Թուրք աղջկա համար քաղաքական գործիչ դառնալը հեշտ բան չէ…

19-ամյա Նինգյունին հանդիպեցի Թուրքիայի Մալաթիայի շրջանի Դարենդե գյուղում: Ես այնտեղ էի «Հուլուսի էֆենդու» անվ. թուրքական ֆոնդի «Սիրիր եւ եղիր սիրված» երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակում: 3Նինգյունը սովորում է Ստամբուլի Մարմարա համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Նինգյունը համարում է, որ Ստամբուլում սովորել ցանկանում են շատ թուրք աղջիկներ, սակայն ոչ բոլորին է դա հաջողվում. «Ստամբուլում կան մասնավոր եւ պետական համալսարաններ: Ի տարբերություն այլ երկրների, Թուրքիայում մասնավոր համալսարանում սովորելն ավելի թանկ արժե: Իմ համալսարանը ֆինանսավորվում է պետության կողմից, դա է պատճառը, որ ես կարողանում եմ շարունակել ուսումս: Մեզ մոտ վարձն ավելի քիչ է, բացի այդ` Ստամբուլը Թուրքիայի ամենաթանկ քաղաքն է, եւ մարզում ապրող ծնողների համար դժվար է այնտեղ ուսանող ունենալը: Իմ ծախսերի ինչ-որ մասը փակում է մեր կառավարությունը»:

Ֆակուլտետն ընտրելիս Նինգյունը փորձել է համեմատաբար լավ վարձատրվող մասնագիտությանն առաջնությունը տալ. «Ֆակուլտետը շատ կարեւոր է հետագայում աշխատանք գտնելու համար: Միջին աշխատավարձը Թուրքիայում մոտ 500-600 ԱՄՆ դոլար է: Բարձր աշխատավարձ են ստանում իրավաբանները, տնտեսագետները, ուսուցիչները, ճարտարապետները, ոստիկանները եւ բիզնես ունեցող անձինք»:

Նինգյունի հետ իմ զրույցին մասնակցում էր նաեւ մի թուրք լրագրողուհի, ում հետ էլ նա խորհրդակցում էր կրոնական եւ պատմական խնդիրների վերաբերյալ հարցերին պատասխանելուց առաջ: Սա էր պատճառը, որ ժամանակավորապես ընդհատեցի զրույցը` այնուհետեւ այն միայնակ շարունակելու պայմանով: Թուրքական մշակութային երեկոն առիթ դարձավ զրույցը շարունակելու մշակութային եւ կրոնական թեմաների շուրջ:

Մուսուլմանական կրոնը պահանջում է, որ կանայք ծածկեն իրենց մազերը գլխաշորով: Այս կանոնը մեծապես գործում է հատկապես Թուրքիայի գյուղերում. Դարենդեում նույնպես: Նինգյունը, սակայն, գլխաշոր չի կրում. «Մեր կրոնը կարեւոր է մարդկանց համար: Կրոնի բոլոր օրենքներն էլ թուրքական ավանդական ընտանիքների համար սրբություն են: Գլխաշոր կրելը, սակայն, կանոն է, ոչ թե օրենք: Նրանք, ովքեր Ստամբուլում են սովորում կամ հաճախ մեկնում են երկրից դուրս, սկսում են գլխաշոր չկրել, չնայած կան աղջիկներ, ովքեր շարունակում են կրել:

Ոչ ոք ինձ չի ստիպում կրել գլխաշոր: Իհարկե, երբ առանց գլխաշորի գյուղ ես գալիս, քեզ ծուռ նայող հայացքների հանդիպում ես, բայց ոչ ոք երբեք չի ասում`ինչու գլխաշոր չես կրում»:

Նինգյունը շատ ընկերուհիներ ունի, ովքեր Դարենդեից են եւ սովորում են նույն համալսարանում. «Նրանք կրում են գլխաշորեր, իհարկե, չեմ կարող ասել, որ դա չուզելով են անում, սակայն երբեմն պատահում է, որ զգում եմ` իրենք էլ կուզեին ցույց տալ իրենց մազերը»:

Թուրքական գյուղերում կանայք եւ տղամարդիկ միասին նույն սեղանի շուրջ չեն նստում: «Մեզ մոտ տղամարդիկ հաճախ հանդիպումներ են ունենում, նստում են, զրուցում: Այս հավաքների խնջույքի սեղանը տղամարդիկ են պատրաստում, դա մեր սովորույթն է: Պատճառն, իհարկե, այն չէ, որ տղամարդիկ չեն ուզում աշխատեցնել կանանց, այլ կանայք իրավունք չունեն տղամարդկանց հետ նստել նույն սեղանի շուրջ կամ սեղան պատրաստել նրանց համար: Կանայք հիմնականում հավաքվում են մեկ այլ սենյակում:

Չգիտեմ, միգուցե եվրոպական երկրների համար սա ծիծաղելի թվա, բայց հին ազգերի համար սովորույթները շատ կարեւոր են»,- ասում է Նինգյունը:

Ոչ միայն սեղան գցելու, այլեւ այլ շատ հարցերում թուրք կանայք մասնակցություն չեն ունենում: «Երբեմն որոշ ծայրահեղություններ պատահում են, երբ կինն ընդհանրապես որեւէ դերակատարություն չունի, բացի մայր լինելուց: Դարենդեի սրճարաններում, հյուրանոցներում, խանութներում աշխատում են միայն տղամարդիկ: Միայն աղջիկների համար նախատեսված դպրոցում են աշխատում կանայք ու աղջիկները»,- ասում է Նինգյունը:

Միգուցե աշխատատեղերի սահմանափակ լինելն է պատճառը, որ Դարենդեի երիտասարդության մեծ մասը Ստամբուլում է: «Ստամբուլում կանայ

3 Responses to “Թուրք աղջկա համար քաղաքական գործիչ դառնալը հեշտ բան չէ…”

  1. Ani Says:

    eli em uzum, vor et tesak urish baner patmes…..

  2. Liana Says:

    Nyuty mek shnchov kardaci, apreq)))) hexinaki anuny chgta, ov er patrastel ayn??????

  3. Spiderone Says:

    Liannayin: Nyut@ es em grel, shnorhakal em vor havanecir!!!
    Husam qez hachakh ktesnem im blogum!!!