Archive for the ‘բնապահպանություն’ Category

ՀՀ-ն տերը ՀՀ մսակեր քաղաքացին է…

Thursday, July 29th, 2010

Թեղուտի անտառների պաշտպանությանն ուղղված վերջին ակցիայից հետո բլոգում գրելու ցանկությունս վերականգնվեց…

Բանկ մտնող մարդու երազանքներն ու մտորումները պատկերացնո՞ւմ եք: Որքա~ն է նա տենչում հասնել տեղ, բարձրանալ աստիճաններով, հերթ կանգնել, մի ճմրթված թղթով հով անել ինքն իրեն եւ, մեծ բերկրանք ապրելով, իր հերթը հասնելուն պես` ասել.

“Մեզ Ռուսաստանից` Սիբիրից փող են ուղարկել, կարող եմ չէ՞ ստանալ հիմա”…

Եթե պատասխանը “հա” եղավ, վեեեեերջ… ինչ բերկրանք, ինչ երջանկություն, ինչ բավարարվածություն… “մի երկու կիլո պեսոկ կառնեմ` հենց սթարից, էնտեղ էժան ա, մի երկու կիլո բուդ, մի քիչ միրգ ու հարեւաններին կասեմ, որ մարդս փող ա ուղարկել, բա ո՞նց…”

Էս ամբողջը մտածելով գալիս ա ու տեսնում ա, որ բանկի “առաջը փակել են”… “էս ով են, մի րոպե ճանապարհ, հա՞”

(more…)

Քաղաքացիները մարմնով փակեցին մեքենայի ճանապարհը

Friday, May 14th, 2010

Այսօր «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության բողոքի ակցիային մասնակցեց սարդիստ Արմանը: Ներկայացնենք նրա ֆոտոռեպորտաժը, որը վերցրել ենք Հետք օնլայնից:

Երիտասարդները մարմնով ծածկեցին շինհրապարակից դուրս եկող բեռնատար մեքենան, որը ստիպված եղավ «նահանջել»

Հակագազով քաղաքացիներն ընդգծում էին Երեւանում թթվածնի քանակի օրեցօր նվազումը

(more…)

Ծառի բարեկամ, բակի թշնամի… ընթերցողի խոհերից

Monday, December 7th, 2009

Mariam Sukhudyan«Տո’ գործ տվող, տո’ աննամուս, տո’ աստծո կողմից պատժված , ուռած գլուխ»,- ահա այս գովասանքներին արժանացա մեր հարևանների կողմից, երբ երկուշաբթի օրը զանգահարեցի բնապահպանության նախարարության թեժ գիծ (ծառերի շտապօգնությունը հանգստյան օրերին հանգստանում է)` Ռոմիկ Մանգասարյանին, որն էլ տեսուչներ ուղարկեց մեր բակ` փաստը արձանագրելու, վնասը հաշվարկելու, չորն առողջից զատելու համար:

Բանն էսպես էր եղել. մեր բակի նորաթուխ բնապահպանական խմբի անդամներից մեկը `11ամյա Գայանեն, ահազանգեց ինձ ուրբաթ օրը:

(more…)