Archive for the ‘Ընտանիք’ Category

Տատս ասում էր` աշխատող մարդը սոված չի մնա

Thursday, May 30th, 2013

Անընդհատ եմ գյուղերում, զրուցում  եմ մարդկանց հետ, լսում նրանց պատմությունները: Բոլոր գյուղերում կան հավաքատեղիներ: Նախկինում մարդիկ սովորաբար այնտեղ հավաքվում էին աշխատանքից հետո՝ իրիկնաժամին: Սակայն դա վաղուց էր: Այսօր բազմաթիվ գյուղերում այդ հավաքատեղիներում արդեն կեսօրից հավաքվում են գյուղի տղամարդիկ ու, որպես կանոն, թղթաղաղ, նարդի, ավելի տարեցները` դոմինո խաղում: Այս «խավը» հենց իմանում է՝ լրագրող ես, սկսում են բողոքել, ամեն ինչից: Այդ նույն ժամանակ, դա հետո մեր զրույցից է պարզվում, նրանց կանայք եւ երեխաները բանջարանոցներում աշխատում են, որպեսզի սոված չմնան: Երբ հարցնում եմ` բա ինչու դուք չեք գնում օգնեք նրանց: Ասում են` աշխատես, չաշխատես՝ նույնն է, վիճակներս չի փոխվում: Ես չեմ հավատում, իհարկե: Անհնար է՝ աշխատես-չաշխատես՝ նույն վիճակը լինի:

Տատս, որին 14 տարեկանում ամուսնացրել էին իրենից մի 30 տարով մեծ պապիս հետ ու հետո էլ իր կյանքի վերջին 30 տարին անցկացրել առանց ամուսնու, մինչեւ իր կյանքի վերջին օրերը աշխատում էր: Նա էշը նստած բանջարանոց էր գնում: Քանի՜-քանի՜ անգամ է էշից ընկել: Չնայած տղաները, աղջիկները, թոռներն անընդհատ հանդիմանում էին, արգելում նրան բանջարանոց գնալ, գործ անել, կարմրաթուշ տատս այդ տարիքում շառագունում էր, ընդամենը լուռ «համաձայնում», հետո շարունակում իր գործը:

(more…)

կին ≠ տղամարդ

Tuesday, May 18th, 2010

Լուսանկարների ձեւավորումը՝ սարդիստ Մոմիկի

Սարդ բլոգի ընթերցող, երիտաՍարդ հոգեբան Մարիամ Վարդանյանը նստել մտածել, մտածել, քրքրել է հաստափոր գրքերը եւ մի շատ կարեւոր ու բոլորիդ համար (անկախ սեռից) հետաքրքիր ինֆորմացիա է ներկայացնում Ձեր ուշադրությանը։

Տղամարդիկ և կանայք իրարից ոչ լավն են, ոչ վատը. նրանք ուղղակի տարբեր են: Իհարկե, ֆեմինիստները, հետևելով իրենց գաղափարախոսությանը, պնդում են, որ տղամարդու եւ կնոջ միջեւ չկա ոչ մի տարբերություն, նրանք միշտ պետք է հավասար դիտվեն: Սակայն պատմությունն ու էվոլյուցիան հակառակն են փաստում: Փաստացիորեն միակ ընդհանրությունը, որ կա նրանց միջև, այն է, որ նրանք միևնույն՝ մարդ տեսակին են պատկանում: Նրանք ապրում են տարբեր աշխարհներում, ունեն տարբեր արժեքներ, տարբեր աշխարհայացքներ, կյանքի տարբեր օրենքներ:

(more…)

«Ի տարբերություն իր մորը, նա չի ցանկանում լքել իր նորաթուխ դստերը…»

Thursday, November 5th, 2009

Բնամարդ բլոգում այսօր կարդացի մի հայտարարություն, որ ուզում եմ նաեւ մեր ընթերցողներն իմանան այս դեպքի մասին:

«Հայե’ր, հանրակացարանում մանկատունն ավարտած Լուսինեն ունեցել է դուստր…just born
Եվ ի տարբերություն իր մորը, նա չի ցանկանում լքել իր նորաթուխ դստերը…
Աջակցենք նրանց փոքր ինչ թեթևացնելով նոր սկսված կյանքը….
Հարստացնենք այն կյանքի գույներով…

Հավաքում ենք 0-ից 1 տարեկանի շորեր, սնունդ, պամպերս և այլ անհրաժեշտ պարագաներ:

Խնդրում եմ հնարավորության սահմաններում հաջորդ շաբաթվա ընթացքում կամ այցելեք մեզ հետ հանրակացարան կամ էլ փոխանցեք իրերը:

right227@gmail.com»