Archive for the ‘արտաքին քաղաքականություն’ Category

Friday, March 5th, 2010

«Ոչ մի արդարացում չկա Թուրքիայի՝ Հայկական Ցեղասպանության հանդեպ

կույր լինելու համար»,-ասվում է ԱՄՆ արտաքին գործերի կոմիտեի տան նախագահ Բերմանի՝ Հայոց Ցեղասպանության մասին որոշման բաց խոսքում։Armenian Genocide Rally 01

ԱՄՆ կոնգրեսի՝ Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հետ կապված մեծ հույսեր չունեի․ հետո էլ ինձ համար  արդեն կարեւոր էլ չէր նրա ընդունել-չընդունելը։ Որովհետեւ Ամերիկան չէ, որ պետք է հուշի հեռուներից, թե այստեղ ցեղասպանություն եղել է, թե ոչ։ Հիմա արդեն հետաքրքիր չէ, թե ինչ եմ կարծում ես, քանի որ կարծիքս հնացած է։

Միայն հենց նոր,  չաթերի միջոցով իմացա, որ Կոնգրեսն ընդունել է մեր բանաձեւը։ Ահա պաշտոնական աղբյուրն այդ մասին։

Քանի որ մի քանի արձագանքներ հասցրեցի տեսնել, կառաջարկեմ սոցիալական ցանցերում եւ ֆորումներում գրող բոլոր հայերիս այս փաստն ՈՒՌԱ-յով չարձանագրել․․․ Գոնե կարելի է  ՎԵՐՋԱՊԵՍ տարբերակն ընտրել։

Հայաստանի միակ ճշգրիտ քարտեզը

Friday, November 20th, 2009

Այսօր նայում էի գործընկեր բլոգերներիս բլոգերը: Վարդան Պապիկյանի բլոգում կարդացի մի շատ կարեւոր ինֆորմացիա:

armenia-vector-mapԻնտերնետում հայտնաբերվել է Հայաստանի եւ Արցախի քարտեզը` վեկտոր տարբերակով: Այն գտնվել է www.map-armenia.com կայքից: Այս քարտեզում Հայաստանի եւ Արցախի սահմանները ճշգրտորեն ներկայացված են: Այսինքն դրանք կպած են միմյանց, ոչ թե այն տարբերակով, որ սովոր ենք տեսնել հին քարտեզներում եւ հեռուստատեսային եղանակի տեսություններում:

Այս լինկերը վերցնում եմ Պապիկյանի բլոգից եւ ներկայացնում բոլորի ուշադրությանը` հատկապես նրանց, ովքեր հաճախ են օգտագործում Հայաստանի քարտեզը:

Կխնդրեի նաեւ մեր հեռուստաընկերություններին այս քարտեզն օգտագործել եղանակի տեսության ժամերին:

Տարածեք այն նաեւ ձեր սոցիալակամ ցանցերով:

«Արաքսի ափին» կամ «Իմ մեծ, չաղ հայ-թուրքական հարսանիքը»…

Wednesday, November 18th, 2009

Երեկ Մոսկվայի տանը «Արաքսի ափին» հայ-թուրքական համատեղ ֆիլմի ցուցադրությունն էր : Գնացել էի ակնկալիքով` դիտելու լավ  ֆիլմ:

200 տեղանոց դահլիճը լի էր հիմնականում մեծահասակ հանդիսատեսով: Բոլորը մեծ հետաքրքրությամբ էին սպասում ֆիլմի ցուցադրությանը:

Եւ ահա սկսվեց ֆիլմը. «Հայ եւ թուրք ինժիներական ընկերություններն ուզում են համագործակցությամբ Արաքսի ափին ջրամբար կառուցել: Այդ ընկերություններում են աշխատում հայուհի Թամարը եւ թուրք Արասը: (more…)

Ամենառոմանտիկ Էյֆելյան աշտարակն էլ քաղաքականացավ…

Tuesday, October 6th, 2009

Ֆրանսիայում Թուրքիային նվիրված ամսվան Փարիզը մեծ շուքով է պատրաստվում… Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Թուրքիայի դրոշի գույներով (http://news.am/am/news/5906.html):  Սա դուր չի եկել Ֆրանսիայի հայերին. նրանք պլանավորել են բողոքի ակցիաներ իրականացնել աշտարակի շրջակայքում: eyfelyan ashtarak

Ֆրանսահայերը հիշեցնում են, որ 2007 թվականին հայտարարված Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներում Էյֆելյան աշտարակը չի լուսավորվել Հայաստանի դրոշի գույներով։

Բողոքի ցույցերով, չգիտենք` ինչ կապացուցեն մեր ազգակիցները Ֆրանսիայի կառավարությանը, սակայն մեր արտգործնախարարությանն ու նախագահին եւս մեկ անգամ  հիշեցնենք, որ, ժամանակին, Իսրայել Օրին էլ, դիմել էր եվրոպային` հայկական հարցը կարգավորելու խնդրանքով, սակայն նրանց նավերը մեր լեռներով չլողացին…

Հ.Գ. հիշեցնենք նաեւ, որ մեր լեռները դեռ իրենց տեղում են, իսկ նրանց նավերը այդպես էլ չսովորեցին լեռներ բարձրանալ…