Archive for the ‘երեխաներ’ Category

Երեխաները կանաչը շատ են սիրում!!!

Sunday, May 30th, 2010

բնությունը մերն է եւ ոչ ոքի չենք տա!!!

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է ու այդ օրը երեխաները հենց իրենք են դուրս գալու բակեր, այգիներ, պաշտպանելու իրենց խաղադաշտը, հանգստյան գոտին, խոտաշատ գետինը, առողջ միջավայրը….  Թող երեխաներն իրենց խոսքն ասեն, կոչը հնչեցնեն, բնությունը գովերգող երգն ու հեքիաթը պատմեն… Ժամանակն է հաշվի նստենք ամենանուրբ էակների հետ…

երեխաներին օգնելու համար՝

1.գտնում ենք 0-16 տարեկան երեխաներ /ծանոթներ, դպրոցներ, բակեր, փողոցներ/

2.բացատրում ենք խնդիրը, միջոցառման բուն նպատակը…

3.հրավիրում ենք ուսանողական այգի, լավ կլինի պատրաստ լինեն` երգեր, հեքիաթներ, առակներ մարդու և բնության կապի մասին

4. թող իրենց ոգևորող կոչն ասեն, անմիջական խոսքը`ուղերձը այգու կարևորության և պահպանման մասին

5. Սոնա Մամյանին կխնդրենք փուչիկներից ծառեր, ծաղիկներ սարքի

6. խոտերի մեջ ինչ-որ մեկին կարող է կիթառ, ջութակ նվագել

7. պետք է ստեղծել խաղաղ, կայտառ, առողջ հանգստի միջավայր, այսինք այն այգին, որն ուզում ենք տեսնել վերադարձնել, հանձնել էս մանուկներին լիարժեք կյանքի, խաղերի համար

8.Դեմքերին կարող ենք անվնաս ներկերով բնապատկերներ նախշել

9.Լուսա/տեսա նկարահանել երեխաներին թե ուս.այգու խոտերի , ծառերի մեջ և թե փոսաբետոնային, անշունչ միջավայրում ….

10 Նրանց կոչերը, խնդրանքը, պահանջը ձայնագրել ու տարածել հնարավոր ուղղություններով…..  Երեխաների պաշտպանության օրը երեխաներն իրենք են դուրս եկել իրենց պաշտպանելու !!!

Նունե + Գոքորիկ=Հայաստանի ապագա

Tuesday, February 23rd, 2010
an

լուսանկարը` Անուշ Քոչարյանի

Գլենդեյլի “Հիլթոն” հյուրանոցի սրահներից մեկում այսօրվա Հայաստանի մասին մի հիանալի դասախոսությունից հետո հավաքված մարդիկ՝ հիմնականում սփյուռքահայեր, որոնցից շատերն անգամ Հայաստանում չեն եղել, քննարկում էին օրվա թեման։ Հավաքը միտված էր խթանելու սփյուռքահայերի այցելությունները, կամ, ինչու չէ, հայրենադարձությունը Հայաստան։ Օրվա բանախոսը ներկայացրեց սթափ, ընդգրկուն, բազմակողմանի, իրատեսական փաստերից հյուսված դասախոսություն։ Մտազբաղ հետևում եմ շուրջս ընթացող եռուզեռին։ Ձեռքումս հերթական սփյուռքահայկական երիտասարդական կազմակերպություններից մեկի բուկլետն է։ Հիանալի որակի տպագություն, սիրուն լուսանկարներ, փայլուն, որակյալ թուղթ։ Բացում եմ բուկլետն ու առաջին իսկ էջից ինձ է նայում իմ փոքրիկ Նունեն։ Հա, ինքն է, Նունեն, սևուկ, սիրուն, խելացի աչուկներով, արևային ժպիտով, սև, գանգուր, գզգզված, երկար մազիկներով։ Մի քիչ կենտրոնանում եմ նկարի վրա ու վերադառնում 2004-ի ապրիլ ամիս, Հանրապետության հրապարակ… (more…)

Շատ լուրջ բալիկը

Wednesday, December 30th, 2009

Ամանորի նախորդ օրը մի փոքր ժպիտն ու անհոգությունը չէր խանգարի․

Բռնություն ընտանիքում…

Monday, November 30th, 2009

sexual brnutyunԵրկու տարի առաջ` մարտի 27-ին, 10-րդ դասարանի աշակերտուհի Նարինեն առավոտյան դուրս է եկել դասարանից և այլևս չի վերադարձել: Աղջկա ֆիզիկայի գրքի մեջ դասընկերները հայտնաբերել են մի գրություն, ինչից էլ հասկացել են, որ Նարինեն հեռանում է ոչ թե դպրոցից, այլ տնից, «քանի որ զզվել է բոլորից, հատկապես հորից»:

Չորս օր անց իրավապահները ձերբակալել են Նարինեի հորը` 5 երեխաների հայր, 1966 թ. ծնված Կարենին: Ո´չ կինը, ո´չ էլ երեխաները, այդ թվում` Նարինեն, վերջինիս դեմ դատարանում ցուցմունք չեն տվել:

Սակայն դատավոր Հ. Հովհաննիսյանը, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, հանգել է այն եզրակացության, որ Կարենը 5 տարի շարունակ անառակաբարո և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր երկու անչափահաս աղջիկների նկատմամբ:

(more…)

Դեպի դատախազություն…

Friday, November 6th, 2009
DSCF4458

Մարիամն ասուլիսի էր եկել փոքրիկ պաստառով, որի գրությունն էր. "Հեռու պահեք ձեր սեւ ձեռքերը"

Mariam Sukhudyan

Հետեւելով փաստաբանի խորհրդին` Մարիամը ողջ ասուլիսի ընթացքում լուռ էր...

Մարիամ Սուխուդյան

Միակ բանը, որ նա ասաց, այն էր, որ ինքը հրաժարվել է ոստիկանության առաջարկած համաներումից. "Ես ուզում եմ, որ իրական հանցագործները պատժվեն":

Մարիամ

Ասուլիսից հետո Մարիամն ու կամավորներն այցելում են ՀՀ Դատախազություն

DSCF4545

Կամավորները հանձնեցին նամակը, իսկ Մարիամը տեսանկարահանեց այս փաստը եւս...

DSCF4557

Դատախազության մուտքի մոտ մի մարդ մոտեցավ եւ հարցրեց, թե սա ինչ ակցիա է: Մարիամն էլ անվրդով պատասխանեց. "Անչափահաս երեխաների վրա սեռական ոտնձգություններ են կատարվում...բողոք է, ակցիա չէ"...

Մարիամ Սուխուդյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Առավոտյան Մարիամը, նրա փաստաբանն ու Նուբարաշենի դպրոցի նախկին կամավորները Ուրբաթ ակումբում հայտնեցին հանցագործության մասին հաղորդումը (տեխնիկական խնդիրների պատճառով լինկն այժմ չեմ դնում), որտեղ թվարկում են այն հիմնական փաստերը, որոնք նախաքննական մարմինը անտեսել կամ թաքցրել է: Լրագրողների ոչ այնքան տեղեկացված հարցերին պատասխանելուց հետո Մարիամ Սուխուդյանն ու կամավորները շարժվեցին դեպի դատախազության շենք` հաղորդումը փոխանցելու դատախազին: Մի փոքրիկ ֆոտոպատմություն այս ամենի մասին.

«Ի տարբերություն իր մորը, նա չի ցանկանում լքել իր նորաթուխ դստերը…»

Thursday, November 5th, 2009

Բնամարդ բլոգում այսօր կարդացի մի հայտարարություն, որ ուզում եմ նաեւ մեր ընթերցողներն իմանան այս դեպքի մասին:

«Հայե’ր, հանրակացարանում մանկատունն ավարտած Լուսինեն ունեցել է դուստր…just born
Եվ ի տարբերություն իր մորը, նա չի ցանկանում լքել իր նորաթուխ դստերը…
Աջակցենք նրանց փոքր ինչ թեթևացնելով նոր սկսված կյանքը….
Հարստացնենք այն կյանքի գույներով…

Հավաքում ենք 0-ից 1 տարեկանի շորեր, սնունդ, պամպերս և այլ անհրաժեշտ պարագաներ:

Խնդրում եմ հնարավորության սահմաններում հաջորդ շաբաթվա ընթացքում կամ այցելեք մեզ հետ հանրակացարան կամ էլ փոխանցեք իրերը:

right227@gmail.com»