lightword/images/sardist.png

ՍԱՐԴ ԲԼՈԳ

 
21Oct/098

«Գիշերները տղերքն ինձ կանչում են»…

BORIS

Կիսամութի մեջ լսվում է ջութակի ձայնը: Գերեզմանատանը ջութակով մի մարդ ուրվականի նման շրջում էր գերեզմանից գերեզման: Ուրիշ մարդ չկար գերեզմանոցում: Սառը մի հոսանք անցավ մարմնովս: Ես եկել էի այստեղ ընկերներիս շիրիմների մոտ մի քիչ կանգնելու: Չորեքշաբթի էր, եւ աշնան վերջի մշուշոտ ու ցուրտ եղանակ: Այնտեղ գնալու ժամը ես էի ընտրել: Միշտ էլ այն համոզմանն եմ եղել, որ գերեզմանոց պետք է մենակ գնալ: Ուրվականը յուրաքանչյուր գերեզմանաքարի մոտ մի որոշ ժամանակ կանգնում-նվագում է եւ այդպես, առանց նվագը դադարեցնելու, մոտենում է հաջորդին: Դա տարիներ առաջ էր, հրադադարից էլ առաջ:

Ու արդեն տաս տարուց ավելի է, այդ մարդուն օրվա տարբեր ժամերին կարելի է տեսնել Ստեփանակերտի գերեզմանատանը, որտեղ թաղված են արցախյան պատերազմում զոհված ստեփանակերտցիները: Նրա անունը Բորիս է: Ստեփանակերտում բոլորը գիտեն նրան:

Բորիս Բաբայանն ավարտել է Երեւանի կոնսերվատորիան եւ աշխատում է Ստեփանակերտի երաժշտական դպրոցում: 1992 թվականից, երբ Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում հողաթմբերը սկսեցին ավելանալ, նա գալիս էր այստեղ եւ նվագում ջութակի վրա: Պատերազմի տարիներին նա միշտ հրետանավորների գումարտակում էր: Նվագում էր զորանոցում, դիրքերում: Ամեն շաբաթ գալիս է եւ նվագում տղաների գերեզմանների մոտ: «Երբ նոր զոհ էր լինում, անպայման գալիս էի, նվագում: Ու դա ավանդույթ է դարձել: Շատերին եմ ճանաչում: Շատ են ջահել: Նայեք տարեթվերին` 18-19-20 տարեկան տղերք են, կյանքում համարյա ոչինչ չեն տեսել: Առավոտներն ու երեկոներն եմ գալիս, որ մարդ չլինի, մենակ լինեմ ես: Որովհետեւ երբեմն արտասվում եմ եւ չեմ ուզում որեւէ մեկը տեսնի իմ լացը»,- կցկտուր, կարծես թե ինքն իր համար պատմում է Բորիսը: Նրան շփոթեցրել էր իմ այնտեղ հայտնվելը, ու  հարցերս սկզբից մի տեսակ նյարդայնացրին նրան: Ես խախտել էի նրա անդորրը:

Երբեմն զոհվածների հարազատներն իրենք են կանչում Բորիսին, որ գա եւ նվագի գերեզմանին: Մարտակերտը գրավելու ժամանակ նա նվագում էր, բոլոր ռացիաները միացված էին, եւ տղերքը գրոհի էին գնում Բորիսի ջութակի նվագի տակ: Այս մասին ինքը չգիտեր, հետո տղերքն են պատմել: Տղերքից շատերին նա գիտեր, նրանց մասին Բորիսը կարող է շարունակ պատմություններ անել:

«Մեկ-մեկ հանգստություն է բերում: Նրանց հարազատների, ընկերների հետ հիշում ենք նրանց: Տղերք կան, որոնց հետ մոտ էի: Գիտես, ծնողներ կան, գալիս են երբեմն տեսնում են, որ նվագում եմ, ասում են` ինչ լավ է, ուրեմն մեր տղոցը չեն մոռացել: Հանգստանում եմ, համ հանգստանում եմ, համ էլ էդ հաշվում եմ իմ պարտքը: Կարող է, որ ասում են հոգին կա, ճիշտ է: Չեմ իմանում, կարող է չէ՞, որ լսում են նվագս: Երբեմն գիշերները կարծես թե կանչում են ինձ` ասում են արի, մի բան նվագի: Ես էլ առավոտ շատ շուտ վեր եմ կենում, գնում այնտեղ ու նվագում եմ: Էդ նվագը ոչ միայն ինձ է հանգստացնում, այլ կարծես թե նրանց էլ է հանգստացնում»,- շարունակում է Բորիսը:

Ես մթի մեջ կանգնել եմ ընկերներիս գերեզմանների մոտ եւ լսում եմ ջութակի նվագը: Ինձ թվաց, որ ես ուշացրել եմ այցելությունս ընկերներիս, նրանք արդեն տարվել էին Բորիսի նվագով: Մթի մեջ երեւում էր ուրվականը. շատ ընդգծված ես լսում էի, թե որտեղից է գալիս նվագի ձայնը եւ ով է ուրվականը:

Էդիկ Բաղդասարյան

2003 2.

About the author

Ani Hovhannisyan wrote 140 articles on this blog.

Քեզ դո՞ւր են գալիս սարդիստների գրառումները:

Բաժանորդագրվիր Սարդ բլոգի լրահոսին

Ani Hovhannisyan

Սարդիստ` Spiderone

Նկարագրություն չկա: Խնդրում ենք ստեղծել Ձեր անձնական էջը.
Մեկնաբանություններ (8) Trackbacks (0)
  1. pshaqaxvum ei amboxj patmutyan @ntacqum….

  2. shat huzveci…iskapes….erani aydpisi mardik shat linein…

  3. Շատ բարի պատմություն էր…

    Հատկապես այս հատվածն է լավը` Երբեմն գիշերները կարծես թե կանչում են ինձ` ասում են արի, մի բան նվագի: Ես էլ առավոտ շատ շուտ վեր եմ կենում, գնում այնտեղ ու նվագում եմ:

  4. Հարաշալի պատմություն է…Բառերն էլ ավելորդ են:

  5. Էսպիսի մարդկանց մասին գրելն իսկապես կարեւոր է.նամանավանդ այսպես գրելը…Գլխի վրա մի տեղ ,որ ցավն իր վրա է վերցնում.այդ ցավը սրտից է գալիս.իսկ սիրտսիսկապես ցավեց:

  6. …yes karces lseci ayd erajshtutyan dzayn@… anchap huzvac em…

  7. ..bari u mistik heqiat..


Մեկնաբանել կամ թողնել կարծիք


No trackbacks yet.

7 visitors online now
7 guests, 0 members
Max visitors today: 10 at 08:01 am UTC
This month: 14 at 09-01-2010 12:14 pm UTC
This year: 85 at 07-29-2010 09:07 pm UTC
All time: 3024 at 08-27-2002 06:33 pm UTC