Archive for the ‘հայտարարություն’ Category

Երկար սպասված Սերժը․․․

Thursday, June 17th, 2010

Մի քանի շաբաթ առաջ Երեւանում փակցվում էին Սերժ Թանկյանի գովազդային փոստերներն այն մասին, որ ռոքի ժամանակակից լեգենդը համերգով հանդես կգա Երեւանում։ Այս փոստերներին քչերն էին հավատում, քանի որ այնտեղ համերգային օրվա եւ տոմսերի արժեքի մասին որեւէ տվյալ չկար գրված։ Սակայն պարզվեց, որ սա լավ PR ակցիա էր՝ իրականացված “Deem Communications” եւ “Fugitive Studios” ընկերությունների կողմից, որոնք էլ այսօր հայտարարեցին Թանկյանի երեւանյան համերգի օրն ու վայրը։

Ուրեմն, օգոստոսի 12-ին հայազգի լեգենդ Սերժ Թանկյանը ցնցելու է Մարզահամերգային համալիրն՝ իր հին ու նոր կատարումներով եւ Elect the Dead Symphony-ով։ Իսկ “Symphony”-ն այս անգամ լինելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը դեռ Իեն Գիլանի համերգի ժամանակ զարմացրեց թե հայ հանդիսատեսին եւ թե համաշխարհային ճանաչում ունեցող Գիլանին։

(more…)

«Սարդիստ»-ներն ի վերջո կնքեցին զինադադարը

Monday, May 10th, 2010

Սրանից մի քանի ամիս առաջ բլոգում Սարդիստական պատերազմ էր` սարդիստներն ընդդեմ սարդիստների: Եթե հիշում եք, Տեր Հոր մասին նյութը պատճառ դարձավ, որ Սարդի ընթերցողները մի մեծ քննարկում ծավալեն եկեղեցու գործունեության մասին: Քննարկումը, սակայն, հետագայում վերածվեց կռվի` հարուստ անձնական վիրավորանքներով: Այս կռվի գլխավոր հրամանատարներից էր Միկօն, ով որոշ ժամանակ անց սկսեց չերեւալ բլոգում:

Մոտ երկու օր առաջ սոցիալական ցանցի միջոցով ինձ գրում է Մոմիկ Վարդանյանը: Նա ասաց, որ փոքր-ինչ մասնակցել է Սարդում ընթացող պատերազմին եւ առաջարկում է հանդիպել` քննարկելու բլոգում տեղ գտնող նյութերը, գրառումները եւ այլ հարցեր:

Եւ այսպես, հաջորդ օրն իսկ հանդիպեցինք սարդիստներից մի քանի հոգով` Momik, Miko, Natasha եւ Spiderone. ԱՄՆ-ից նաեւ մեզ էր միացել Avgustin-ը իր բարեւներով ու կարծիքներով:

Քննարկեցինք Սարդի դիզայնի, թեմատիկ ուղղությունների հետ կապված հարցեր եւ որոշեցինք ընթերցողների օգնությամբ որոշակի փոփոխություններ անել, ինչի արդյունքը կտեսնեք շուտով:

Սարդի ընթերցողներից Մոմիկ Վարդանյանն այժմ բլոգի համահեղինակներից է եւ ընթերցողների պատվիրակը Սարդում:

Իսկ բլոգում հատուկ ճանաչում գտած Միկօյի հետ պարզեցինք բոլոր տեսակի վիճաբանությունների պատճառները, կրկին քննարկեցինք հոգեւորականության մասին բլոգում տեղ գտած եւ գտնելիք նյութերի արդյունավետությունը:

Վերջում , ինչպես Միկօն նշեց, եկանք մի համաձայնության` չհամաձայնելու:

Հանդիպումն ավարտվեց խաղաղ պայմաններում, ինչը ե՛ւ ես, ե՛ւ ընթերցողները որակեցին հիմք` նոր սարդոստայն հյուսելու: )

Ազատ ինֆորմացիայի բաժանում՝ ինֆորմացիայի ազատության օրը

Saturday, May 1st, 2010

Մայիսի 3-ը․ երկուշաբթի․  Մամուլի ազատության համաշխարհային օր ․

Հետք շաբաթաթերթը, լինելով ազատ ինֆորմացիայի տարածման կողմնակից եւ միջոց, այս օրը չի իրականացնի ոչ մի ձեւական միջոցառում։ Քանի որ մենք կարծում ենք, որ ազատ ինֆորմացիան դեռեւս հասանելի չէ մեր պետությունում ապրող բոլոր քաղաքացիներին, որոշել ենք այն հասանելի դարձնել շատերին։ Հետքը եւս մեկ անգամ հայտարարում է, որ չի ֆինանսավորվում որեւէ քաղաքական ուժի կամ այլ ուժերի կողմից, որոնք կարող են արգելք հանդիսանալ ազատ ինֆորմացիայի տարածմանը։

Հետքում տեղ են գտնում անկողմնակալ նյութեր հենց մեր՝ հայաստանցիներիս, խնդիրների, իրավունքների խախտումների, ինչպես նաեւ գործարարների եւ մոնոպոլների անօրինական գործունեության մասին։ Բայց քանի որ Հետքը մեծ միջոցներ չունի այս նյութերը հասցնել հասարակության բոլոր անդամներին եւ հատկապես մարզում բնակվող գյուղացիներին, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՆՔ  «ՀԵՏՔ»ԱԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի օրը (ժամը 13։30-որքան ուզենք) Հանրապետության հրապարակում բաժանելու ենք «Հետք» շաբաթաթերթը բոլոր անցորդներին։ Թերթերը դրված կլինեն Պատմության թանգարանի դիմաց, պատրաստ են նաեւ մի քանի պլակատներ, որոնք կոչ են անում ինֆորմացիայի ազատությանը։

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տարածել ազատ լրատվամիջոցի գաղափարը, ուզում են ունենալ ազատ լրատվություն, ազատ ապրելակերպ, առաջարկում ենք միանալ մեզ։  Մանրամասների համար զանգահարել՝ 098988014 կամ գրեն ani@hetq.am հասցեին։

Հայաստանի միակ ճշգրիտ քարտեզը

Friday, November 20th, 2009

Այսօր նայում էի գործընկեր բլոգերներիս բլոգերը: Վարդան Պապիկյանի բլոգում կարդացի մի շատ կարեւոր ինֆորմացիա:

armenia-vector-mapԻնտերնետում հայտնաբերվել է Հայաստանի եւ Արցախի քարտեզը` վեկտոր տարբերակով: Այն գտնվել է www.map-armenia.com կայքից: Այս քարտեզում Հայաստանի եւ Արցախի սահմանները ճշգրտորեն ներկայացված են: Այսինքն դրանք կպած են միմյանց, ոչ թե այն տարբերակով, որ սովոր ենք տեսնել հին քարտեզներում եւ հեռուստատեսային եղանակի տեսություններում:

Այս լինկերը վերցնում եմ Պապիկյանի բլոգից եւ ներկայացնում բոլորի ուշադրությանը` հատկապես նրանց, ովքեր հաճախ են օգտագործում Հայաստանի քարտեզը:

Կխնդրեի նաեւ մեր հեռուստաընկերություններին այս քարտեզն օգտագործել եղանակի տեսության ժամերին:

Տարածեք այն նաեւ ձեր սոցիալակամ ցանցերով:

Արամ Նասրեդինին, Միկոյին եւ Ավգուստինին…

Thursday, November 19th, 2009

Հարգելի Ավգուստին, շնորհակալ եմ, որ հայտնում եք Ձեր կարծիքը եւ խնդրում բլոգից ջնջել վիրավորանք պարունակող արտահայտությունները: Ես նայեցի, Միկոյի խոսքում, իրոք,հրապարակման ոչ ենթակա վիրավորանք կար, չեմ մեջբերում, որպեսզի այն եւս մեկ անգամ չկրկնվի:

Հարգելի Միկո, ես Ձեր քոմենթը չեմ ջնջում, սակայն մի պայմանով, որ հնարավորություն եմ տալիս Ձեզ այն խմբագրելու: Խնդրում եմ խմբագրեք Ձեր “Պադվալի եւ կռիսի” հետ կապված քոմենթը եւ գրեք այս նյութի քոմենթների բաժնում, ես այն կտեղադրեմ 1-ին տարբերակի փոխարեն:

Հարգելի Արամ Նասրեդին, Ձեզ եւս խնդրում եմ առավել ուշադիր լինել Ձեր խոսքում, քանի որ ոչ հրապարակելի արտահայտություններ Ձեր խոսքում եւս նկատվում են:

Շնորհակալություն.

Մեր ընթերցողի խոհերը Սարդում…

Tuesday, November 3rd, 2009

Ինչպես տեսնում եք բլոգի ներքեւի հատվածում, կա հայտարարություն ընթերցողների նյութերի համար: Այսուհետ բլոգում գործում է «Ընթերցողի էջ» խորագիրը, որտեղ կտեղադրվեն ընթերցողների խոհերը, լուսանկարները, պատմությունները եւ այլն:

Խորագրում այսօր տեղ է գտել Թաիշա Աբելարի (մի հայ լրագրողի) պատմվածքը:

Փոսից հառնած երջանկություն

Սվետի քրոջ աղջկա ծննդյան օրն էր: Օրը խորհուրդ ուներ: Ուղիղ 15 տարի առաջ նույն օրը նրան առաջին անգամ համբուրեց Հակոբը ու դրանով Սվետի կյանքում բացվեց նոր էջ: Մինչ էդ կյանքը նրան պատկերանում էր չլուծվող խնդիրներով լցված մի Ավգյան ախոռ:

Ու հիմա, չնայած Հակոբն էլ նրա կյանքում չկա, բայց ամեն օր նա բախվում է բաների, որոնք նրան հիշեցնում են Հակոբին: Հակոբը կա, Հակոբը նրա կյանքի անբաժանելի մասնիկն է: Չկա պարզապես նրա ֆիզիկական ներկայությունը…

Սվետը սպիտակամաշկ, փամփլիկ ձևերով  փոքրամարմին, հանգիստ հայացքով, արտաքուստ փխրուն տպավորություն թողող 36-ամյա կին է: Բայց էդ փխրուն արտաքինի տակ ուժեղ մարդ ա թաքնված, ինչպես հետո պարզեցի:

(more…)

Տպագրվեց Հետք շաբաթաթերթի 3-րդ համարը եւս…

Thursday, October 8th, 2009

Ամեն հինգշաբթի լույս է տեսնում Հետք շաբաթաթերթը, որտեղ տեղ են գտնում սոցիալական, քրեական, քաղաքական, մշակութային եւ այլ թեմաներ: tpagir

  • «Օլիգարխների հարազատները նույնպես սոցիալական նպաստ են ստանում»,
  • «Հետախույզները»,
  • «Սպանությու՞ն, թե՞ ինքնասպանություն»,
  • «Կորած երեխաները հայտնվեցին Արաբկիրի քաղմասում, ու սկսվեց այդ ամբողջ Սոդոմ-Գոմորը»,
  • «Հայկական ժամանակ»-ը չի հերքելու Լեւոն Քոչարյանի մասին տպագրած տեղեկությունը եւ չի վճարելու 3 մլն դրամը»,
  • «Վտանգված է Սանահինի եկեղեցին. անձրեւաջրերը լցվում են եկեղեցու ներսը»:

Այս եւ այլ թեմաների մասին կարդացեք Հետքի 3-րդ համարում: Այն կարող եք ձեռք բերել կրպակներից:

Օլիգարխ