Ամոթ Մարինե Պետրոսյանին եւ Վահան Արծրունուն

Երեկ միգուցե կարդացել եք “Հեղափոխական լիդեր, թե խեղճ քաղաքացի` Րաֆֆի” գրառումս, որտեղ ներառել էի նաեւ Րաֆֆու այս լուսանկարը: Առավոտյան արթնացա, տեսա, որ ֆեյսբուքում ահագին մարդիկ լուսանկարս հրապարակել էին` reshare-ով հղում տալով Մարինե Պետրոսյանին: Երբ Մարինեի մոտ նայեցի լուսանկարը, տեսա, որ նա բլոգից save as ա արել, պահել համակարգչում, հետո իր իսկ անունից դրել ֆեյսբուքում: Լավ, իմ գրած տեքստը կարող էր դուր չգալ նրան, բայց եթե լուսանկարը դուրը եկել է, հանգիստ կարող էր նման կերպ հրապարակել` միայն թե հղում անելով բլոգին, մանավանդ, երբ մարդը հստակ գիտի` որտեղից ա վերցնում:

Մարինեին քոմենթի միջոցով շատ քաղաքավարի հարցրեցի.

- Լուսանկարը ձերն է?

- Չէ,-եղավ պատասխանը:

- Բա ինչի հղում չեք դրել, որ վերցրել եք sard.hetq.am-ից:

- Ես սարդից չեմ վերցրել: Որտեղից որ վերցրել եմ, հետը տեքստ կար դրված, որի հետ համաձայն չէի, դրա համար միայն լուսանկարն եմ վերցրել:

- Իսկ որտեղից եք վերցրել?

Պատասխանելու փոխարեն Մարինեն ջնջեց մեր այս ամբողջ խոսակցությունը եւ մի քոմենթ ավելացրեց` էս լուսանկարը վերցված ա ՍԱՐԴ ԲԼՈԳԻՑ: Էն որ ուզում էր ասել` էլ մի զզվացրու էլի, լավ եմ արել, գողացել եմ: Բայց դե էլ բան չասեցի, սուս-փուս ինձ համար սկսեցի ավելացնել “լուսանկարը sard.hetq.am-ի” գրությունը բոլոր լուսանկարների տակ, որոնք reshare էին արվել Մարինեից: Ներքուստ զարմացած էի, որ ստեղծագործող, գրող մարդը էդքան անփութորեն ու անտարբերորեն է մոտենում հեղինակային իրավունքին..

Reshare անողներից մեկն էլ Վահան Արծրունին էր, որտեղ եւս զուտ դրեցի “լուսանկարը` sard.hetq.am-ի” ստորագրությունը, ինչն Արծրունուն չափազանց զայրացրեց: Մարդը քոմենթ գրեց, թե մի քիչ համեստ եղեք դուք` լուսանկարողներՏ, արտասանողներՏ, երգողներՏ, պարողներՏ: Ինչ կարեւոր է` ով է նկարել, կարեւորը Րաֆֆին է այս պահին: Էլի ինչ-որ վիրավորանքներ էր գրել, որ հիմա չեմ հիշում: Արծրունին եւս ջնջեց իր ու իմ ողջ գրառումները` խայտառակությունից խուսափելու համար: Ես էլ պատասխանեցի, որ հեղինակային իրավունքները չհարգող մարդը գող է, իսկ նրան պաշտպանողը` հանցակից: Արծրունին մի քանի անգամ հաթաթա եկավ, թե “Էդ դու Վահան Արծրունուն գող ես ասում?”: Ես էլ մի քանի անգամ բացատրեցի, որ այո, նա ով հեղինակային իրավունքները չպահողին պաշտպանում է, գողության հանցակից է:

Արծրունին ինձնից պահանջեց հրապարակային ներողություն խնդրել: Դե ես էլ չհասկացա` էդ ոնց ա ստացվում, որ իմ լուսանկարը գողանում են, ես ներքեւում ստորագրում եմ, ինձ վիրավորում են ստորագրելու համար, հետո էլ պահանջում, որ ես ներողություն խնդրեմ: Էնպես ստացվեց, որ ես ու Արծրունին ահագին բաներ իրար ասեցինք, ինչից հետո Արծրունին մտավ իմ էջ, նայեց նկարներս, ճանաչեց ինձ ու գրեց “Անի, ես ձեզ ճանաչեցի, չեք ամաչում?”

Ես էդ պահվածքը կկապեի Արծրունու քաղքենիության հետ ընդամենը, եթե դա տենդենց չլիներ: Ու ավելի հանգիստ կնայեի էս հարցին. զուտ անձնավորելով հարցը: Իսկ քանի որ էս պահին անձնապես Արծրունու հետ խնդիրներ չեմ ունեցել ու ինքն ինձ ճանաչելուց հետո միայն փոխեց մարտավարությունն ու ջնջեց ողջ խոսակցությունը, ցավով արձանագրում եմ, որ սա ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ հիվանդագին, քիթը ցից, ոչ պրոֆեսիոնալ, նեղ տարածքում երկար մնացածի տենդենց ա` սկսած Մարինեից, վերջացրած Արծրունուց:

Հ. Գ. Դեռ էդ ամենը հեչ, բայց ոնց կարելի ա սերժություն անել կամ ասենք սերժի մամուլի քարտուղարություն ու բռնել, իմ սուր քոմենթները ջնջել, որ ջրից մաքուր դուրս գալ: Ամոթ չեք անում Մարինե եւ Արծրունի?

Հ. Գ. 2. Կներեք էս զզվելի խոսակցության մասին ձեզ էլ տեղյակ պահելու համար, ուղղակի սա միակ տարածքն ա, որտեղից ոչ ոք ոչինչ ջնջել չի կարողանալու, դրա համար էլ գրեցի: Դե հիմա խայտառակվեք, որ մի քիչ ավելի ուշադիր լինեք ձեր վարմունքում:

Ինձ թվում ա` հիմա ավելորդ ա նշել. “Լուսանկարը` sard.hetq.am-ի”

Comments are closed.