Բարդ է:

Չգիտեմ` ինչ եմ ուզում ու ինչի եմ սպասում: Թվում է, թե այն, ինչ կա այժմ,դրան ես վաղուց եմ սպասել : Բայց ինչ-որ բան այն չէ…………

Դատարկ է աշխարհը: Մի պահ այն պայծառանում է. այժմյան լիությունն է պարուրում հոգիս, հաջորդ վարկյանին՝ դատարկվում անդառնալիորեն: Հոգուս խորքում նորից դատարկություն է․․․ Ավաղ, անցան այն լիության վարկյանները, երբ ցնծում էր հոգիս ու իմաստավորվել էր ամեն ինչ…

Ավաղ, դա պատրանք էր, ու ես ոչինչ չեմ կարող անել իմ հետ, անիմաստ է պայքարել ինքդ քո դեմ: Աշխարհը նորից ապրում է: Շարումակվում է կյանքն առանց իմ հետ հաշվի նստելու․ ուզում եմ ես, թե ոչ: Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչի համար են գծված սահմանները, ում համար, ում է դա պետք: Հասկանում եմ, բայց կուզենայի չհասկանալ, ավաղ անկարող եմ նաև խենթանալ, անկարող եմ տրորել ու անցնել ամեն ինչի վրայով՝ հանուն չհասկանալու……

Մի վայրկյան․ իսկ ինչո՞ւ են այդքան տարբեր այդ նույն վարկյանները, ինչո՞ւ են ամեն անգամ խառնում ու փոթորկում հոգուս խորքերը։ Անցնում են վայրկյանները, տանում, մաքրում ամեն ինչ և թողնում են միայն հուշեր, որոնք կարող են և´ խենթացնել, և´ սփոփել, և´ ուրախացնել․․․

Անգութ է այս աշխարհն իր բոլոր օրենքներով: Խճճվում եմ հարցերի շարաններից, շղթայի պես փաթաթել եմ վզիս ու չեմ գտնում պատասխան: Խեղդվում եմ անկարողությունից, իսկ շղթաները վայրկյան առ վայրկյան ավելի են սեղմվում: Մոտենում է վճռական պահը․․․

Ինչ անել

Պատասխան չկա

Լռել է ամեն ինչը

Լռել են անգամ հոգուս ձայները : Դե խոսեք ո՞ւր եք

Նորից…

Սենչ