Archive for the ‘քրեական’ Category

Հրապարակ օրաթերթի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետեւանքնե՞րը

Thursday, March 18th, 2010

… թե՞ Դորիանի հերթական PR քայլը…

11:13 – 16.03.10. հենց այս պահին Հրապարակ օրաթերթը տարածեց չճշտված, առանց որեւէ աղբյուր նշող իր հերթական «դեղնամամուլային» նյութը:  Միգուցե մնացած նյութերի պես այս մեկի վրա էլ աչք փակեի եւ ուղղակի ժպտայի, եթե այն մարդկային ճակատագրի չվերաբերվեր: Սա է պատճառը, որ պարտավորվում եմ որոշակի ճշտումներ մտցնել.

1. «Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դերասանառեժիսուրայի բաժնի առաջին կուրսի ուսանող Կառլեն Աբրահամյանին համակուրսեցիները դաժան ծեծի են ենթարկել»:

Այո, թատերական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող Կառլեն Աբրահամյանին ծեծել են, սակայն ոչ համակուրսեցիները: Իմ աղբյուրը Կառլենի համակուրսեցիներից եւ ընկերներից է, ով հավաստում է, որ Կառլենին ծեծելու պահին ողջ կուրսով փնտրել են նրան եւ որ համակուրսեցիները նրան ծեծելու որեւէ պատճառ չունեին:

2. «Կ.Աբրահամյանը գրող է, հայտնի է Դորիան կեղծանունով և քարոզում է հոմոսեքսուալիզմի ազատություն»:

Ամբողջովին սուտ ինֆորմացիա, որ թերթը ներկայացնում է մեծագույն վստահությամբ: Կառլենը գրող չէ եւ որեւէ կապ չունի հոմոսեքսուալիզմի ազատություն քարոզող Դորիանի հետ:

Եւս մի քանի սուտ ինֆորմացիաներ, որ չես հասկանում` Հրապարակն է հորինել Դորիանի համար, թե Դորիանը` Հրապարակի: Համենայնդեպս, հարգելի կողմեր (Հրապարակ եւ Դորիան), PR ասվածը չի արվում մարդկանց ճակատագրերի վրայով, պրոֆեսիոնալիզմ է պետք…

Բռնություն ընտանիքում…

Monday, November 30th, 2009

sexual brnutyunԵրկու տարի առաջ` մարտի 27-ին, 10-րդ դասարանի աշակերտուհի Նարինեն առավոտյան դուրս է եկել դասարանից և այլևս չի վերադարձել: Աղջկա ֆիզիկայի գրքի մեջ դասընկերները հայտնաբերել են մի գրություն, ինչից էլ հասկացել են, որ Նարինեն հեռանում է ոչ թե դպրոցից, այլ տնից, «քանի որ զզվել է բոլորից, հատկապես հորից»:

Չորս օր անց իրավապահները ձերբակալել են Նարինեի հորը` 5 երեխաների հայր, 1966 թ. ծնված Կարենին: Ո´չ կինը, ո´չ էլ երեխաները, այդ թվում` Նարինեն, վերջինիս դեմ դատարանում ցուցմունք չեն տվել:

Սակայն դատավոր Հ. Հովհաննիսյանը, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, հանգել է այն եզրակացության, որ Կարենը 5 տարի շարունակ անառակաբարո և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր երկու անչափահաս աղջիկների նկատմամբ:

(more…)

Դեպի դատախազություն…

Friday, November 6th, 2009
DSCF4458

Մարիամն ասուլիսի էր եկել փոքրիկ պաստառով, որի գրությունն էր. "Հեռու պահեք ձեր սեւ ձեռքերը"

Mariam Sukhudyan

Հետեւելով փաստաբանի խորհրդին` Մարիամը ողջ ասուլիսի ընթացքում լուռ էր...

Մարիամ Սուխուդյան

Միակ բանը, որ նա ասաց, այն էր, որ ինքը հրաժարվել է ոստիկանության առաջարկած համաներումից. "Ես ուզում եմ, որ իրական հանցագործները պատժվեն":

Մարիամ

Ասուլիսից հետո Մարիամն ու կամավորներն այցելում են ՀՀ Դատախազություն

DSCF4545

Կամավորները հանձնեցին նամակը, իսկ Մարիամը տեսանկարահանեց այս փաստը եւս...

DSCF4557

Դատախազության մուտքի մոտ մի մարդ մոտեցավ եւ հարցրեց, թե սա ինչ ակցիա է: Մարիամն էլ անվրդով պատասխանեց. "Անչափահաս երեխաների վրա սեռական ոտնձգություններ են կատարվում...բողոք է, ակցիա չէ"...

Մարիամ Սուխուդյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Առավոտյան Մարիամը, նրա փաստաբանն ու Նուբարաշենի դպրոցի նախկին կամավորները Ուրբաթ ակումբում հայտնեցին հանցագործության մասին հաղորդումը (տեխնիկական խնդիրների պատճառով լինկն այժմ չեմ դնում), որտեղ թվարկում են այն հիմնական փաստերը, որոնք նախաքննական մարմինը անտեսել կամ թաքցրել է: Լրագրողների ոչ այնքան տեղեկացված հարցերին պատասխանելուց հետո Մարիամ Սուխուդյանն ու կամավորները շարժվեցին դեպի դատախազության շենք` հաղորդումը փոխանցելու դատախազին: Մի փոքրիկ ֆոտոպատմություն այս ամենի մասին.