Archive for the ‘սպորտ’ Category

Ուռաաա~, հաղթանակ…ուրեմն կարող ենք…

Wednesday, September 9th, 2009

Հենց նոր ավարտվեց Հայաստան-Բելգիա ֆուտբոլային խաղը, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Հայաստանի´ հաղթանակով (2:1):1111x1

Առաջին խաղակեսում առաջին գոլը խփեց Գոհարյանը, ինչը մեծ աշխուժություն առաջացրեց երկրպագուների շարքերում:

Երկրորդ գոլի հեղինակը Հովսեփյանն էր` երկրորդ խաղակեսին:

Խաղի ողջ ընթացքում հաշիվը 2:0 էր, սակայն մրցավարի ավելացրած վերջին 2 րոպեների ընթացքում բելգիացիները կարողացան նվազեցնել հաշվի առավելությունը:

(more…)

Ամոթանքի պաստառներ…ու ծեծ…վերջում`«Նեմեց, հեռացի´ր»…

Saturday, September 5th, 2009

Ժամեր առաջ ավարտվեց Հայաստան-Բոսնիա ֆուտբոլային խաղը…այն էլ ինչ խաղ…իհարկե, Հայաստանի խոշորագույն պարտությամբ (0:2):

Հայ ֆուտբոլասերները վաղուց այլեւս ներկա չեն գտնվում ՀայաստանիCopy-of-P1080708 հավաքականի խաղերին եւ, այս անգամ էլ, ինչպես հայտնում է An Armenian Reporter-ը` http://reporter-arm.livejournal.com/50608.html, տրիբունաները դատարկ էին: Մարդիկ, ովքեր դեռ հույսները չէին կտրել մեր հավաքականից, First Armenian Front-ի տղաներն էին:

(more…)

«Ձյուդոյական քաղաքականություն» Ադրբեջանի՞ հետ…

Wednesday, August 26th, 2009

Արդեն որոշ թերթեր գրել են այն մասին, որ Ադրբեջանի ձյուդոյի հավաքականը ժամանելու է Երեւան` մասնակցելու սեպտեմբերի 11-14-ը տեղի ունենալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Եթե այս հարցի պատասխանը որոնենք լրատվամիջոցներում տեղ գտած նյութերում, ապա հայկական լրատվամիջոցները դեռ չեն շտապում որեւէ վերաբերմունք արտահայտել:

(more…)