Archive for the ‘Նոր տարի’ Category

2010-ի խաղաղ առավոտը․․․

Friday, January 1st, 2010

taxi-yerevanԱռավոտյան 9-ն էր, երբ շնչեցի 2010-ի առաջին առավոտի հոտը, մեքենայի ապակուց նայեցի փողոցներին․ դրանք հանգիստ էին, խաղաղ, ազատված մարդկանցից։ Նոր տարվա նոր օրն էր սկսվում․ տաքսիստը չէր բողոքում, ամեն ինչ հրաշալի էր․․․

Մտածեցի՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե Ամեն օրը  Նոր օր լիներ․․․

Նոր ու վարդագույն թելեր Սարդի համար․․․

Thursday, December 31st, 2009

Cristmas spider23։53, Դեկտ․ 31․ Սարդը հյուսում է իր սարդոստայնի վերջին օղակը, հետադարձ հայացքով նայում իր հյուսած սարդոստայնին։ Նայում սարդոստայնում հայտնված իր բոլոր զոհերին, որոնք ձեռքբերումներ եւ հիասթափություններ են կոչվում․․․ Սա այն ամենն է, ինչ կարող է անել սարդն այս պահին՝ հավատալով, որ հաջորդ թելի կծիկն անպայման վարդագույն է լինելու։

Uncategorized…

Wednesday, December 30th, 2009

dscn7856«Սիրելի Ձմեռ պապ, ես Էլենն եմ, 4 տարեկան եմ։ Խնդրում եմ ինձ թվերով խաղալիք բերես, որ ես հաշվելն ու գրելը շուտ սովորեմ։ Շնորհակալություն իմ սիրելի Ձմեռ պապ»։

Քրոջս բալիկը հենց նոր թելադրում էր ինձ այս նամակը, որպեսզի ուղղարկեմ Ձմեռ պապին․ եթե ունեք նրա հասցեն, ասեք խնդրում եմ․․․

Հենց այս զգացողությունն եմ ունենում ամեն տարի՝ դեկտեմբերի 30-ին, երբ խոհանոցի խառնիճաղանջ հոտերը նյարդայնացնում են ինձ․․․ երբ կարծում եմ, որ հրաշքը պիտի լինի․ ԱՆՀԱՍՑԵ ՀՐԱՇՔԸ․․․

Շնորհավորում եմ բոլորիդ դեկտեմբերի 30-ի՝ ԱՆՀԱՍՑԵ ՀՐԱՇՔԻ օրվա կապակցությամբ եւ մաղթում նոր փնտրտուքներ․․․