Ես ընտրում եմ ձեզ, տաքսիստներ

- Եկեք էս թունելի մեջով էլ անցնենք, հետո տաքսի կնստենք,- ես:

- Չէ, վտանգավոր ա,- Սեմ:

- …,- Հրանտ:

- Ես գնամ, կանցնեմ թունելը, էն մյուս կողմում կսպասեմ ձեզ,- ես:

- Անի, Անի…,- Սեմ ու Հրանտ:

Շրջվում, տեսնում եմ` արդեն տաքսի են բռնել: Վարորդին ափսոսալով հետ եմ գնում, որովհետեւ կարծում ա` հազիվ ուղեւոր ա գտել: Նստում եմ տաքսի նրանց հետ ու անցնում ենք թունելով:

- Եթե ես անցնեի էս թունելով, իմ համար աջ քաշած, կարո՞ղ ա խփեիք, գցեիք,- ես:

- Չհասկացա հարցը,- տաքսիստ:

- Ասում եմ` եթե էս թունելով անցնեի, քայլելով, իմ համար աջ քաշած, ինձ կխփեի՞ք, կգցեիք:

- Վտանգավոր ա շատ, բայց նույնիսկ էդ դեպքում իրավունք չունեի խփելու,- տաքսիստ:

- Տեսնում ես,- Սեմ:

- Ամբողջ գիշեր աշխատո՞ւմ եք,- ես:

- Հա, առավոտից, 24 ժամ..,- տաքսիստ:

- Մի օր քնում եք, մի օր աշխատում հա՞,- ես:

- Հա,- տաքսիստ:

- Բա հասցնո՞ւմ եք ուրիշ բաներով զբաղվել,- ես:

- Ուրիշ ինչո՞վ,- տաքսիստ:

- Թատրոն, համերգ..երեխաների հետ, եթե ունեք,- ես:

- Ամեն ինչ անում եմ, որ երեխաներիս շատ չզրկեմ,- տաքսիստ:

- Ֆինանսապե՞ս,- ես:

- Ֆինանսապես չեմ հասցնում, բայց փորձում եմ երեխաներիս ապահովել մնացած բաներով,- տաքսիստ:

- Ե՞րբ ա Ձեր օրը վերջանում,- ես:

- Առավոտյան 10-ին,- տաքսիստ:

- Ո՞նց եք զգում Ձեզ էդ ժամին,- ես:

- Շատ վատ.. մեքենան հանձնում եմ ու նստում մարշրուտկա, որ քնեմ ու հասնեմ տուն: Ես Ռուսաստանում էլ եմ աշխատել: Ուղղակի հիմա ձմեռ ա, գործ չկա,- տաքսիստ:

- Շինարարությա՞ն վրա,- Սեմ:

- Չէ, ռեստորանում,- տաքսիստ:

- Ո՞վ եք մասնագիտությամբ,- ես:

- Կոնսերվատորիայի ֆլեյտայի ու սաքսոֆոնի բաժինն եմ ավարտել,- տաքսիստ:

- Ի՞նչ կուզենայիք աշխատել,- ես:

- Բարդ հարց ա.. երեւի ներքին գործերում,- տաքսիստ:

- Ոստիկանական համակարգո՞ւմ,- ես:

- Ահա,- տաքսիստ:

- Կկարողանայի՞ք,- ես:

- Չէ, երեւի,- տաքսիստ,- ուղղակի ուզում էի:

- Հարմարվել եք հա՞,- ես:

- Չէ,- տաքսիստ:

- Քանի՞ տարեկան եք,- ես:

- 37,- տաքսիստ:

Հասանք շենքի մոտ:

- Ձեզ բարի երթ,- մենք:

- Ձեզ էլ հաջողություն,- տաքսիստ:

Հ. Գ. տխուր եմ

Tags: , ,

Comments are closed.