Հեղափոխական լիդեր,թե խեղճ քաղաքացի`Րաֆֆի

Վերջանում է հացադուլիս առաջին օրը. որեւէ ցավ, որեւէ տհաճ վիճակ չեմ ունեցել եւ ողջ օրս անց եմ կացրել Ազատության հրապարակում` նստած, կանգնած, քայլելով, թեյելով ու խոսելով: Հացադուլի որոշման գնացի զուտ խղճիս թելադրանքով, քանի որ երբ որեւէ մեկը իմ երկրի ապագայի համար իրեն զոհում է ինչ-որ տեղ, ես չեմ կարող կողքով անցնել, նայել վրան` կարծես թանգարանային նմուշ ու ճեմելով մտնել սրճարան, մի լավ բտվել, արարքները քննարկել, խմելուց հետո տուն գնալ ու մոնիտորի դիմաց նստել, մեծ-մեծ ստատուսներ գրել ցրտին սովից ու սառնությունից տառապող մարդու մասին. դա ես տգիտություն ու սերժություն եմ համարում: Էս պահին ես էլ մի բան արած եմ համարում ինձ, եթե հացադուլն է պայքարի ձեւ ընտրվում: Սա իմ ընկալումը Ազատության հրապարակում նստած ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի մասին:

Րաֆֆի Հովհաննիսյան հեղափոխական լիդեր չկա, երեւի չի էլ եղել. մենք ենք մեզ խաբել:Նա հստակ հանդարտեցնում ա մարդկանց ներսում մնացած բողոքի աննշան ալիքն անգամ: Հրապարակը վերածում ա թատերաբեմի, արտասանության, քննարկման հարթակի, ինչը վատ չի, եթե դրանում մի փոքր հեղափոխական ոգի լիներ: ՉԿԱ. ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՈԳԻՆ ՋԱՐԴՎԵՑ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ. ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ: Մարդկանց էդքան մեծ դժգոհությունը մարելը, ձեւավորվող հեղափոխության դեմն առնելը սեփական թուլությամբ ու վախով` համարում եմ ոչ պակաս հանցագործություն, քան սերժ սարգսյանի ոչ լեգիտիմ ընտրությունները:

Էդ դեպքում ինչ եմ ես առաջարկում? Առաջարկում եմ մարդկանց թողնել իրենց բնական վիճակում: Մարդկանց թողնել ազատ բողոքեն, ազատ գոռան էն, ինչից զզվել են, ազատ վեր կենան, ազատ գլուխ ջարդեն: Ոչ թե լռեցնել, հնազանդեցնել ու ի վերջո էնքան զզվացնել, որ հեռանա: ՍՏՐՈՒԿԸ ՄՆՈՒՄ Է ՍՏՐՈՒԿ, ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՄ ԼԾԻ ՏԱԿ?

Հ.Գ. Ես էլ չգիտեմ ինձ որտեղ խփեմ. անընդհատ մի բան սխալ ա դուրս գալիս..

Comments are closed.