի լիդեր մեր թաղում, բայց տենց բաներ չէի անում: Մենակ մի օր, մեր թաղի էրեխեքից մեկը նոր շրջազգեստ էր առել…հագել էր, դուրս եկել փողոց իրեն էր ցույց տալիս…ես էլ յուբկա չունեի… նայեցի, ասեցի` գնա, էտ շրջազգեստդ հանի…չգնաց: Ասեցի մինչեւ ութը հաշվում եմ, չհանես, նայի…չհանեց: Գնացի յուբկայից բռնեցի ու իջացրի ներքեւ…մեր թաղի մեծ տղաներն էլ նստած էին, ծիծաղում էին…
Հետո մամայի հետ եկան վրես կռիվ… բարիշել էինք արդեն, ասեցի` էն յուբկեդ բա ուր ա, ասեց` տանն ա, ասացի` կտաս մի օրով հագնեմ, բա` հա: Բերեց…ես էլ տարա, ծանր մկրատով էտ յուբկեն կտրտեցի ու սարքեցի լագերի դրոշակներ… հաջորդ օրը կախեցի փողոցի լագերից…
Նա, Չորաթանցի – Մեր թաղում մի հատ կոմիսիոն կար. էտ խանութի տիրոջ աղջկա անունն էլ Արմինե էր: Դա գիտեր, թե իրեն եմ սիրում… Մի օր մամայիս հետ մտանք դրանց խանութ, մի հատ ժամացույց տեսա, դեղին գույնի…մամայիս ասեցի` ուզում եմ…չառավ: Խանութպանին ասեցի` ես Արմինեին սիրում եմ: Ասեց` ինչի, ասացի` որ էտ դեղին ժամացույցն ինձ տաս…
Նա, Վանաձորցի – Բայց ես երբեք խանութում մամայիցս բան չէի ուզում…իսկ քույրս տենց չէր…ստիպում էր:
Ես – Ես էլ, մենակ էտ ժամանակ մենք շաքարաքլոր էինք սարքում ու ծախում, գնում էի, պապայիս ասում. պապ… ասում էր` քաղցր բան… ասում էի` հա… տալիս էր: Նապաստակ ու սոսկա էի շատ սիրում… մի օր էլ սոսկեն մնացել էր կոկորդումս…
Նա, Չորաթանցի – Բա ես մի օր առվից միջից կիսած 4 հատ 200 դրամանոց գտա…էն դեղին գույնի 200-անոցներից… ոնց էի ուրախացել, ինչ ուզեիմ կառնեի: Տարա տուն, սկոճ չունեինք, շորերի պիտակի կպչուն մասով կպցրի ու նենց ուրախ ծախսում էի…թզուկ մառոժնի էի առել…
Նա, Վանաձորցի – Բա ես գյուղում օձի ձվեր էի գտել, ուզում էի հետս վերցնել… մի անգամ գնացի` օձն էնտեղ էր: Հետո գնացի, փայտը մտցրի բնի մեջ, մեկ էլ տեսնեմ` օձը փաթաթված ա փայտին…ոնց էի վախեցել…
Ես – Կապանում` հորաքրոջս հողամասում, ջրավազան կա, բայց լողալու համար չի…ծառերն էին ջրում էտ ջրով… ես էլ սիրում էի մտնել մեջն ու լողանալ… մի օր էլ մեջն եմ, մեկ էլ թլըփ, մի օձ ընկավ լողավազանի մեջ…վախից չեմ հիշում, թե ոնց դուրս եկա ջրից…
Նա, Չորաթանցի – Ես օձերից զզվում եմ… եկեք չխոսենք էլի էտ մասին… վայ, էրեխեք հիշում եք Փափիոն, Չինո կոնֆետները… ոնց էի սիրում…
Ես – Հա, ես ավելի շատ Փափիոն էի սիրում… ուրախանում էի, որ պապաս ինձ տալիս էր շաբաթը մի հատ…
Նա, Չորաթանցի – Բա Դերբին… մի օր մամայիցս թաքուն մեր բոլոր դասարանցիներին հրավիրել էի ծնունդի, բոլորը Դերբի վերցրած եկան…
Մեկ էլ մի հատ պլիտկա կար, մեջն էլ տիպ էր կպցրած… թղթի կեսը գազարագույն էր, կեսն էլ սպիտակ, չես հիշուºմ անունը…
Ես – Չէ, բայց գիտեմ ինչի հետ ես…
Ժողովուրդ, դուք կարող աº հիշեք էտ պլիտկայի անունը…
Հա, մեկ էլ “Մինուտնի” ապարատով նկարած մեր մանկության ֆոտոները կդնեմ շուտով…
November 16th, 2009 on 12:11
Հաճելի հուշեր են, փաստորեն` մարզերում մեծացած երեխաների կյանքն ավելի հետաքրքիր է եղել, քան Երեւանցիներինը:
Ես էլ հիշում եմ, որ պաղկվոցի էինք խաղում, միշտ էն աղջկա հետ էի թաքնվում, ով ինձ դուր էր գալիս: Ձեռքից բռնում էի ու վազում էինք ծառերի հետեւում թաքնվում…
November 16th, 2009 on 12:11
Doping:DD /Shokoladi anun@/
November 16th, 2009 on 12:11
Ես էլ հիշեցի էդ շաքարաքլորը, հիմա մի հատ լիներ մեծ հաճույքով կուտեի
November 16th, 2009 on 12:11
հուշերը իրոք շատ լավն են..
ես էլ հիշում եմ փափիոնը, դերբին, չինոն.. ի դեպ, բոլորն էլ թուրքական, որ էդքան լցրել էին մեր մոտ… դախլների ժամանակներն էին
November 16th, 2009 on 12:11
yes el e et konfetner@ hihsum …mek el donaldi anverjanali xaxer@ bakum…yes Erevanic em, bayc shat bosha erexa em exel…amboxj or@ bakum ei…inch hrashq er..inch xaxaer einq horinum…mi hat papik kar mer bakum, cheinq sirum, iren sarqel einq satana, u legendner einq hyusum ir shurj….ba gisherayin paxkvociner@…mek el xaxi amenahetaqrqir masum mamad galis er, zerqicd brnum u xratelov tun tanum….tan@ poshuc maqrvum eir…qnum, aravot@ achqerd vacum ev tjjjjjjjjjj, bakayin zvarjanqner….
eh erexeq, apreq, lav husheri mej gceciq inz….
November 16th, 2009 on 12:11
Բա հիշում եք ժողովուրդ, որ դրսում խաղում էինք էնքան, մինչեւ լույսը տային, հենց տների լույսերը վառվում էին, գոռում էինք լոոոոոււււււյյյյսըըը ու վազում տուն Ալոնդրան նայելու:)
November 16th, 2009 on 12:11
che, yes tenc ban chem hishum:(
Alondran vorna?
November 16th, 2009 on 12:11
Ես էլ Ալոնդրան չեմ հիշում, բայց մամաս 79 անգամ գոռում էր ԱՇՈՈՈՈՈՏ, արի վերեւ, բայց ես չէի բարձրանում, որովհետեւ բակում երեխաներն էին…
էյ գիտի օրեր, ծերացանք
November 16th, 2009 on 12:11
Հիշում եք պահմտոցի խաղալուց,որ ծիկրակում էինք ու մինչեւ քսանը անիմաստ հաշվում,բայց սաղի տեղը գիտեինք էլի:
November 17th, 2009 on 12:11
Կամ էլ որ մաման վերևից գոռում էր աղչի կարողա էդ հայաթը փախնում ա արի գոնե հաց կեր ու գնա, ասում էի հա մամ փախնում ա, որ գամ երեխեքը կցրվեն հետո նորից հավաքելու զահլա չունեմ: Ալոնդրան ես հիշում եմ, բայց ավելի շատ Սանտա Բարբարայի համար էի վազում տուն:
November 17th, 2009 on 12:11
Ալոնդրան էն միջնադարյան ժամանակաշրջանի մասին նկարահանված սերիալ էր, գլխավոր դերակատարուհին էլ` Ալոնդրան, երկար, ուռած շորեր էր հագնում ու խուճուճ մազեր ուներ, ես էլ երազում էի նրա նման դառնալ:)
Բայց Կասանդրան չէի սիրում, որովհետեւ բոլորն էտ էին նայում, իսկ Ալոնդրան համարյա նայող չկար…
November 19th, 2009 on 12:11
Sisiancun ev Vanacorcun chanacheci, bayc Choratancun tenc el che…Sisianci jan ba xi ches gre te vonc eir gisherva 1 000 000 in shenqi verji harkic drner@ cecelov paxnum minchev arajin hark, isk ete cheir hascnum paxneir u dur@ bacum ein , asum eir,-karoxa simensi zariadchnik unenaq?
November 19th, 2009 on 12:11
Իսկ ես հիշում եմ, որ ես ու իմ մանկության ընկեր Արմենչիկը տուրբո ծամոնի թղթերի կոլեկցիա ունեյինք` 70 հատ ավտոմեքենայի նկար, իսկ Փիսո Մերին համ իմ համ էլ իրա սիրածն էր
November 24th, 2009 on 12:11
de vor serialnerin ancaq, asem, vor mer gyuxum henc sksecin luysery kargavorvel, isk da 94ic heto er, KASSANDRA-n sksvec. hisheciq??? mez kotorelov vazum einq naelu. lriv harevannery havaqvum ein, uuuuuuuuuuu……..
pahmtoci xaxaluc el es amenaxor texerum ei paxkvum, mi 5jam inz ein mangalis. es hazaric mek ei pakum. Pakac jamanak el lrivin nayum ei, arag-arag prcnum….
isk HALA-MULA ova xaxacel?
November 24th, 2009 on 12:11
An Vonc karelia KASSANDRA-n chsirel ::)))) lriv derasannerin angir gitem minchev hima. heto el KASSANDRA camon durs ekav rozvi txto lriv iranc tperov. derasannerin havaqum u nuyn hertakanutyamb (inch serialum er grvelu jamanak) kpcnum einq mi mec txtic…. ov nuyn derasanic mi qani hat tip er jarum, poxanakum er…
Mer gyuxum turbo camon hazvadep er linum. qaxaqi erexeqn ein hetnery berum.
November 24th, 2009 on 12:11
Լսի, ես էտ Հալա-Մուլայի ու պահմտոցու տարբերությունը մինչեւ էսօր չեմ հասկացել, գիտես? Ինչ տարբերություն, երկուսն էլ պահում են էլի???