Նախքան կարդալդ հիշիր մանկությանդ մի քանի դրվագներ, ժպտա ու շարունակիր...
Երեքով մնացել էինք մի տեղում, նույն տարիքի ենք... մեծացել ենք Հայաստանի տարբեր վայրերում: Նա Տավուշի Չորաթան գյուղից է: Իսկ նա Վանաձորի Ճոճկան ձորում է մեծացել: Ես էլ Սիսիանից եմ:
Կեսգիշերն անց էր, սկսեցինք խոսել հոգի կանչելուց, մի ահագին վախեցրինք ինքներս մեզ...հետո նստեցինք հաց ու պանրով թեյ խմելու.
Ես - Փոքր ժամանակ հենց հաց ու պանրով թեյ էի խմում, խեղդվում էի...Ինձ սկի ուշադրություն դարձնող էլ չկար...մամաս չգիտեր չորս էրեխեքից որին հետեւի...ես էլ դանդաղ ծամում էի, մոռանում կուլ տալ ու տենց մնում էր կոկորդումս...Ձեռքով ցույց էի տալիս, որ խեղդվում եմ, փրկում էին...
Նա, Վանաձորցի - Է, էտ ինչ ա, ես ու քույրս կռվում էինք, մամաս գալիս էր, չէր էլ նայում, թե ով է մեղավոր, երկուսիս էլ մի լավ ծեծում էր... ես էլ մտածում էի` բայց ես մեղավոր չեմ...
Ես - Ես էլ հենց զգում էի, որ մամաս հեսա պիտի ծեծի, արագ-արագ իջնում էի առաջին հարկ, պապայիս մոտ: Պապաս երբեք չէր թողնում ինձ ծեծեր...
Նա, Չորաթանցի - Հա, էտ կռիվներն ամենալավն էին. ամենաշատը սիրում էի մորքուրիս աղջկան վախեցնելը. շատ վախեցած տիպ էր, բարձր ձեներ էի հանում, սա էլ վախից էնքան էր լացում, հետո էլ տակը թրջում... Մամաս էլ հասնում էր, աջ ձեռքով բռնում վզիցս ու մի լավ թափ էր տալիս...
Ես - Տանը տենց հանգիստ երեխա էի, դե բոլորն ինձնից շատ էին մեծ... բայց դրսում ինձ լիդեր էի զգում... հենց մեր թաղով մյուս թաղերից էրեխա էր անցնում, գնում էի ասում` ինչի ես մեր թաղով անցնում... ու էնքան էինք էտ էրեխուն նեղում, որ լացում էր...
Նա, Վանաձորցի - Ես էլ էի լիդեր մեր թաղում, բայց տենց բաներ չէի անում: Մենակ մի օր, մեր թաղի էրեխեքից մեկը նոր շրջազգեստ էր առել...հագել էր, դուրս եկել փողոց իրեն էր ցույց տալիս...ես էլ յուբկա չունեի... նայեցի, ասեցի` գնա, էտ շրջազգեստդ հանի...չգնաց: Ասեցի մինչեւ ութը հաշվում եմ, չհանես, նայի...չհանեց: Գնացի յուբկայից բռնեցի ու իջացրի ներքեւ...մեր թաղի մեծ տղաներն էլ նստած էին, ծիծաղում էին...
Հետո մամայի հետ եկան վրես կռիվ... բարիշել էինք արդեն, ասեցի` էն յուբկեդ բա ուր ա, ասեց` տանն ա, ասացի` կտաս մի օրով հագնեմ, բա` հա: Բերեց...ես էլ տարա, ծանր մկրատով էտ յուբկեն կտրտեցի ու սարքեցի լագերի դրոշակներ... հաջորդ օրը կախեցի փողոցի լագերից...
Նա, Չորաթանցի - Մեր թաղում մի հատ կոմիսիոն կար. էտ խանութի տիրոջ աղջկա անունն էլ Արմինե էր: Դա գիտեր, թե իրեն եմ սիրում... Մի օր մամայիս հետ մտանք դրանց խանութ, մի հատ ժամացույց տեսա, դեղին գույնի...մամայիս ասեցի` ուզում եմ...չառավ: Խանութպանին ասեցի` ես Արմինեին սիրում եմ: Ասեց` ինչի, ասացի` որ էտ դեղին ժամացույցն ինձ տաս...
Նա, Վանաձորցի - Բայց ես երբեք խանութում մամայիցս բան չէի ուզում...իսկ քույրս տենց չէր...ստիպում էր:
Ես - Ես էլ, մենակ էտ ժամանակ մենք շաքարաքլոր էինք սարքում ու ծախում, գնում էի, պապայիս ասում. պապ... ասում էր` քաղցր բան... ասում էի` հա... տալիս էր: Նապաստակ ու սոսկա էի շատ սիրում... մի օր էլ սոսկեն մնացել էր կոկորդումս...
Նա, Չորաթանցի - Բա ես մի օր առվից միջից կիսած 4 հատ 200 դրամանոց գտա...էն դեղին գույնի 200-անոցներից... ոնց էի ուրախացել, ինչ ուզեիմ կառնեի: Տարա տուն, սկոճ չունեինք, շորերի պիտակի կպչուն մասով կպցրի ու նենց ուրախ ծախսում էի...թզուկ մառոժնի էի առել...
Նա, Վանաձորցի - Բա ես գյուղում օձի ձվեր էի գտել, ուզում էի հետս վերցնել... մի անգամ գնացի` օձն էնտեղ էր: Հետո գնացի, փայտը մտցրի բնի մեջ, մեկ էլ տեսնեմ` օձը փաթաթված ա փայտին...ոնց էի վախեցել...
Ես - Կապանում` հորաքրոջս հողամասում, ջրավազան կա, բայց լողալու համար չի...ծառերն էին ջրում էտ ջրով... ես էլ սիրում էի մտնել մեջն ու լողանալ... մի օր էլ մեջն եմ, մեկ էլ թլըփ, մի օձ ընկավ լողավազանի մեջ...վախից չեմ հիշում, թե ոնց դուրս եկա ջրից...
Նա, Չորաթանցի - Ես օձերից զզվում եմ... եկեք չխոսենք էլի էտ մասին... վայ, էրեխեք հիշում եք Փափիոն, Չինո կոնֆետները... ոնց էի սիրում...
Ես - Հա, ես ավելի շատ Փափիոն էի սիրում... ուրախանում էի, որ պապաս ինձ տալիս էր շաբաթը մի հատ...
Նա, Չորաթանցի - Բա Դերբին... մի օր մամայիցս թաքուն մեր բոլոր դասարանցիներին հրավիրել էի ծնունդի, բոլորը Դերբի վերցրած եկան...
Մեկ էլ մի հատ պլիտկա կար, մեջն էլ տիպ էր կպցրած... թղթի կեսը գազարագույն էր, կեսն էլ սպիտակ, չես հիշուºմ անունը...
Ես - Չէ, բայց գիտեմ ինչի հետ ես...
Ժողովուրդ, դուք կարող աº հիշեք էտ պլիտկայի անունը...
Հա, մեկ էլ "Մինուտնի" ապարատով նկարած մեր մանկության ֆոտոները կդնեմ շուտով...
Share on Facebook
About the author
Ani Hovhannisyan wrote 140 articles on this blog.
Նկարագրություն չկա: Խնդրում ենք ստեղծել Ձեր անձնական էջը.