Նրանք հայ չեն, մարդկային վիրուսներ են…
filed in հասարակական on Feb.06, 2010
Խոզի, թռչնի եւ այլ կենդանական գրիպների դեմ պայքարել պետք չէ: Պայքարեք, խնդրեմ, մարդկային վիրուսների դեմ, որ ամենուր են տարածվում, վարակիչ են եւ արագ բազմացող: Դրանց ոչընչացման համար շտապ միջոցներ է պետք ձեռնարկել: Չնայած միջոցներ ձեռնարկելու համար արդեն իսկ ուշացել ենք, ողջ Հայաստանն են տիրել եւ Հայաստանից դուրս են բազմանում արդեն:
Խոսքերս ապացուցելու համար մի դեպք պատմեմ, որ տեղի ունեցավ վերջերս. Թբիլիսիի հյուրանոցներից մեկում նստած էինք մի քանի հայերով, եւ մեզ հետ էր նաեւ մի ադրբեջանցի: Ադրբեջանցիների հետ մասնակցում էինք լրագրողների համար կազմակերպված մի սեմինարի: Խոսում էինք գլոբալ, մարդասիրական թեմաներից, երբ ուռած եւ փակված աչքերով մեկն աննորմալ, օրորվող քայլվածքով մոտեցավ մեզ: Մի կերպ քաշեց աթոռը, օդերում սավառնող իր մարմինը նետեց դրա վրա ու սկսեց նայել` մեծագույն չարությամբ ու զզվանքով: Ուշադրություն չդարձրինք. միայն մտքովս անցավ` մեղք են այս վրացիները, որ էս տեսակ մարդիկ ունեն իրենց հասարակությունում: Չանցած 5 րոպե նրան մոտեցավ քաչալ գլխով եւ շողոքորթող ժպիտով մեկը: Սկսեցին հայերենով խոսել…
- Լավ, վեր կաց գնանք,- քաչալ գլխովը, որի անունը հետո պարզեցի. Արա Բարսեղյան:
- Հլը մի րոպե…,- ուռած արտաքինովը, ում անունը եւս ճշտեցի (չնայած ինքը խիստ կասկածում էր). Բաբկեն Բաղդասարյան:
- Վայ, դուք հա՞յ եք,- ուրախացած ասաց մեր տղաներից մեկը:
- Հա, բա դո՞ւք ով եք,- Բաբկեն Բաղդասարյան:
- Մենք էլ ենք հայ,- մեր տղաներից մեկը:
- Բա ի՞նչ գործ ունեք էս чертывий ադրբեջանցիների հետ,- Բաբկեն Բաղդասարյան:
- Իսկ ինչո՞ւ է դա ձեզ հետաքրքրում,- ես:
- Եթե հարցնում եմ, ուրեմն հետաքրքրում ա. ուրեմն դու էլ պիտի պատասխանես,-Բաբկեն Բաղդասարյան:
- Իսկ դուք ինձ մի հուշեք. պիտի պատասխանե՞մ, թե՞ ոչ,-ես:
- Դու գիտե՞ս` ես ով եմ, որ էդպես ես հետս խոսում,-Բաբկեն Բաղդասարյան:
- Իսկ ինձ դա չի էլ հետաքրքրում,- ես…
Մեր լեզվակռիվը հենց այսպես շարունակվեց մինչ ուշ գիշեր, եւ Բաբկեն Բաղդասարյանն արդեն պատրաստ էր ծեծկռտուքի, երբ հայերիս խմբի ղեկավարն այնտեղ հայտնվեց եւ փորձեց հարթել ամեն ինչ…
Նշեմ միայն մի քանի բան. Բաբկեն Բաղդասարյանին մեծապես հետաքրքրում էր, թե ո՞րտեղ են գտնվում ադրբեջանցիների սենյակները, թե ո՞ւմ փողերն եմ ես ուտում, որ կարողանում եմ իրեն տեղը դնել եւ էլի մի քանի ճշտումներ…
Ինձ էլ մեծապես հետաքրքրում է, թե մեր չինովնիկներն ու բիզնեսմենները Հայաստանի եւ Դուբայի բոլոր հյուրանոցներում արդեն ճանաչվե՞լ են եւ անցել են Վրաստանի՞ն, թե՞ այդ րոպեին օդերից պատահաբար Վրաստան էին ընկել…
Բաբկեն Բաղդասարյանի “անձի հետաքննությունը” շարունակվում է. երբ պարզեմ, թե ինչ բիզնեսներ ունի, ձեզ էլ կտեղեկացնեմ:

February 6th, 2010 on 12:11
Ոնց որ մի քիչ չափազանցված էր, եթե դուք վեճ եք ունեցել էդ մարդու հետ, չի նշանակում, որ նա վիրուս ա: Կարող ա խմած ա էղել.
February 6th, 2010 on 12:11
Սովորաբար խմած ժամանակ մարդ իսկական դեմքն է սկսում ցույց տալ ու ավելի տհաճ է լինում:
Շատ տհաճ է շփվել հարբած մարդու հետ, սովորաբար երբ ինձ հետ հարբած որևէ մեկը սկսում է խոսել, նույնիսկ չեմ էլ պատասխանում:
February 6th, 2010 on 12:11
Խմած լինելը դեռ արդարացում չէ. խմած էր, թող իր համարում քոչարի պարեր… խնդիրն էյստեղ այն է, որ խմած, թե չխմած, այդպիսիններին թվում է` իրենք են ողջ երկրի ու ամեն ինչի տերը, իսկ դու ոչինչ ես…
պետք է այդ տեսակ մարդկանց տարեկան ոչընչացման ծրագիր մշակել…
February 6th, 2010 on 12:11
Մենակ Աստված կփրկի մեր ազգին: Պետք է աղոթել Հայաստանի համար:
February 6th, 2010 on 12:11
Spiderone-in
Մարդը Աստծո պատկերն ու նմանությունն է, սպանությունը մեղք է:
February 6th, 2010 on 12:11
Իսկապես, խմած լինելը դեռ արդարացում չէ, ես որ խմում եմ` ուրիշների իրավունքները չեմ վիրավորում/կամ էլ չեմ հիշում, թե ոնց էի վիրավորում/, ինչեւէ
եթե դիմացինը մառալնիյ ուռոդ է, չպետք է գլուխ դնես
February 6th, 2010 on 12:11
Movses Xachjan-ին, ախ, եթե նրանք մարդ լինեին, այն էլ Աստծո նմանությամբ…
February 6th, 2010 on 12:11
Բայց ուզուր ես այդքան ագրեսիվացել այդ մարդու նկատմամբ, միգուցե նա այնքան “հայրենասեր” է եղել, որ չի դիմացել հայերին եւ ադրբեջանցիներին իրար հետ տեսնելուն:
“Արա, դրանք գիտես ինչքան հայի արուն են խմել, դուք հիմա իրար հետ նստած խնդում-մնդում եք???” :-Ճ
February 6th, 2010 on 12:11
հա, շատ հայրենասեր էր… նախապես իմացել էր, որ ադրբեջանցիների հետ ենք ու որոշել էր մեզ գրողի ծոցն ուղարկել… իսկական հայրենասիրություն
February 6th, 2010 on 12:11
Ինչպես ասում են` սրիկաների վերջին ապահենը հայրենիքն է:
Եթե ոչ մեկի չես կարողանում սիրել, սիրիր հայրենիքդ
February 6th, 2010 on 12:11
կարծում եմ`spiderone-ը ավելի մանրամասներ չի գրել եւ շատ իզուր…Եթե դու իսկապես համոզվել էիր,որ նրանք մարդկային վիրուսներ էին,պետք է այդ ամենը մեզ էլ փոխանցեիր…մասնավորապես այն,թե ինչ զրույց/կամ լեզվակռիվ/եք ունեցել դուք…Այդ պարագայում մեզ համար էլ ավելի հեշտ կլիներ եզրակացություններ անել:
February 6th, 2010 on 12:11
Համամիտ եմ Anush, ահագին բաներ դեռ չեմ գրել, ախր դա գրելու բան չէր, այլ տեսնելու…
February 6th, 2010 on 12:11
Հետո էլ, կարեւորը ջղայնությունս մի լավ արտահայտեցի :Ճ
February 6th, 2010 on 12:11
Կարծում նման վիրուսների դեմ ամենալավագույն միջոց միջոցը դա հայտնի ռուսական Дихлафос ապրանքանիշն է
February 6th, 2010 on 12:11
Մի քիչ աբիժնիկություն զգացի այս նյութում
February 7th, 2010 on 12:11
Հա, հայաստանյան էդ սորտը ծանոթ է։ Մի անգամ ինձ պատմեցին հետևյալ պատմությունը։ ՎԳԻԿԻ հանրակացարանում տարբեր ազգությունների ուսանողներ նստած են թենիսի սենյակում ու սպասում են իրենց հերթին, որ թենիս խաղան։ Մի հատ հայ ուսանող է գալիս, առանց հարցնելու վերցնում է ռակետը։ Իրեն ասում են «էյ, պարեն, զդես օչերեդ, ինչի՞ ես առանց հերթի մտնում խաղի մեջ»։ Էս է ասում է «պատամուչտո յա արմինին»։ Ռուսենրը սրանց ասում են արմյաշկա խաչիկ։ Հիմա Երևանի լավ տղեքի 80% խաչիկ են։ Իրանք են քեզ ասելու ում հետ նստես, ում հետ խոսես, իրանք քեզանից լավ գիտեն դու ինչ տիպի հայրենասիրություն պետք է գործածես։
February 8th, 2010 on 12:11
Babken Baghdasaryan anun azganuny krogh andz ka Ararat Motors-um, finansakan bazhni tnorenn e. Hamozvac chem voe na e, sakain ynkery finansist er, hnaravor e vor henc inqy lini. Vorqan gitem Ararat Motorsy Hayrapetyan eghbairnerinn e.
February 9th, 2010 on 12:11
տեքստից իրոք որ աբիժնիկության ու կանխակալ տրամադրվածության սուր հոտ էր գալիս…էլ չասեմ՝ ինչով համեմված
February 9th, 2010 on 12:11
ու ընդհանրապես ինֆորմատիվության տեսակետից ինձ հետաքրքրիր ա՝ մինչև ուշ գիշեր ծավալված լեզվակռիվն ինչի՞ շուրջ էր:
February 10th, 2010 on 12:11
Parzabanum em te inchi masin e grel Anin: sa mi patmutiun e irenc “nacionalist” haitararac erku Haiastanci tghamardu masin, ovqer tesnelov mi xumb hai eritasardneri, u teghekanalov, vor verjinners masnakcum en irenc harevan erkri lragroghneri het seminari, hasarakakan vairum, alkoholi azdecutian tak, agresia cucaberecin, ev aid agresian karogh er veratsvel fizikakan bakhman, ete aid pahin nerka linein taqariun eritasardner. Guce ka viravorvacutiun textum. Sakain ais depqy, yes kuzenai ditarkel ain tesankiunic, vor mer erkrum achum e psevdo azgainakanneri tivy, qani vor aispes kochvac azgainakannery – nakh, chgites inchu ruseren en khosum, hasarakakan vairum, ail erkrum, otar azgi nerkaiacucichneri nerkaiutiamb, cucaberum en ainpisi varq, vory hatuk e poghocain khuzhanin, vor ais psevdo-azgainakannery nerkaianum en vorpes hai – chochvelov, harbats, haihoelov, ev anbaro u hasarakakan kargi xaxtumnerov dzevavorum en hayi kerpar. Sa anhangstacnogh tendenc e, psevdo=azgainakanneri achy petq e pordzel kankhel
February 11th, 2010 on 12:11
Ես երևի Ձեզ նման առաջադեմ չեմ, բայց իսկապես չեմ պատկերացնում ինչպես կարելի է հանգիստ խղջով ադրբեջանցու հետ Թիֆլիսում պրեֆերանս խաղալ, մինչ սահմանում կրակոցներ են, թե մոռացել եք Բուդապեշտում ինչպես ադրբեջանցի անասունը մորթեց հայ երիտասարդ սպաին:
Վերոհիշյալ ուռած վիրուսը, ինչպես իմ շատ սիրելի Սփայդերոնն է նրան կոչում, վերոհիշյալ նացիոնալիստը, այսօրվա դրությամբ ամենաառողջ մտածողն է, ամենալավ հայրենասերն է:
Քյարթու է, բայց գիտի, որ թուրքը մնում է թուրք ամեն պարագայում: Իսկ դուք դեղնակտուցական, եվրամիութենական կայֆերի մեջ եք:
Եթե Ձեզ թույնով լցված աչքերով է նայել ու դա Ձեզ դուր չի եկել, դա դեռ չի նշանակում, որ մարդը վիրուս է: Եթե զզվանքով է նայել նույնիսկ, դա նույնպես հիմք չէ, որ մարդուն բարոյական հանցագործ համարեք: Այ ալկոհոլն իսկապես մարդու միակ խոցելի տեղն է, միակ կախվելու տեղը: Համարեք նրան քրեական հանցագործ, համարեք նրան նացիստ, մարդն իրեն ճիշտ է պահել: Իսկ դուք, եթե ունեք սեփական բլոգ, դա դեռ չի նշանակում, որ իրավունք ունեք ում ուզեք քննադատեք, ու ուզեք գովերգեք: Արդար չէ:
Լսեք, հերիք Աշոտ Բլեյանի վիժվածք գաղափարներով բլոգի մասնակիցների գլուխները յուղեք, չեք հաջողի, միշտ կհայտնվեմ ու ձեզ մի կարգին դաս կտամ:
Բլեյանն էր, որ Ադրբեջանի հետ եղբայրության կոչեր էր տարածում: Բլեյանն …… է:
Ձեր նյութը բլեյանական լուրջ ենթատեքստ ունի: դուք ուռած վիրուսին դատապարտելով` մի բան եք ասում` իբր ետ ուռոդը ԽԱՆԳԱՐՈՒՄ Է 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒ ԱԶԳԵՐԻ ՆՈՐՄԱԼ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ:
Իսկ ես ձեզ կասեմ` շան հետ ընկերություն արա, բայց գավազանդ ձեռքիցդ վայր մի դիր:
Ձեր նյութի մեջ շան հետ ընկերություն անողը դուք եք, առաջադեմ իմ Սփայդերոն, իսկ ուռած վիրուսը գավազանն է
Եվ եթե այդքան ազատամիտ եք` ընդունեք այս փաստը ևս, որ արևը հավասարապես իր ջերմությունն ու լույսը պիտի բաշխի թե Ձեզ և թե ձեր վիրուսին: Մի նախանձեք նրա ապրելու իրավունքին: նա ևս ազատորեն իր մտքերն արտահայտելու իրավունք ունի, չէ որ ազատության դարաշրջանն է:
February 11th, 2010 on 12:11
Սեդային
լավ, ենթադրենք գործ ունենք պսևդո-ազգայնականության հետ: բայց հարց՝ էդ ինչո՞վ ա պսևդո-ազգայնականությունը ավելի վատ ձեր պսևդո-լիբերալիզմից: ես ներվայնանում եմ արիացիներից իրանց մարգինալության համար, բայց նույնչափ տրաքում եմ էն կեղծ-լիբերալներից, որոնց կյանքի հիմնական դարդն էն ա, որ հանկարծ մի միջազգանոտ տուսովկայում իրենց նացիոնալիստ չասեն…դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան հեշտ ա ձեզ մանիպուլացնելը: Թե՞ արդեն թուլացել ու հաճույք եք ստանում:
հ.գ. նենց հստակ եմ պատկերացնում ձեր վիճակը հիմա: «վերևից» նայում եք մոնիտորին ու կեղծ-լիբերալ նահատակի լուսապսակը գլխներիդ՝ «ներողամիտ» քմծիծաղում «ժամանակակից քաղաքական մոդայից» հետ մնացածների վրա…
February 11th, 2010 on 12:11
Ճիշտն ասած այս նյութն իսկի քննարկելու առարկա էլ չեր: Պարզ ասեմ բացարձակ հիմարություն է: Սպայդերոն դուք շատ նման եք ձեր նյութի մեկնաբանմամբ 30-ականների բոլշեւիկ ակտիվիստների: Դուք ուրիշին եք մեղադրում ազգային պատվի զգացումը ոտնակոխ անելու, սակայն դուք առաջիններից մեկն եք այդ հարցում: Ձեր եւրոպական իդիլիան թույլ չի տալիս տեսնելու 1905թվականի 30.000 հազար հայերի ձարդը ադրբեջանցիների կողմից, Բաքվի, Սունգայիքի ջարդերը, Բուդապեշտում հայ երիտասարդ սպայի դաժան սպանությունը: Դուք ձեր եւրոպական կեղծ գաղափարների քողի տակ մոռանում եք, որ քանի-քանի հայ երիտասարդ ռազմագերիներ են փտում ադրբեջանական բանտերում եւ քանի հայ գերիներ են օրգանների իմպլանտացիայի համար դոնոր հանդիսացել: Ես հաստատ համոզված եմ, որ ձեր հետի եղած ոչ մի ադրբեջանցի լրագրող,եղածի մասին չեր գրի, եթե տվյալ անձն ադրբեջանցի լիներ:
Սպայդերոն կարող ես նայել Բաքվի ու Սունգայիթի ջարդերից փախածների, Բուդապեշտում սպանված հայ սպայի բալիկի աչքրին ու քո փտած եւրոպական գաղափարներով համոզես, որ հայ ու ադրբեջանական բարեկամություն հնարավոր է:
Ինչու ձեր բլոկում չեք տեղադրում Բուդապեշտի սպանությունը քննարկող եւ նմանատիպ էջեր, ինչ է ձեր եւրոպական էթիկան թույլ չի տալիս:
February 11th, 2010 on 12:11
Միկօ, քեզ չեմ անդրադառնալու, ուղղակի հնարավորություն եմ տալիս քեզ ու ընկերներիդ ձեր որջից դուրս թեմաներ գտնել եւ ինքնահաստատվել, սպառել էներգիա ու ․․․․
Ֆաուստ, կառաջարկեմ ինքդ Սումգայիթի մասին մի քանի տող չէ, այլ ուղղակի կարդայիր այդ անունը, որպեսզի իմանայիր գրության ձեւը․․․
February 11th, 2010 on 12:11
Մեկը լինի հարցնի, այ գլուխգովաններ, պատերազմն լինելու դեպքում դուրս եք գալու ձեր այդ որջից՝ կռվելու, թե փախչելու եք Երուսաղեմի մյուս որջերը․․․
February 11th, 2010 on 12:11
Երուսաղեմը քեզ ինչ է խանգարում???????
February 11th, 2010 on 12:11
Սաղիմահայ, քոմենթս թեմայից տեղյակներին էր վերաբերում․․․ ով պետք էր, հասկացավ ինչ ի նկատի ունեմ․․․
February 11th, 2010 on 12:11
Իսկ կարելի՞ է ես էլ տեղեկացվեմ, միգուցե այստեղ “հայրենակիցներ” ունեմ:
February 11th, 2010 on 12:11
Անի ջան, չարժեր նման ճշգրտությամբ հաստատել իմ հետգրությունը… )))
February 11th, 2010 on 12:11
Spiderone Երուսաղեմը սուրբ քաղաքա գործ չունես, մի խառնի: Համ էլ բառերից մի կախվի, եթե մարդ սուՆգայիթ է գրում, դրանից չի հետևում, որ հայրենասեր չի կամ չի կարդացել: իսկ ինչ վերաբերվում է պատերազմին, բա իրենք են գնալու բա ով, հենց իրենք ու հաստատ ոչ թե դու ամերիկյան քո բլոգով, ոչ էլ մեր հանճարեղ ամերիկահայ տղերքը
Հիմա բուն թեման.
Եթե մեր հարևան Գագոն իմ հետ խնդիր ունի, չի նշանակում, որ ես իր եղբորը որտեղ բռնեմ…. /բառը չեմ ասում/….. եմ:
Շան ու փայտի սկզբունքը լավն է, եթե համոզված ես , որ դիմացինդ շուն է, բայց Էդ խեղճ հարիֆն ինչ պիտի աներ:
Մեզ մոտ սուպերմարկետ կա, որտեղ մի ադրբեջանցի կինա աշխատում /ոչ Հայաստանում, իհարկե/: ես շուտ-շուտ էի մտնում էնտեղ, էդ կնոջ հետ էլ ծանոթ էինք, զրուցում էինք, մի անգամ տեսա որ լացակումածա, պարզվեց հիվանդ երեխա ունի, չի կարողանում բժշկի տանել…հուսահատ վիճակում էր… ես էլ լավ բժիշկների գիտեմ… մի խոսքով էս երեխան հիմա առողջանումա:
հա չմոռանամ.. Էս երեխայի հայրը Ղարաբաղում կռվելա մեր դեմ… և ես դա գիտեի:
հիմա ինչ. ասեի դուք իմ թշնամին եք, չեմ օգնում????
Նույնն էլ հակառակը, ժամանակին ես փողից նեղվում էի ու մեր շենքի մոտի խանութիկի ԱԴՐԲԵՋԱՆՑԻ տերն ինձ **նիսյա** ապրանք էր տալիս, գիտեր, որ հայ եմ… ռուսներին չէր տալիս, ինձ ասում էր мой земляк ու տալիս էր, երբեք էլ բկիս չէր նստում, թե շուտ արա բեր տուր:
էնպես որ, ժողովուրդ ջան, մեր կռիվը մարդու հետ չի, այլ էդ պետության: Եթե ուզում եք ձեր մասնակցությունը բերել, քաղաքակիրթ ձևեր կան` թուրքական ապրանք մի առեք, հոդվածներ գրեք ու, ամենակարևորը, մեր երկիրը հզորացնենք, /իմա, ամեն մեկս մեր գործը բարեխիղճ կատարենք/ դրանից լավ պայքարի ձև չկա:
Ով ասի Հայաստանը հայերի համարա` նա ֆաշիստա. Հայաստանը Մարդկանց համարա: Եթե հայ աղջիկներն էսօր պարսիկների հետ են ամուսնանում, էդ մենք ենք մեղավոր, ոչ թե իրենք **էկել լցվել են արա մեր ախչկեքին տանում են**:
February 11th, 2010 on 12:11
go-go, համամիտ եմ ձեզ հետ․ պետք է շփումներ ունենալ, գլոբալ իրավիճակը տեսնել․․․ հետո, բոլոր տեսակի հարաբերություններում, մարդկային գործոնն է կարեւոր․․․
այստեղ շատ մարդիկ այլ կերպ են հասկացել իմ մոտեցումները․ այն, որ ասում եմ հայ հարբող, թմրամոլ չինովնիկները վիրուսներ են, դեռեւս չի նշանակում, որ ի նկատի ունեմ՝ ադրբեջանցիները օրինակելի են։ Ես պատմել եմ այն մասին, որ ինչ-որ բիզնեսմեններ իրենց ամեն ինչի տեր են զգում անկախ նրանից, թե որ երկրում են։ Ադրբեջանցիներին ուղղված իմ անդրադարձը միայն այնքանով էր, որ նրանք այնտեղ էին եւ որ մեր այդ մեծն բիզնեսմենը փորձում էր իմանալ նրանց սենյակների համարները։ Իսկ սեփական աչքի գերանը չտեսնելու կամ ուղղակի հակառակը պնդելու համար պետք չէ թեման փոխել բոլորովին այլ ուղղությամբ։
February 11th, 2010 on 12:11
Սաղիմահայ, եթե ուզում եք հայտարարություն տվեք, միգուցե գտնեք․․․ “հայրենակիցներ” չգիտեմ, բայց ձեր “հայրենիքում” սովորածներ հաստատ կան այստեղ․․․
February 11th, 2010 on 12:11
Ես համամիտ եմ ԳՕ-ԳՕ-ի հետ, ինձ միայն վրդովեցրեց Սպայդերոնի կանխակալ վերաբերմունքը այդ մարդու հանդեպ, լիովին չճանաչելով մարդուն չի կարելի այդպես սուր մոտենալ:
Հ. Գ. Սիրելի Սպայդերոն շնորհակալություն ուղղագրական ճշգրտման համար, ընդունում եմ իմ սխալը, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ ես հայոց լեզվից բան չեմ հասկանում: Իսկ ինչ վերաբերվում է ձեր ակնարկներին ճիշտն ասած ես չհասկացա: Իսկ ինչ վերաբերվում է քո խոսքին պատերազմ գնալու մասին, ապա դուք շատ եք սխալվում… ձեր մեջ դեռ նսած է իդիալիստ աղջնակը, խորհուրդ կտայի դուրս գալ ձեր կեղեւի տակից ու այդ ժամանակ աշխարհը կտեսնեք այնպես ինչպես կա:
February 12th, 2010 on 12:11
Սաղիմահայ ախպեր, որտեղի՞ց էդպես լավ արևելահայերեն գիտես:
February 12th, 2010 on 12:11
Անի ջան, ո՞նց փոխեմ էս «կանաչ-կարմիր» ավատարը:
February 12th, 2010 on 12:11
Լավ. ինքս գլուխ հանեցի:
February 12th, 2010 on 12:11
Գնա-գնա աղբար, ամեն հայու համար ալ արևելահայերեն գիտնալը մեծ պատիվ մըն է, անանկ որ արևելահայերեն գիտնալուս վրա ատանկ ապշելու կարիքը բնավ չունիս:
February 12th, 2010 on 12:11
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԿՈՉ
Սաղիմահայեր բոլոր բլօգների, միաց՜եք
Սաղիմահայեր բոլոր բլօգների, միաց՜եք
Սաղիմահայեր բոլոր բլօգների, միաց՜եք
Սաղիմահայեր բոլոր բլօգների, միաց՜եք
February 12th, 2010 on 12:11
go-go, ուրախ եմ, որ գլուխ հանեցիր, ես էլ արդեն պատրաստվում էի օգնության հասնել…
February 12th, 2010 on 12:11
Ով կգնա պատերազմ, ով չի գնա, ով ինչ կանի, ով կգնա սանատորյա. սրանք տեսական ու խղճուկ հարցեր են, սիրելիներս, Ֆաուստ և Սփայդերոն, ես համոզված եմ, որ պատերազմի ժամանակ մենք մի կողմ ենք թողնելու մեր բոլոր իզմերը և բռունցք ենք դառնալու, իսկ պատերազմից հետո, մեզնից ոմանք հայտնվելու են իշխանական լծակներում, ոմանք` ընդդիմության: Ու նորից սկսվելու է սևի ու սպիտակի հավերժական բախումը:
Հետո պատերազմի ժամանակ գո-գո-ն կհիշի հեռավոր այն իրիկունը, երբ Ադրբեջանցիները բենզին էին ներարկում հայ գերիների երակների մեջ ու վերադարձնում Հայաստան…
Սփայդերոն, ախր ինչի ես անընդհատ ցույց տալիս, որ դու դեռևս մտածելակերպով գտնվում ես վաղ դպրոցական հասակում, Սումգայիթ բառի համար եթե բազար ես սարքում, ուրեմն պետք է իմանաս նաև, որ հայերենում օժանդակ բայը է-ն է, այլ ոչ թե ա-ն, իսկ քո հանճարեղ քնարերգուն երբեք չի օգտագործում հայերեն լեզուն. Ուստի աղաչում եմ, ով գերազանցդ գերազանցիկների մեջ, խոսիր նաև այդ մասին քեզ քաջ ծանոթ թեմայում:
Աասօրվա դասը սա է. մի կախվիր բառերից, այլ .
Մաքուր սրտով դու կլանիր բառերը և ապավինիր ամենաիմաստուններին:
Վերջին միտքը Ցիցերոնինն է, Կամ Կիկերոնինը, կամ Միմերոնինը, կամ Բիբերոնինը
Իսկ Ադրբեջանամետությունը բոլոր առումներով մերժելի է, քխ է, ցխ է, մխ է, բխ է:
Քխ ա, ցխ ա, մխ ա, բխ ա:
Հոպա, հոպա, Ամերիկա Եվրոպա
February 12th, 2010 on 12:11
Զզվացրեցիք էլի, այ հումանիստներ: Հայաստանից երկու քայլ էն կողմ եք գնում ու սկսում սիրաշահել ադրբեջանցիներին, աչքեր, ժպիտներ, նստում նրանց հետ թեմաներից եք ոոսում, որոնցից պատկերացում չունեք, պատերազմից եք ոոսում, պատերազմ չտեսած…ձեւ եք էլի ոտից գլուխ, եվրոպահիվանդներ…դուք եք է էդ վիրուսը, ձեզ նմանների պատճառով մի օր կկործանվենք…էդ եք էլի ուզում…հետո էլ տպավորված գալիս եք ու հայտարարում, թե ադրբեջանցու հետ կամուսնանաք, եթե սիրեք, էլ չեք մտածում, որ կարող է էդ ադրբեջանցու հայրը ձեր կողքի հարեւանին սպանել է, ձեր հողի վրա աչք ունի, ձեզ` թրքացնելու նպատակ…մտածեք ձեր հավի ուղեղով…
February 12th, 2010 on 12:11
Հետո պատերազմի ժամանակ գո-գո-ն կհիշի հեռավոր այն իրիկունը, երբ Ադրբեջանցիները բենզին էին ներարկում հայ գերիների երակների մեջ ու վերադարձնում Հայաստան…մի բան հիշեցի: Իմ ծանոթի պապիին ռուսները բռնեցին, հետո հանձնեցին ադրբեջանցիներին, որ վերջիններս այդ մարդու կյանքի միջոցով կարողանան անտառում իրենց դեմն առնող որդիներին բռնեն…որդիները, իհարկե, չհանձնվեցին…իսկ պապիին տանջամահ արեցին, այնքան բենզին ներարկեցին, ինչ օրեր…ամբողջ ունեցվածքը վաճառեց ընտանիքը եւ մարդուն մեռնելուց մի քանի օր առաջ առավ: Այդ մարդը չափազանց բարի, կյանքում մեկին վնաս չտված…նա իր աղջկան ասաց, որտեղ էլ որ ադրբեջանցու նորածին տեսնես, տեղնուտեղը կսպանես…դե հիմա ձեր ադրբեջանցիների հետ վայելեք կյանքը
February 13th, 2010 on 12:11
Miko, քեզ չեմ անդրադառնում․․․
Անանուն, շատ հայրենասեր ու մարդասեր տղա ես․․․
February 13th, 2010 on 12:11
Անանուն, շատ հայրենասեր ու մարդասեր տղա ես…ես տղա չեմ: Մարդասիրությունը կամ հայրենասիրությունը քեզ համար ինչ է? Մարդասերը նա է, ով պատրաստ է ներել ուրիշների բոլոր մեղքերը? Դու այդպիսինն ես? Իմ տեսած օրերը դու չտեսնենս, Աստված չտա…միշտ այդպես մարդասեր մնաս, բարի ու մարդկանց հասկացող
February 13th, 2010 on 12:11
ես բոլոր թուրքերին ու ադրբեջանցիներին ատում եմ…ու թող սրանից հետո ինձ դժոխքում հալածեն, մեկ է, աաաաաաաաաաաաաաաատում եմ…
February 13th, 2010 on 12:11
Անանուն շատ էմոցիոնալ ես դատում, բայց ես քեզ հասկանում եմ: Մի մտածի թե մենակ դու ես պատերազմի դժոխքը տեսել, շատեր քեզնից ավելին են տեսել, բայց փողահարելով էսօր դա չեն սարքել տրաֆարետ ու մարդատյացություն չեն քարոզում: Էդ ո՞ր պատերազմում են գերիների գլուխները շոյում /շատ էլ որ Ժնևի կոնվենցիա կա գերիների մասին/, իրենք էլ են արել, մենք էլ ենք արել:
Պետք չի պատերզմական վայրագությունները խաղաղ ժամանակ կիրաոել
February 13th, 2010 on 12:11
Հիմա իրական պատերազմը մեր երկրում է, աղանդների, կաշառակերության, կիսագրագիտության և էլի այս տեսակ բաների տեսքով: Թուրքը բացահայտ թշնամի է, բայց սրանք մեր կողքին են ապրում ու ներսից են կործանում:Սրանք թուրքից էլ թորք են:
February 13th, 2010 on 12:11
go-go, ո՞ւմ ի նկատի ունես “սրանք” ասելով․․․
February 13th, 2010 on 12:11
Մի մտածի թե մենակ դու ես պատերազմի դժոխքը տեսել, շատեր քեզնից ավելին են տեսել, բայց փողահարելով էսօր դա չեն սարքել տրաֆարետ ու մարդատյացություն չեն քարոզում:Ես միշտ էլ քարոզելու եմ, ես չեմ ուզում, որ իմ երեխան կամ թոռը այդ լպիրշներին ընդունի որպես սովորական հարեւան…դու կարող ես պայքարել մեր երկրում կատարվողի դեմ, ես չեմ կարող…ես զզվել եմ, հոգնել եմ…այդքան Ղարաբաղ, Ղարաբաղ, Ղարաբաղ, Ղարաբաղ, Ղարաբաղ…հերիք է էլի, թող հանգիստ ապրենք, թողեեեեեեեեեեեեեեեք…մենք չենք արել, մենք պատասխանել ենք, սրանք տարբեր բաներ են, հասկանում ես?
February 13th, 2010 on 12:11
շատերն են պատերազմ տեսել, ես էլ գիտեմ, բայց կարող է մարդ կա դա անցյալ է համարում, իսկ ես դեռ այդ պատերազմի հետեւանքները չեմ հաղթահարել, չեմ մոռացել, թե ինչպես էինք սարերում մնում, վաից դողում, ինչպես էր տատս գդալով խբում սեղանին, որպեսզի սուլոցները չլսեմ…ես դա չեմ մոռացել եւ երբեք էլ չեմ մոռանա, դա իմ իրավունքն է
February 14th, 2010 on 12:11
մի տիպիկ օրինակ-ոմն ասֆալտի գեներալ Մանվել, որ մտածումա եթե ինքը ջիպ ունի. պիտի քշի Ժիգուլի ունեցողի վրա… и тогдали. и тому подобное…
February 14th, 2010 on 12:11
Սաղիմահայ ախպեր, գուցե մեզ զարմացնես նաև գրաբարո՞վ:
February 15th, 2010 on 12:11
Սփայդերոն, ես քեզ անդրադառնում եմ. Գո-գո-ն սրանք ասելով հենց քեզ էլ նկատի ուներ, 100 տոկոս համոզված եմ, պարզապես քեզնից վախեցավ ու գեներալ մանվելին օրինակ բերեց
Հարգելի Անանուն, չարժե հուսահատվել կարծում եմ ու շատ դառնանալ դեղնակտուցների պատճառով:
Բրամսի օրորոցայինի փոխարեն պետք է ռազմի երգերով քնեցնենք մեր բալիկների, որ ապագան լուսավոր լինի:
Սփայդերոնը երևի երբեք էլ չի կարողանա երևակայել, որ հիմա, երբ նա նստած փափուկ իր բազմոցին բլոգ է ղեկավարում, դա միգուգե այն տղաների շնորհիվ է, որոնք սահմանի վրա մարդ են սպանում:
Սովորենք օրվա դասը.
ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՀԱՐԳԵԼ ՏՂԱՆԵՐԻ ԹԱՓԱԾ ԱՐՅՈՒՆԸ` ՎԱՐԴԱՆԱՆՔԻՑ ՄԻՆԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏ:
ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼ ԿԵՂԾ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ ՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՂԱՐՇՆԵՐ ՀԱԳԱԾ ԱԴԵՐԲԵՋԱՆԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ, ՈՎ ՍՓԱՅԴԵՐՈՆ:
Վերջում մի փոքրիկ սադրանք սադրանքի սպասողների համար.
Անցորդուհի անունով մասնակիցը բլոգն անվանում է ՊԵՏՔԱՐԱՆ, ինչու չես ջնջում նրա քոմմենթը ևս, ով ընտրյալդ ու կատարյալդ ադմիններից
February 18th, 2010 on 12:11
Ais qnnarkumy miain u miain hastatum e ain mitqy, vor shincu azgainakanneri tivy achum e.
Hayrenasirutiunn arajin hertin yerkiry sireln e, orinapasht linely, harkeric chkhusapely, kanach luisi zhamanak miain poghoc ancnely, hetiotnin vraerti chentarkely, erb nra chanaparhn e, tsar chktrely, etc etc
Isk ailoc atelov hairenaser dzevanaly, shintsu e ev anazniv.
Adrbejancineri het shpumneri masin – i gitutiun zarmacoghnerin, hokhortatsoghnerin, tury chochoghnerin.
Hayastani Hanrapetutyan nakhagahy, naxararnery, bardzrastichan pashtonyanery, patgamavornery, qaghaqakan ev hasarakakan gorcichnery, despannery, zhamanak ar zhamanak handipum en irenc adrbejanci gorcynkerneirn, banakcum, qnnarkum tarber harcer, ev ais handipumnern ancnum en tarber erkrneri hovanu nerqo. Gorcyntacum nergravvac en AMN, Rusastany, Evropan, ev verjers nuinisk Kentronakan Asia, etc etc.
Mer yerkri bardzraguin ghekavarutiuny haitararum e, vor dem e Gharabaghi lucman razmakan chanaparhin, ev anum e tarber qailer, apacucelu hamar, vor koghm e haraberutiunneri normalacmany, hakamartutian khaghagh kargavormany. Nranq ovqer dem en ais procesin, togh durs gan nakhagahi nstavairi mot, boghoq bardzradzainen, gren, namakner, hodvacner, irenc blogum artahaitven, baic da anen bacahait, ail voch te virtual ashkharum taqnvac keghcanunnerov. Mek ail yelq el arajarkem. Yete dem eq aid amenin, apa steghceq dzer qaghaqakan sharzhumy, kam miaceq ain qaghaqakan uzhin, ov dem e hai-adrbejanakan shoumnerin, ev ogtveq yntrutiun anelu dzer iravunqic, u steghtseq dzer cankacac Haiastany.
Mek ail yelq el ka – heratseq Hayastanic, isk ete Hayastanum cheq, apa mi kharnveq mer gorcerin, apreq dzez hamar taquk paimannerum, ev tuyl tveq vor menq khaghagh yerkir karucenq.
Evropakanutiany dem andzanc hamar – i gitutiun, vor Hayastani Hanrapetutyan ishkhanutiunnery, bazmics haitararel en, vor Hayastany dzgtum e darnal evropakan yntaniqi andam, vor menq dzgtum enq depi evropan u evropakan arzheqnery. Ais mtqi het yes, ev shatery nuinpes hamadzain en, ev tsankanum en vor aidpes lini. Nranq ovqer dem en, unen mi qani tarberak. Heranal yerkric, gnal bnakvel Central Asia-um, arabakan voreve yerkrum, mi khosqov aynpisi yerkrum, vortegh evropakan arzheqnern u amen inchy argelvac e, kam hasaneli che.
Mek ail tarberak – gteq ainpisi qaghaqakan uzh, vor mot lini dzer gaghaparnerin, ev aid uzhi het mektegh, ogtagorcelov yntelu iravunqy, steghceq dzer tsankacac Hayastany. Isk yete chi stacvel, apa hamakerpveq, vor poqramasnutyun eq. Yete cheq hamakerpvum, heratseq, u gteq dzez aveli hogeharazat hasarakakan – qaghaqakan mijavayrov yerkir.
Mek ail nkatarum el – ais qnnarkumy naev artacolum e ain, vor qnnarkum varelu, banavichelu tarrakan barekrtutian mshakuit der dzevavorvac che. Der ainqan hasun chen qnnarkoghneric shatery, vor karoghanan aranc viravoranqi, nyardain jghadzgumneri, tsnsumneri, “kpnoghakan” u “hayatayin” tonov artahaitel irenc motecumy. Banavichely kultura e, ev ete anhaty chi karoghanum zgacmunqainutiuny dnelov mi koghm barekrtoren banavichel, apa darnum e ezhan u anhetaqrqir, apa qnnarkumy poghocain “bazaric” sksum e chtarbervel.
February 18th, 2010 on 12:11
P.S. Isk “nervaynanaln” u “traqely”, kam emocional ayl artahaytman dzevern ays qnnarkvogh temayin chen arnchvum, dranq ayl simptomner en, vochnchov ognel chem karogh, qani vor yes nyardaban, hogeban kam hogebuyzh chem. Yndameny karogh em khorhurd tal dimel hamapataskhan masnageti.
February 18th, 2010 on 12:11
Սեդա, հիմնականում համաձայն եմ հետդ , բայց էս նկատառումդ լրիվ անտեղի է.
«ete Hayastanum cheq, apa mi kharnveq mer gorcerin, apreq dzez hamar taquk paimannerum, ev tuyl tveq vor menq khaghagh yerkir karucenq.»
Սա ի՞նչ ընդհանրացում է: Երկիր կառուցելը քո անձնական կյանքը չի, որ չխառնվենք: Թե՞ պիտի խառնվենք միայն դրամահավաքների ժամանակ: Դե Քրքորյանին, Ազնավուրին, Գաֆեսճյան, Գյուլբենկյան ևն հիմնադրամներին էլ ասա՝ մի’ խառնվեք ձեր փողերով:
Հայաստանին մարդիկ օգնում են, որովհետև դա մեր հայրենիքն է: Բոլորս էլ երկիր կառուցելուն խառված ենք միայն հենց նրանով, որ հայ ենք մեզ համարում, անկախ նրանից, թե որտեղ ենք կամ, նույնիսկ, որ պետության քաղաքացի ենք: Ձեր ասած խանգարողներ էլ կան, իհարկե, բայց չի կարելի էդպես կտրուկ ընդհանրացնել:
February 25th, 2010 on 12:11
Բոլորս խոսում ենք նյութում նշված ադրբեջանցու մասին` հեռանալով այն մտքից, որ քննարկման թեման նյութի ադրբեջանցին կամ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի: Սրանք քննարկման առանձին ու մեծ թեմաներ են: Նյութի օբյեկտը նույնիսկ միայն Բ.Բ.-ն էլ չէ (համարենք` նա լավ մարդ է) այլ նրա տեսակը: Հո չենք կարող մերժել, որ նմաններին ճանաչում ենք ու արդեն զզվել ենք ճանաչելուց: Սկզբում պետք է տան զիբիլը մաքրել, որ կարողանանք մաքուր երկրի անունից խոսել: Ախր հարցը տեղեկատվական անվտանգությանն էլ չի վերաբերում. այնքան լավը լինենք, որ նմանների մասին չգրենք:
Իսկ մենք, ունենալով նման կարևոր խնդիր, զբաղվում ենք ազգայնաՄՈԼությամբ, ոչ թե ազգայնաՍԻՐությամբ:
February 28th, 2010 on 12:11
Go-go-n ասաց. “Հիմա իրական պատերազմը մեր երկրում է, աղանդների, կաշառակերության, կիսագրագիտության և էլի այս տեսակ բաների տեսքով: Թուրքը բացահայտ թշնամի է, բայց սրանք մեր կողքին են ապրում ու ներսից են կործանում:Սրանք թուրքից էլ թուրք են:”
Սպայդերոնն ուզում էր իմանալ, թե`ո՞ւմ ի նկատի ունեն “սրանք” ասելով:
Երանի քեզ, Սպայդերոն ջան, որ այնքան երիտասարդ ես, որ դեռ չես շփվել”դրանց” հետ: Աստված տա, մինչև մեծանաս, դրանց քօքը կտրվի, ու դու այդպես էլ չիմանաս , թե դրանք, որ, մեր երկրում են, վայելում են մեր երկրի բարիքներն ու ուտում են հայ մարդու թխած հացը, -թուրքից էլ թուրք են:
February 28th, 2010 on 12:11
Իսկ Բաբկենի աչքերի ուռածությունը, հնարավոր է, որ մի քանի օր շարունակ, անընդմեջ հաշվապահական, աուդիտորական, ֆինանսա-հաշվապահական փաստաթղթեր ուսումնասիրելու անհրաժեշտության և համապատասխան հաշվետվություններ կազմելու,և բնականաբար,համապատասխան հոգնածության հետևանք լիներ: Իսկ Գուրգենն էլ /մեր հայ սպան/միգուցե իր ամենամոտ ազգականն է: