Archive for the ‘մշակութային’ Category

Երկար սպասված Սերժը․․․

Thursday, June 17th, 2010

Մի քանի շաբաթ առաջ Երեւանում փակցվում էին Սերժ Թանկյանի գովազդային փոստերներն այն մասին, որ ռոքի ժամանակակից լեգենդը համերգով հանդես կգա Երեւանում։ Այս փոստերներին քչերն էին հավատում, քանի որ այնտեղ համերգային օրվա եւ տոմսերի արժեքի մասին որեւէ տվյալ չկար գրված։ Սակայն պարզվեց, որ սա լավ PR ակցիա էր՝ իրականացված “Deem Communications” եւ “Fugitive Studios” ընկերությունների կողմից, որոնք էլ այսօր հայտարարեցին Թանկյանի երեւանյան համերգի օրն ու վայրը։

Ուրեմն, օգոստոսի 12-ին հայազգի լեգենդ Սերժ Թանկյանը ցնցելու է Մարզահամերգային համալիրն՝ իր հին ու նոր կատարումներով եւ Elect the Dead Symphony-ով։ Իսկ “Symphony”-ն այս անգամ լինելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը դեռ Իեն Գիլանի համերգի ժամանակ զարմացրեց թե հայ հանդիսատեսին եւ թե համաշխարհային ճանաչում ունեցող Գիլանին։

(more…)

Ինդուստրիալ սիմֆոնիա. Ճարտարապետական լուսանկարչության մրցույթ-ցուցահանդես

Wednesday, May 12th, 2010

«Մեխանիկական գործարանի շենքը Երեւանում», Լուսանկարները տրամադրել է Վիգեն Գալստյանը

«Հայաս» մշակութային կազմակերպությունը հայտարարել է մրցույթ-ցուցահանդեսի մասին, որի նպատակն է լույս սփռել Հայաստանիարդյունաբերական ճարտարապետության արհամարանքի մատնված ժառանգության վրա: Հարյուրավոր գործարաններ, արտադրամասեր և կայաններ մի ժամանակ Հայաստանի հզոր տնտեսության հիմքն էին կազմում: Շատերի հեղինակները մեր լավագույն ճարտարապետներից էին` Թամանյան, Մազմազյան, Քոչար, Չիսլիև, Մարգարյան, Իսրաելյան: Այժմ, մեծ մասամբ այդ շենքերը լքված են կամ էլ կերպարանափոխված: Սակայն կասկածից վեր է, որ դրանցից շատերը ունեն ճարտարապետական մեծ արժանիքներ և լուսանկարչի խնդիրն է ցույց տալ այս մեքենայական աշխարհի ներհատուկ գեղեցկությունը:

Չնայած մրցույթի առանցքը Երևանի թեման է, մենք հորդորում ենք մասնակիցներին ուսումնասիրել Հայաստանի այլ արդյունաբերական կենտոնները` Ալավերդին, Գյումրին, Քաջարանը և այլն: Մենք փնտրում ենք ճարտարապետական տարածության հավաստի գեղարվեստական վերլուծությունների և ոչ թե սոսկ վավերագրական կադրերի:

(more…)

Մինչեւ քո գծած սահմանը չանցնես, անսահմանությունը չես զգա

Friday, April 16th, 2010

Բարեւ, այս արեւից էլ հույս չկա, բարեւ,- հենց այսպես սկսեց Արմինե Հայրապետյանը իր երգը, որն առաջին անգամ լսեցի երեւանյան ակումբներից մեկում: Հեղինակային երեկոյի ընթացքում հնչած իր մի քանի կատարումներով նա փոխանցեց ուժեղի եւ թույլի մի համադրություն, որը հատուկ էր միայն իրեն: Նրա ձայնի ելեւէջները որքան նուրբ, այնքան էլ խրոխտ էին, իսկ աչքերի լույսը բավականացնում էր բոլորին` վառելու հոգիների ճրագները:

Որոշեցի զրուցել կիթառով կնոջ հետ՝ կյանքի իր ընկալման, զգացողությունների մասին: Զրույցի ընթացքում ավելորդ հարցեր չտվեցի, քանի որ Արմինեն, ինչպես ինքն անվանեց, «մենախոսությամբ» պատասխանեց իմ բոլոր հարցերին: Ներկայացնում եմ հենց այդ «մենախոսությունը»:

16 տարեկանից սկսեցի ստեղծագործել` ոչ ինչ-որ արտառոց մտքով, թե հատուկ ասելիք ունեմ եւ այլն: Ավելի շատ ուզում էի նոր երգեր ստեղծել, երգել:

Դա 1992-93 թվականներին էր, բայց երգել եմ շատ վաղուց: 1 տարեկանում եմ առաջին երգս երգել` Ադամոյի «Տոմբը լա նեժը», եւ միայն 20 տարի անց ես սովորեցի ֆրանսերեն եւ կատարեցի նույն երգը առավել ճիշտ եւ գիտակցաբար:

Դեռ մանկուց բազում նախասիրություններ եմ ունեցել. հիմա էլ կան բաներ, որ պահել եմ մի 10 տարի անց դրանցով զբաղվելու համար: Մի որոշ ժամանակ անց, երբ տղաներս ավելի մեծ կլինեն, կզբաղվեմ կերպարվեստով կամ քանդակագործությամբ:

(more…)

Տափաստաններին ու ոլորաններին ընդառաջ․․․

Tuesday, March 30th, 2010

Երբ բեմում հայտնվում են հաIan Gillanնճարները, ամեն ինչ ներդաշնակվում է. մարդկանց հոգիները՝ մարմինների, մարմինները՝ շրջապատի, շրջապատը՝ շրջակայքի, շրջակայքը՝ քաղաքի, իսկ քաղաքը՝ կրկին մեզ հետ։

Իսկ երբ հանդիսատեսն արդեն պատրաստ է, բեմում հայտնվում է սպիտակ վերնաշապիկով, արձակած փողքերով մարդը, հանգիստ քայլերն ուղղում դեպի բեմի կենտրոնը, շալվարի հետեւի գրպանից հանում բարձրախոսն ու․․․

․․․ու «ալարկոտ» հայ հանդիսատեսը բացառիկ անգամ պոկվում է աթոռներից եւ սկսում ծափահարել։

(more…)

համամարդկային, համաինձնային…

Sunday, March 14th, 2010

Արծրունու համերգին էի գնացել այսօր: Փոքր թատրոնում էր` մի փոքր թատրոն… մոտ 80 հոգի կային, ովքեր հավաքվել ու սպասում էին նրա հնչյուններին: Ես էլ նրանցից մեկն էի, չնայած սովորությանս համաձայն ուշացել էի: Ներս մտա, տեսնեմ լիքը գլուխներ ուղղված են բեմին, մտածում են փիլիսոփայի հետ: Արծրունիական կիթառի առաջին իսկ ջղաձգումներից իմ գլուխն էլ սկսեց մտածել…անկախ ինձնից: has_am_20100114_3701115033Անկեղծ ասեմ, համերգի ողջ ընթացքում զգացի այն, ինչից մինչ տեղ հասնելս վախենում էի, խուսափում, չէի ուզում զգալ…համամարդկային, համահայային (համահայկական բառը չինովնիկերեն է) մի հեգնանք, որ փոխանցվում էր ամբողջ աշխարհն ու երեւույթներն իր վրա կրող բեմից: Չէ, ինչ համամարդկային… իմ ցավը, իմ հեգնանքը ողջ համերգի ընթացքում դեմքիս շպրտեց փիլիսոփան. երգեց իմ մասին, ծաղրեց, ծաղրեց մինչեւ վերջ…իսկ ես չէի ուզում, դրա հավեսը չունեի:

Գիտակցությունս միայն մի բան է հասկանում, որ ենթարկվեցի արվեստագետի գլխավոր նպատակին` «պետք է դնել հանդիսատեսին մի ստենդի վրա, որ զգա իրականությունն ու վերեւից նայի իրերին»,-մի անգամ ինձ ասաց Արծրունին:

Ավարտից հետո դուրս պրծա թատրոնից, փողոցն անձրեւում էր… ազատվեցի, բայց արդեն ստենդի վրա էի ու իջնել չէի կարող ու դեռ չեմ իջել…

Շարունակել չեմ կարող, բայց ուզում եմ մկնիկը սեղմել publish-ին, այնպես որ, սեղմում եմ… մինչ տեսություն…

դու Կաս…

Monday, January 25th, 2010

Եւ ինձ չթվաց.

ամեն ինչ նույնն էր. շներ էին բակում…

ես խաղում էի իրական մի խաղ

ու համոզված էի` աշխարհն եմ կիսում:

Նման անկոշիկ մի երեխայի

սահմանն էի գծում միայն ավազին.

ես ինձ ներել էի չափից ավելի…

(more…)

«Կիրակնօրյա Երևանն եմ սիրում, երբ փողոցում քիչ մարդիկ կան»

Monday, January 18th, 2010

Վերջերս  նամակ ստացա ինձ ծանոթ լրագրող Նշան Աբասյանից, ով ասաց, որ հետաքրքիր հարցազրույց ունի բլոգիս համար: Շնորհակալություն եմ հայտնում Նշանին, որ իր զրույցը ներկայացնում է նաեւ Սարդի ընթերցողին:

davԴավիթ Բալասանյանի հետ ես ծանոթացել եմ ինտերնետային սոցիալական ցանցերից մեկում, որտեղ էլ շուրջ մեկ տարի է` առիթ ենք ունենում զրուցելու արվեստի, մարդկանց, մեր ներքին որոնումների և շատ ու շատ նման «անսովոր» հարցերի շուրջ: Մեկ-երկու անգամ ընկերներով էլ ենք «հավաքվել», սուրճ խմել, զրուցել: Բայց այն երկխոսությունը, որ ներկայացնելու եմ, տեղի է ունեցել ոչ թե այդ հանդիպումներից ինչ-որ մեկի ժամանակ կամ հարցազրույցի պաշտոնական հրավերով, այլ դարձյալ նույն ցանցում` էքսպրոմտ կերպով:

Եվ այսպես` սկսում ենք շատ սովորական նախաբանով:

(more…)

«359 հատ երազ ստանամ էս տարի․․․»

Wednesday, January 6th, 2010

Երկար ժամանակ Կարենի հետ պայմանավորվելուց հետո, այսօր՝ առավոտյան 8։13 սկսվեց մեր երկրորդ հարցազրույցը։ Այս clean_glassesանգամ կրկին խոսել ենք երեւույթների (երբ ճիշտ բառը չգիտես, ստիպված էսպես ես անվանում) մասին, բայց Կարենի ստեղծագործությունների մեջբերմամբ։ Բոլոր այն տողերը, որոնք հղումով (լինկով) են գրված, նրա գործերն են։ Կառաջարկեմ զրույցը կարդալու ընթացքում անպայման նայել լինկերի հետեւում թաքնված ստեղծագործությունները եւ հետո շարունակել։

Նրանք, ովքեր չեն կարդացել Կարեն Ղարսլյանի հետ առաջին հարցազրույցը՝ ահա։

(08:13:10 ) anihovh@gmail.com/3B1F7659: բարեւ, եկա
(08:13:33 ) Karen Karslyan: բարով եկար
(08:13:52 ) anihovh@gmail.com/3B1F7659: ո՞նց ես
(08:14:37 ) Karen Karslyan: լավ, դո՞ւ
(08:16:03 ) anihovh@gmail.com/3B1F7659: լավ, հենց նոր արթնացա, կիսամրսած :)
(08:16:51 ) Karen Karslyan: )) մի հատ մկնիկովդ քսվի ժպիտին, տես ինչ ա լինում
(08:17:29 ) anihovh@gmail.com/3B1F7659: ի՞նչ ա լինում
(08:18:23 ) Karen Karslyan: ծռվում ա: «կիսամրսած» բառից հետո
(more…)

Երազանք է պետք․․․

Monday, December 28th, 2009

Երբեմն հանդիպել եմ ստեղծագործող երիտասարդների, ովքեր ասում են․ «Եթե մի լավ PR արվեր, հիմա ողջ աշխարհը ինձ կճանաչեր․․․» Երբեմն պատրվակներ բերելը շատ ավելի հեշտ է, քան մտածելը, պրպտելը, դժվարանալը եւ հայտնագործելը․․․

Հայտարարություն բոլոր այն երիտասարդների համար, ովքեր PR չեն փնտրում,  փնտրում են առիթներ կամ պատճառներ՝ ստեղծագործելու համար․

http://arartplatform.com/ կայքը փնտրում է ստեղծարար երիտասարդների՝ նրանց գաղափարները, մտScreenshot-3ահղացումներն ու ստեղծագործությունները տարածելու, արտասահմանյան շուկայում դրանք ցուցադրելու համար։ Այս կայքում տեղադրված են հայ 10 երիտասարդ նկարիչների օրիգինալ եւ կրկնօրինակված նկարները, որոնք կարելի է գնել հենց կայքից։ Նույն նկարները պատվիրատուի պահանջով կարող են տպվել տարբեր առարկաների վրա․ բաժակ, կոշիկ, պայուսակ, վերնաշապիկ եւ այլն։ Վաճառված օրիգինալ նկարի գումարը փոխանցվում է նկարչին․ նա նաեւ տոկոսային գումարներ է ստանում  յուրաքանչյուր կրկնօրինակի վաճառքից։

Կայքը դեռեւս վաճառք չի ունեցել եւ չի վերածվել մեծ բիզնեսի։ Երեկ հանդիպեցի Ալբերտ Պողոսյանին, ով զբաղվում է Arart-ի մարքեթինգով, այս տեսակ կայք ստեղծելու իմաստն ու գաղափարը հասկանալու նպատակով։ (more…)

«Ես ինքս ինձ համար փորձարարական ճագար եմ»

Wednesday, December 23rd, 2009
Ես ծնվել եմ 1979 թ. հունիսի 30-ին Երեւանում, 7 օր անց պիտակավորվել որպեսhorizon Կարեն Ղարսլյան ու ընդունվել կյանքի` ինչպես աշխատանքի, որպես պոետ եւ վիպասան:
Իմ ստեղծագործությունները իմ, քո, նրա, մեր, ձեր, նրանց մասին են: Իսկ ավելի կոնկրետ այդ դերանունների հետեւում թաքնված էությունների եւ նրանց միջեւ առկա արանքների մասին: Այս տեսանկյունից առաջին պլան է մղվում հաղորդակցության խնդիրը:
Եթե XX դարի երկրորդ կեսից եւեթ մարդկային սոցիումը ընկալվել է որպես սպառողական հասարակություն, ապա այսօր միտումը փոխվել է, եւ արդյունքում ունենք սպառվողական հասարակություն, մի հասարակություն, որին սպառում է գաջեթը եւ ոչ հակառակը:
Եվ, հաշվի առնելով հասարակության սպառվելիության անխուսափելիությունը, թող որ Պոեզիան սպառի մարդուն` անմահացնելով նրան:

Կարեն Ղարսլյանի կայք այցելեցի, երբ նա գրել էր բլոգի մեկնաբանությունների բաժնում: Կարդացի նրա պոեզիան, վեպերը. ինձ դուր եկան: Անընդհատ ուզում էի հարցազրույց անել նրա հետ եւ երեկ հաջողվեց: Քանի որ Կարենն ապրում է ԱՄՆ-ում, հարցազրույցը կայացավ ինտերնետային չաթի միջոցով: Ներկայացնում եմ այն` առանց մեծ փոփոխությունների.

12:16pmAni

հասարակությունը դեռ չի սպառվել ոնց-որ… փաստորեն համակարգչի հետ շփվելով էլ, հասարակության հետ ես շփվում:

12:16pm Karen

այո, էնքան շփման միջոց կա խճճվել ենք:

(more…)