Մեկ ուղի, հազար միտք

Էէէէէէէէէհ, էլի ուշացա, բայց ոչ մի դեպքում երթուղային չեմ նստի: Դե լավ հա, …ի դասը չի՞. մի 15-20 րոպե էլ կուշանամ: Էս ականջակալներն ինչու են անընդհատ խճճվում: Նյարդայինանում եմ:
«Say one, more word, I double dare you (bring it on)
It’s my world, you’re in it, it’ll take you down in a minute…» … տեսնես մի օր C.O.B.-ը կգա՞ Հայաստան: Բայց, որ գա, երևի մի քանի հոգի կլինեն համերգին: Ինչ ծիծաղելի կլինի : Զարմանում եմ Նարինեի վրա. մարդ ինչպես կարող է Պարոնյան փողոցից համալսարան հասնելու համար երթուղային տաքսի նստել:
Փախստականների նյութը որ գրեմ, ահագին լուրջ գործ կանեմ: Եթե չեմ սխալվում Չարբախում փախստականների հանրակացարաններ կան: Այսինքն մի օր պետք է հանդիպեմ նրանցից մի քանիսի հետ: Սաթին էլ կասեմ, որ ֆոտոխցիկն ու կամերան հետը վերցնի, որ ինքն էլ նկարի: Իրանցիներն էլի լցվել եմ Հայաստան: Հիմա էլ Նովրուզ- Բայրամը չի. ինչ են ուզում իմ երկրից: Որ կողմ շրջվում ես, իրանցիներ են: Բայց շատ գեշ են է: Հաաաաաա, սրանք երևի ոչ թե պարսիկներ են, այլ Իրանում բնակվող ադրբեջանցիներ. դրանք արտաքինով շատ են տարբերվում: Այնպես են նայում, կարծես Իրանում նրանց երբեք բախտ չի վիճակվել աղջիկ տեսնելու: Էլի մոռացա գիրքս գրադարանին հանձնել:
Տեսնես մեկ ամիսը լրացե՞լ է, որ գիրքը ուշացնում եմ: Այս անգամ իրոք Իսահակյանի գրադարանից օգտվելու իրավունքից կզրկեն: Լավ, ոչինչ, քրոջս անունով գիրք կվերցնեմ: Ի՞նչ անեմ. Մետրո նստեմ, որ ավելի շուտ հասնեմ համալսարան, թե ոտքով շարունակեմ ճանապարհս: Մեկ է. երկու դեպքում էլ ուշանալու եմ: Ոտքով կգնամ: Այս մարդուն միշտ Թումանյան փողոցում տեսնում եմ: Երևի հենց այս շենքերից մեկում է ապրում:
“Layla, you’ve got me on my knees. Layla, I’m begging, darling please.
Layla, darling won’t you ease my worried mind…”…Քլեփթոնը երևի յոթանասունհիմգ տարեկան կա արդեն: Տեսնես, ե՞րբ կկարողանամ այսքան լավ նվագել: Շատ եմ վախենում Սայաթ-Նովա փողոցից. այստեղ երթևեկության կանոններ չկան: Կարծում եմ` շատ անիմաստ մահով կմահանամ` երթուղայինի տակ ընկնելով: Չէ, ախր ես այդպիսի ավարտ չեմ նախատեսել ինձ համար: Փաստորեն, եթե երկու ամիս աշխատեմ, կարող եմ ինձ համար էլեկտրոկիթառ գնել: Բայց «Yamaha» չեմ ուզում:
Իսկ «Ibanez» կարծեմ չկա Հայաստանում: Ամեն ինչ պետք է անեմ, որ այս կիսամյակում դիպլոմայինս արդեն վերջացրած լինեմ: Գործնական մասն էլ մյուս սեմեստրում կանեմ: Կենտրոնականի դիմացի ցայտաղբյուրների ջուրն ավելի լավն է, քան մեր մասնաշենքինը: Երբ արդեն ամբողջ գումարը հավաքած կլինեմ, կխնդրեմ, որ արտերկրից իմ «Ibanez»-ը ուղարկեն, միայն թե ինքնաթիռի մեջ չվնասվի: Փասորեն համալսարանում 4մ² վրա Free Wi- Fi կապ կա արդեն: Տեսնես 15.000 ուսանողներից քանիսին կհաջողվի տեղ զբաղեցնել այս «ահռելի» տարածության մեջ:
14 :50: Փաստորեն գերմանական ճշտապահությամբ ես ուշացա ընդամենը 20 րոպե, ինչպես որ խոստացել էի:
Նարինե Սարգսյան

3 Responses to “Մեկ ուղի, հազար միտք”

  1. Amazon Kindle Fire Says:

    … Sard.hetq.am…

    [...] Read More: sard.hetq.am/archives/1677 [...]…

  2. sittercity coupon Says:

    Superb website…

    [...]always a big fan of linking to bloggers that I love but don’t get a lot of link love from[...]……

  3. automatically unlock iPhone Says:

    Awesome website…

    [...]the time to read or visit the content or sites we have linked to below the[...]……