lightword/images/sardist.png

ՍԱՐԴ ԲԼՈԳ

 
6Feb/1059

Նրանք հայ չեն, մարդկային վիրուսներ են…

1

այս նկարն էլ օդնոկլասնիկից գտա

Խոզի, թռչնի եւ այլ կենդանական գրիպների դեմ պայքարել պետք չէ: Պայքարեք, խնդրեմ, մարդկային վիրուսների դեմ, որ ամենուր են տարածվում, վարակիչ են եւ արագ բազմացող: Դրանց ոչընչացման համար շտապ միջոցներ է պետք ձեռնարկել: Չնայած միջոցներ ձեռնարկելու համար արդեն իսկ  ուշացել ենք, ողջ Հայաստանն են տիրել եւ Հայաստանից դուրս են բազմանում արդեն:

Խոսքերս ապացուցելու համար մի դեպք պատմեմ, որ տեղի ունեցավ վերջերս. Թբիլիսիի հյուրանոցներից մեկում նստած էինք մի քանի հայերով, եւ մեզ հետ էր նաեւ մի ադրբեջանցի: Ադրբեջանցիների հետ մասնակցում էինք լրագրողների համար կազմակերպված մի սեմինարի: Խոսում էինք գլոբալ, մարդասիրական թեմաներից, երբ ուռած եւ փակված աչքերով մեկն աննորմալ, օրորվող քայլվածքով մոտեցավ մեզ: Մի կերպ քաշեց աթոռը, օդերում սավառնող իր մարմինը նետեց դրա վրա ու սկսեց նայել` մեծագույն չարությամբ ու զզվանքով: Ուշադրություն չդարձրինք. միայն մտքովս անցավ` մեղք են այս վրացիները, որ էս տեսակ մարդիկ ունեն իրենց հասարակությունում: Չանցած 5 րոպե նրան մոտեցավ քաչալ գլխով եւ շողոքորթող ժպիտով մեկը: Սկսեցին  հայերենով խոսել...

- Լավ, վեր կաց գնանք,- քաչալ գլխովը, որի անունը հետո պարզեցի. Արա Բարսեղյան:

- Հլը մի րոպե...,- ուռած արտաքինովը, ում անունը եւս ճշտեցի (չնայած ինքը խիստ կասկածում էր). Բաբկեն Բաղդասարյան:

- Վայ, դուք հա՞յ եք,- ուրախացած ասաց մեր տղաներից մեկը:

- Հա, բա դո՞ւք ով եք,- Բաբկեն Բաղդասարյան:

- Մենք էլ ենք հայ,- մեր տղաներից մեկը:

- Բա ի՞նչ գործ ունեք էս чертывий ադրբեջանցիների հետ,- Բաբկեն Բաղդասարյան:

- Իսկ ինչո՞ւ է դա ձեզ հետաքրքրում,- ես:

- Եթե հարցնում եմ, ուրեմն հետաքրքրում ա. ուրեմն դու էլ պիտի պատասխանես,-Բաբկեն Բաղդասարյան:

- Իսկ դուք ինձ մի հուշեք. պիտի պատասխանե՞մ, թե՞ ոչ,-ես:

- Դու գիտե՞ս` ես ով եմ, որ էդպես ես հետս խոսում,-Բաբկեն Բաղդասարյան:

- Իսկ ինձ դա չի էլ հետաքրքրում,- ես...

Մեր լեզվակռիվը հենց այսպես շարունակվեց մինչ ուշ գիշեր, եւ Բաբկեն Բաղդասարյանն արդեն պատրաստ էր ծեծկռտուքի, երբ հայերիս խմբի ղեկավարն այնտեղ հայտնվեց եւ փորձեց հարթել ամեն ինչ...

Նշեմ միայն մի քանի բան. Բաբկեն Բաղդասարյանին մեծապես հետաքրքրում էր, թե ո՞րտեղ են գտնվում ադրբեջանցիների սենյակները, թե ո՞ւմ փողերն եմ ես ուտում, որ կարողանում եմ իրեն տեղը դնել եւ էլի մի քանի ճշտումներ...

Ինձ էլ մեծապես հետաքրքրում է, թե մեր չինովնիկներն ու բիզնեսմենները Հայաստանի եւ Դուբայի բոլոր հյուրանոցներում արդեն ճանաչվե՞լ են եւ անցել են Վրաստանի՞ն, թե՞ այդ րոպեին օդերից պատահաբար Վրաստան էին ընկել...

Բաբկեն Բաղդասարյանի "անձի հետաքննությունը" շարունակվում է. երբ պարզեմ, թե ինչ բիզնեսներ ունի, ձեզ էլ կտեղեկացնեմ:

About the author

Ani Hovhannisyan wrote 140 articles on this blog.

Քեզ դո՞ւր են գալիս սարդիստների գրառումները:

Բաժանորդագրվիր Սարդ բլոգի լրահոսին

Ani Hovhannisyan

Սարդիստ` Spiderone

Նկարագրություն չկա: Խնդրում ենք ստեղծել Ձեր անձնական էջը.
Մեկնաբանություններ (59) Trackbacks (0)
  1. մի տիպիկ օրինակ-ոմն ասֆալտի գեներալ Մանվել, որ մտածումա եթե ինքը ջիպ ունի. պիտի քշի Ժիգուլի ունեցողի վրա… и тогдали. и тому подобное…

  2. Սաղիմահայ ախպեր, գուցե մեզ զարմացնես նաև գրաբարո՞վ:

  3. Սփայդերոն, ես քեզ անդրադառնում եմ. Գո-գո-ն սրանք ասելով հենց քեզ էլ նկատի ուներ, 100 տոկոս համոզված եմ, պարզապես քեզնից վախեցավ ու գեներալ մանվելին օրինակ բերեց :)

    Հարգելի Անանուն, չարժե հուսահատվել կարծում եմ ու շատ դառնանալ դեղնակտուցների պատճառով:
    Բրամսի օրորոցայինի փոխարեն պետք է ռազմի երգերով քնեցնենք մեր բալիկների, որ ապագան լուսավոր լինի:
    Սփայդերոնը երևի երբեք էլ չի կարողանա երևակայել, որ հիմա, երբ նա նստած փափուկ իր բազմոցին բլոգ է ղեկավարում, դա միգուգե այն տղաների շնորհիվ է, որոնք սահմանի վրա մարդ են սպանում:

    Սովորենք օրվա դասը.
    ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՀԱՐԳԵԼ ՏՂԱՆԵՐԻ ԹԱՓԱԾ ԱՐՅՈՒՆԸ` ՎԱՐԴԱՆԱՆՔԻՑ ՄԻՆԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏ:

    ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼ ԿԵՂԾ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ ՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՂԱՐՇՆԵՐ ՀԱԳԱԾ ԱԴԵՐԲԵՋԱՆԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ, ՈՎ ՍՓԱՅԴԵՐՈՆ:

    Վերջում մի փոքրիկ սադրանք սադրանքի սպասողների համար.

    Անցորդուհի անունով մասնակիցը բլոգն անվանում է ՊԵՏՔԱՐԱՆ, ինչու չես ջնջում նրա քոմմենթը ևս, ով ընտրյալդ ու կատարյալդ ադմիններից :)

  4. Ais qnnarkumy miain u miain hastatum e ain mitqy, vor shincu azgainakanneri tivy achum e.
    Hayrenasirutiunn arajin hertin yerkiry sireln e, orinapasht linely, harkeric chkhusapely, kanach luisi zhamanak miain poghoc ancnely, hetiotnin vraerti chentarkely, erb nra chanaparhn e, tsar chktrely, etc etc
    Isk ailoc atelov hairenaser dzevanaly, shintsu e ev anazniv.

    Adrbejancineri het shpumneri masin – i gitutiun zarmacoghnerin, hokhortatsoghnerin, tury chochoghnerin.
    Hayastani Hanrapetutyan nakhagahy, naxararnery, bardzrastichan pashtonyanery, patgamavornery, qaghaqakan ev hasarakakan gorcichnery, despannery, zhamanak ar zhamanak handipum en irenc adrbejanci gorcynkerneirn, banakcum, qnnarkum tarber harcer, ev ais handipumnern ancnum en tarber erkrneri hovanu nerqo. Gorcyntacum nergravvac en AMN, Rusastany, Evropan, ev verjers nuinisk Kentronakan Asia, etc etc.
    Mer yerkri bardzraguin ghekavarutiuny haitararum e, vor dem e Gharabaghi lucman razmakan chanaparhin, ev anum e tarber qailer, apacucelu hamar, vor koghm e haraberutiunneri normalacmany, hakamartutian khaghagh kargavormany. Nranq ovqer dem en ais procesin, togh durs gan nakhagahi nstavairi mot, boghoq bardzradzainen, gren, namakner, hodvacner, irenc blogum artahaitven, baic da anen bacahait, ail voch te virtual ashkharum taqnvac keghcanunnerov. Mek ail yelq el arajarkem. Yete dem eq aid amenin, apa steghceq dzer qaghaqakan sharzhumy, kam miaceq ain qaghaqakan uzhin, ov dem e hai-adrbejanakan shoumnerin, ev ogtveq yntrutiun anelu dzer iravunqic, u steghtseq dzer cankacac Haiastany.
    Mek ail yelq el ka – heratseq Hayastanic, isk ete Hayastanum cheq, apa mi kharnveq mer gorcerin, apreq dzez hamar taquk paimannerum, ev tuyl tveq vor menq khaghagh yerkir karucenq.

    Evropakanutiany dem andzanc hamar – i gitutiun, vor Hayastani Hanrapetutyan ishkhanutiunnery, bazmics haitararel en, vor Hayastany dzgtum e darnal evropakan yntaniqi andam, vor menq dzgtum enq depi evropan u evropakan arzheqnery. Ais mtqi het yes, ev shatery nuinpes hamadzain en, ev tsankanum en vor aidpes lini. Nranq ovqer dem en, unen mi qani tarberak. Heranal yerkric, gnal bnakvel Central Asia-um, arabakan voreve yerkrum, mi khosqov aynpisi yerkrum, vortegh evropakan arzheqnern u amen inchy argelvac e, kam hasaneli che.
    Mek ail tarberak – gteq ainpisi qaghaqakan uzh, vor mot lini dzer gaghaparnerin, ev aid uzhi het mektegh, ogtagorcelov yntelu iravunqy, steghceq dzer tsankacac Hayastany. Isk yete chi stacvel, apa hamakerpveq, vor poqramasnutyun eq. Yete cheq hamakerpvum, heratseq, u gteq dzez aveli hogeharazat hasarakakan – qaghaqakan mijavayrov yerkir.

    Mek ail nkatarum el – ais qnnarkumy naev artacolum e ain, vor qnnarkum varelu, banavichelu tarrakan barekrtutian mshakuit der dzevavorvac che. Der ainqan hasun chen qnnarkoghneric shatery, vor karoghanan aranc viravoranqi, nyardain jghadzgumneri, tsnsumneri, “kpnoghakan” u “hayatayin” tonov artahaitel irenc motecumy. Banavichely kultura e, ev ete anhaty chi karoghanum zgacmunqainutiuny dnelov mi koghm barekrtoren banavichel, apa darnum e ezhan u anhetaqrqir, apa qnnarkumy poghocain “bazaric” sksum e chtarbervel.

  5. P.S. Isk “nervaynanaln” u “traqely”, kam emocional ayl artahaytman dzevern ays qnnarkvogh temayin chen arnchvum, dranq ayl simptomner en, vochnchov ognel chem karogh, qani vor yes nyardaban, hogeban kam hogebuyzh chem. Yndameny karogh em khorhurd tal dimel hamapataskhan masnageti.

  6. Սեդա, հիմնականում համաձայն եմ հետդ , բայց էս նկատառումդ լրիվ անտեղի է.

    «ete Hayastanum cheq, apa mi kharnveq mer gorcerin, apreq dzez hamar taquk paimannerum, ev tuyl tveq vor menq khaghagh yerkir karucenq.»

    Սա ի՞նչ ընդհանրացում է: Երկիր կառուցելը քո անձնական կյանքը չի, որ չխառնվենք: Թե՞ պիտի խառնվենք միայն դրամահավաքների ժամանակ: Դե Քրքորյանին, Ազնավուրին, Գաֆեսճյան, Գյուլբենկյան ևն հիմնադրամներին էլ ասա՝ մի’ խառնվեք ձեր փողերով:
    Հայաստանին մարդիկ օգնում են, որովհետև դա մեր հայրենիքն է: Բոլորս էլ երկիր կառուցելուն խառված ենք միայն հենց նրանով, որ հայ ենք մեզ համարում, անկախ նրանից, թե որտեղ ենք կամ, նույնիսկ, որ պետության քաղաքացի ենք: Ձեր ասած խանգարողներ էլ կան, իհարկե, բայց չի կարելի էդպես կտրուկ ընդհանրացնել:

  7. Բոլորս խոսում ենք նյութում նշված ադրբեջանցու մասին` հեռանալով այն մտքից, որ քննարկման թեման նյութի ադրբեջանցին կամ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի: Սրանք քննարկման առանձին ու մեծ թեմաներ են: Նյութի օբյեկտը նույնիսկ միայն Բ.Բ.-ն էլ չէ (համարենք` նա լավ մարդ է) այլ նրա տեսակը: Հո չենք կարող մերժել, որ նմաններին ճանաչում ենք ու արդեն զզվել ենք ճանաչելուց: Սկզբում պետք է տան զիբիլը մաքրել, որ կարողանանք մաքուր երկրի անունից խոսել: Ախր հարցը տեղեկատվական անվտանգությանն էլ չի վերաբերում. այնքան լավը լինենք, որ նմանների մասին չգրենք:
    Իսկ մենք, ունենալով նման կարևոր խնդիր, զբաղվում ենք ազգայնաՄՈԼությամբ, ոչ թե ազգայնաՍԻՐությամբ:

  8. Go-go-n ասաց. “Հիմա իրական պատերազմը մեր երկրում է, աղանդների, կաշառակերության, կիսագրագիտության և էլի այս տեսակ բաների տեսքով: Թուրքը բացահայտ թշնամի է, բայց սրանք մեր կողքին են ապրում ու ներսից են կործանում:Սրանք թուրքից էլ թուրք են:”
    Սպայդերոնն ուզում էր իմանալ, թե`ո՞ւմ ի նկատի ունեն “սրանք” ասելով:
    Երանի քեզ, Սպայդերոն ջան, որ այնքան երիտասարդ ես, որ դեռ չես շփվել”դրանց” հետ: Աստված տա, մինչև մեծանաս, դրանց քօքը կտրվի, ու դու այդպես էլ չիմանաս , թե դրանք, որ, մեր երկրում են, վայելում են մեր երկրի բարիքներն ու ուտում են հայ մարդու թխած հացը, -թուրքից էլ թուրք են:

  9. Իսկ Բաբկենի աչքերի ուռածությունը, հնարավոր է, որ մի քանի օր շարունակ, անընդմեջ հաշվապահական, աուդիտորական, ֆինանսա-հաշվապահական փաստաթղթեր ուսումնասիրելու անհրաժեշտության և համապատասխան հաշվետվություններ կազմելու,և բնականաբար,համապատասխան հոգնածության հետևանք լիներ: Իսկ Գուրգենն էլ /մեր հայ սպան/միգուցե իր ամենամոտ ազգականն է:


Մեկնաբանել կամ թողնել կարծիք


No trackbacks yet.

3 visitors online now
3 guests, 0 members
Max visitors today: 10 at 08:01 am UTC
This month: 14 at 09-01-2010 12:14 pm UTC
This year: 85 at 07-29-2010 09:07 pm UTC
All time: 3024 at 08-27-2002 06:33 pm UTC