Մարտի 20-ին, ժամը` 19:00-ին, ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի կունենա ՆեոՄեդիա նախագծի iSocial նախաձեռնության կողմից կազմակերպվող “Հայ բլոգերների ակումբի” 2-րդ հանդիպումը: Հայկական բլոգոսֆերայի զարգացման վերջին շրջանի տենդենցների, ինչպես նաև օն-լայն գովազդային և մեդիա ոլորտների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը զուգահեռ iSocial նախաձեռնությունը նպատակ է հետապնդում բազմակողմանի քննարկումների և ներկայացումների միջոցով փոխինտեգրման գործընթացներ իրականացնել հայկական օն-լայն մեդիա ոլորտի ներկայացուցիչների միջև: “Հայ բլոգերների ակումբի” 2-րդ հանդիպմանը քննարկվելիք գլխավոր թեման է հայկական բլոգոսֆերայի մոնետիզացիան, օն-լայն գովազդային համակարգերի և հնարավորությունների կիրառումը բլոգային ռեսուրսներում: Այս թեմայի համատեքստում իր ներկայացումը կանեն Hanguyc Points հայկական կոնտեքստային գովազդային համակարգի ներկայացուցիչները. Կներկայացվի Hanguyc Points-ի հնարավորությունները, ինչպես նաև հայկական որոնողական համակարգի` HSearch-ի մասին որոշակի տեղեկություններ: Հանդիպման ժամանակ կներկայացվի նաև Social Innovation for Social Changes կովկասյան քեմփի ծրագրերի մասին` Օնիկ Գրիգորյանի կողմից: Յուրահատուկ հնարավորություններով հագեցած նոր ռեսուրս կներկայացնի նաև ՆեոՄեդիա նախագիծը, որը կխթանի օն-լայն մեդիայի, բլոգոսֆերայի և գովազդատուների փոխինտեգրմանը և բլոգոսֆերայի մոնետիզացիային: Հանդիպմանը մասնակցելու համար գրանցվել հարկավոր չէ. Մասնակիցների տվյալները կգրանցվեն հանդիպման ժամանակ: Հանդիպմանը կարող են մասնակցել բոլորը, ովքեր հետաքրքրված են վերանշյալ ոլորտներով: Լրատվամիջոցների մուտքը նույնպես ազատ է: “Հայ բլոգերների ակումբի” 2-րդ հանդիպմանը աջակցում են հետևյալ ռեսուրսները և կազմակերպությունները.
ARMACAD / www.armacad.org YeritaSARD blog / http://sard.hetq.am iReport.am MegaBlog / www.iReport.am
Հայ բլոգերների ակումբի 2-րդ հանդիպման պաշտոնական event-էջը` http://www.facebook.com/event.php?eid=355663783882
Առաջիկա հանդիպումների և սեմինարների խումբը ֆեյսբուքում (iSocial Group)` http://www.facebook.com/group.php?gid=146997430329
Առաջիկա հանդիպման մասին մանրամասն` http://www.ireport.am/2010/03/armenian-bloggers-club-2-announce/
Կազմակերպիչների տվյալները. NeoMedia Project. iSOCIAL initiation www.neomedia.am www.isocial.biz E-Mail: info@neomedia.am Twitter: http://www.twitter.com/neopromoter iSOCIAL Group Link: http://www.facebook.com/group.php?gid=146997430329 Tel: (+374 94) 339488, (+374 93) 608606
Նախորդ` “Հայ բլոգերների ակումբի” 1-ին հանդիպման մասին պատմող նյութ և ֆոտո-ռեպորտաժ` http://www.ireport.am/2009/11/bloggers-club-meeting-report
Share on Facebook
About the author
Ani Hovhannisyan wrote 140 articles on this blog.
Նկարագրություն չկա: Խնդրում ենք ստեղծել Ձեր անձնական էջը.