Archive for the ‘քաղաքականություն’ Category

Բարի ճանապարհ

Wednesday, May 8th, 2013

Հայրս դեռ 90-ականներին խիստ քննադատում էր Ռուսաստան գաղթող մեր բոլոր բարեկամներին. “Բա որ Ռուսաստանում էլ փողերը պրծավ, էդ ժամանակ ո՞ւր են վազելու: Բա էս երկրում մեկը չմնա՞: Մարդիկ կռվում, հող են պահում, որ իրենք մեռնելուց ասեն ինձ տարեք մեր հայրենի հողում թաղե՞ք”: Ես այդ ժամանակ ամբողջովին համամիտ էի նրա հետ ու համոզված էի, որ ով ուր էլ գնա, մենք կշարունակենք ապրել մեր երկրում` ինչպիսին էլ այն լինի:

Հորս մահից ամիսներ են անցել. մեր ընտանիքի 50 տոկոսն այսօր արտագաղթելու է: Չգիտեմ` հայրս ինչ կասեր այս դեպքում:

Հ. Գ. Բարի ճանապարհ արտագաղթողներին, մենք ապահով Հայաստանում ենք, կդիմանանք:

Պետք չէ մարդուն դարձնել մուրացկան ու հետո փող տալ

Sunday, April 7th, 2013

Ֆեյսբուքում հայտնվող “Օգնենք 3-ամյա փոքրիկին”, “Օգնենք արվեստագետին”, “Օգնենք ազատամարտիկին” նախաձեռնությունները տեսնելով` մեր կառավարությունը` բոլոր նախարարներով ու Տիգրան Սարգսյանով հանդերձ ամոթից պիտի գետինը մտնի: Լավ, մի քանի եզակի դեպքերում էս երեւույթը կարելի էր համարել բարեգործություն, բայց մեր գերատեսչություններն արդեն տեղն իմացել են կարծես թե: Որոշել են էնքան գործ չանել, մինչեւ մարդկանց հասցնեն անելանելի դրության ու ստիպեն, որ ամաչելով հաշվեհամար բացեն ու գումար խնդրեն օրվա հացով ապրող մյուս քաղաքացիներից:

Ես հիշում եմ, վերջերս գրում էի լեյկոզով հիվանդ մի երեխայի մասին, ում հայրն անընդհատ նշում էր, որ այլ ելք չունի, բայց շատ է ամաչում մարդկանցից փող խնդրելուց: Եւ ես հասկանում էի նրան, քանի որ եթե վաղը հիվանդանոց ընկնեմ ու փող չունենամ բուժվելու, ամոթից կմեռնեմ` իմ անունով հաշվեհամար բացելու ու փող խնդրելու մտքից: (more…)

Ուշադրություն. օրենսդիրն ու նախագահականն այս անգամ «անհամաձայնություն» ունեցան

Thursday, June 10th, 2010

Արդեն նորություն չէ, որ մեր երկրում օրենսդրական փոփոխությունները, նոր օրենքների ընդունումն ու գործարկումը սովորական կարճաժամկետ գործընթացներ են: Հենց այս գործում է, որ ՀՀ օրենսդիր, գործադիր մարմինները եւ նախագահականը, իրենց համարելով «Ով հայ ժողովուրդ», առաջնորդվում են «Քո փրկությունը միասնությանդ մեջ է» գաղափարախոսությամբ: Սակայն այս դեպքում նրանք ոչ միայն միասնական են, այլ չափից շատ են սերտաճել:

Այն, որ հունիսի 7-ին մեկնարկած քառօրյայում Ազգային ժողովը կարող էր ընդունել կառավարության առաջարկած Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, զարմանալի չէր լինի: Զարմանալին այն էր, որ մեր օրենսդրական պատմության մեջ բացառիկ անհամաձայնություն նկատվեց օրենք մշակող, ընդունող եւ հաստատող մարմինների միջեւ:

Հիշեցնենք, որ ըստ գործադրի առաջարկած փոփոխության` մայիսի 20-ին պատգամավորները  Ընտրական օրենսգրքից հանեցին այն դրույթը, որով ընտրությունների ընթացքում պահպանվում եւ երաշխավորվում են համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, պատգամավորության եւ նախագահության թեկնածուների անձեռնմխելիության իրավունքը:

(more…)

Վարդանիկի հերթական «հերոսական» արարքը

Saturday, December 26th, 2009

26_12-v_ghukasyanԱնցած շաբաթ «Հայլուրը» հաղորդեց, որ իր հեռարձակած նյութից հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն անձամբ է զբաղվելուԳյումրու կաթսայատան խնդրով: Ի՞նչ է պատահել Գյումրիում եւ ինչու՞ է նախագահի աշխատակազմի ղեկավարը որոշել զբաղվել դրանով: Ի՞նչ է այս անգամ արել Գյումրու քաղաքապետը` անորսալի Վարդան Ղուկասյանը:

(more…)

Օ՜, հայ ստրուկներ…

Tuesday, December 8th, 2009

Այս վիդեոն դնելուց առաջ երկար մտածեցի, չէի ուզում հրապարակել այն մեր բլոգում, բայց փաստ է, որ իրավիճակն է այսպիսին…

Նախապես ներողություն կադրում հնչեցված հայհոյանքների համար…

Երեւի հիշում եք 2008-ի նախագահական ընտրությունների` այս կադրերի մոնտաժված տարբերակները…

Հանրապետական ջիպերի համագումար…

Saturday, November 28th, 2009

Ուշադրություն, աննախադեպ «շոու». Կարեն դեմիրճյանի անվան DSC03408մարզահամերգային համալիրում Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարն է: Եթե ուզում եք տեսնել Հայաստան բերված վերջին մոդելի ջիպերը, ապա համեցեք այստեղ:

Ես էլ գնացի համալիր, բայց ոչ թե ծանոթանալու ջիպերի հետ, այլ լուսանկարելու մեր ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հավաքը` դրսից: Չէ՞ որ այնտեղ, ներսում կարեւոր, եւ նույնիսկ հույժ կարեւոր հարցեր էին քննարկվում…

(more…)

«Արաքսի ափին» կամ «Իմ մեծ, չաղ հայ-թուրքական հարսանիքը»…

Wednesday, November 18th, 2009

Երեկ Մոսկվայի տանը «Արաքսի ափին» հայ-թուրքական համատեղ ֆիլմի ցուցադրությունն էր : Գնացել էի ակնկալիքով` դիտելու լավ  ֆիլմ:

200 տեղանոց դահլիճը լի էր հիմնականում մեծահասակ հանդիսատեսով: Բոլորը մեծ հետաքրքրությամբ էին սպասում ֆիլմի ցուցադրությանը:

Եւ ահա սկսվեց ֆիլմը. «Հայ եւ թուրք ինժիներական ընկերություններն ուզում են համագործակցությամբ Արաքսի ափին ջրամբար կառուցել: Այդ ընկերություններում են աշխատում հայուհի Թամարը եւ թուրք Արասը: (more…)

Ամենառոմանտիկ Էյֆելյան աշտարակն էլ քաղաքականացավ…

Tuesday, October 6th, 2009

Ֆրանսիայում Թուրքիային նվիրված ամսվան Փարիզը մեծ շուքով է պատրաստվում… Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Թուրքիայի դրոշի գույներով (http://news.am/am/news/5906.html):  Սա դուր չի եկել Ֆրանսիայի հայերին. նրանք պլանավորել են բողոքի ակցիաներ իրականացնել աշտարակի շրջակայքում: eyfelyan ashtarak

Ֆրանսահայերը հիշեցնում են, որ 2007 թվականին հայտարարված Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներում Էյֆելյան աշտարակը չի լուսավորվել Հայաստանի դրոշի գույներով։

Բողոքի ցույցերով, չգիտենք` ինչ կապացուցեն մեր ազգակիցները Ֆրանսիայի կառավարությանը, սակայն մեր արտգործնախարարությանն ու նախագահին եւս մեկ անգամ  հիշեցնենք, որ, ժամանակին, Իսրայել Օրին էլ, դիմել էր եվրոպային` հայկական հարցը կարգավորելու խնդրանքով, սակայն նրանց նավերը մեր լեռներով չլողացին…

Հ.Գ. հիշեցնենք նաեւ, որ մեր լեռները դեռ իրենց տեղում են, իսկ նրանց նավերը այդպես էլ չսովորեցին լեռներ բարձրանալ…

Ո ̃վ հայ ժողովուրդ, քո փրկությունը…

Friday, September 18th, 2009

Լեւոնական չեմ, ոչ էլ դաշնակցական եւ կամ իշխանական… Ընդհանրապես, հեռու եմ բոլոր տեսակ «ականներից» եւ «ություններից»:

Բայց պետք է կիսվեմ այսօրվա թեժ հանրահավաքային օրվա տպավորություններով:

Երեկոյան ուղիղ 9-ին Հանրապետության հրապարակում հնչում էր1Serj-Levon դասական «քաղաքական սիմֆոնիա»: Երբեք չէի լսել լեւոնականներին, դաշնակցականներին եւ իշխանությանը միասին երգելիս:

Դաշնակցականներն «իրենց» հայրենասիրական երգերով արդեն մի քանի օր է, ինչ աշխուժացնում են հրապարակի մթնոլորտը, երգող շատրվաններն էլ արդեն մի քանի տարվա զվարճացնելու փորձ ունեն…լեւոնականներն էլ պակաս զվարճացնելու ձիրքով չեն օժտված…բայց այսօր զվարճացնող բոլոր ուժերը միավորվել էին  մեկ վայրում:

(more…)

Հայ-թուրքական սահմանի բացումն առանց Ադրբեջանի՞

Thursday, September 3rd, 2009

14-ը մայիսի, 2009. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայփ Էրդողանի հայտարարությունը հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ  Ադրբեջանի Միլի Մեջլիսում.tzaghrankar-hayacq

«Թուրքիան իր սահմանը փակեց Հայաստանի հետ այն բանից հետո, երբ Հայաստանը օկուպացրեց Ադրբեջանի տարածքները: Այդ սահմանները կարող են բացվել միայն օկուպացիայի ավարտից հետո: Մենք այս դիրքորոշումից ոչ մի կերպ չենք հրաժարվի մինչեւ դրա հետ չհամաձայնեն մեր ադրբեջանցի եղբայրները»:

01-ը սեպտեմբերի, 2009.  Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ  դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունն արդեն ստորագրված է:  http://hetq.am/am/politics/armenia-turkey-9/

(more…)