Archive for the ‘հասարակական’ Category
Saturday, November 27th, 2010
Լիտվա եկա Եվրոպական կամավորական ծրագրով (ԵԿԾ․ եվրոպայի երիտասարդները մեկնում են այլ երկրներ՝ կամավոր կերպով սոցիալական աշխատանք կատարելու)։ Առաջին օրը հանդիպեցի գերմանացի, ավստրիացի, ֆրանսիացի եւ ռումինացի կամավորներին։ Սովորաբար նոր մարդկանց հետ ծանոթանալուց հետո մոռանում եմ նրանց, եթե որեւէ բանով չեն տպավորվում։
Գերմանացին ու ավստրիացին գրեթե նույն բանն էին․ մեծ ուշադրություն չէին գրավում, իսկ ֆրանսիացուն ու ռումինացուն չէի ուզում տնտղել․ ուղեղս ուրիշ բանով էր զբաղված։ Միայն հասկացա, որ վերջին երկուսն, ի տարբերություն առաջինների, ավելի կենդանի էին, ոչ քաղքենի։
Առաջին հարցը, որ տվեցին ինձ, այն էր, թե ինչու որոշեցիր հենց Լիտվա գալ։
Պատասխանեցի, որ Լիտվան չեմ ընտրել, ուղղակի եկել եմ։ Հետո պարզեցի, որ սա կամավորների կողմից միմյանց տրվող ավանդական հարցն է։Ես այդ մասին չէի հարցնում, քանի որ ադմինիստրատիվ, ծրագրային հարց էի համարում։
Մտածեցի․ “Բայց իրոք, ինչո՞ւ եմ եկել“։
(more…)
Share on Facebook
Tags:Եվրոպա, երիտասարդներ, կամավորություն
Posted in երիտասարդություն, հասարակական | 1,170 Comments »
Thursday, August 26th, 2010
Օրերս փող աշխատելու կամ գուցե հայրենասիրության մի հետաքրքիր ձեւի ականատես եղա, երբ ուղեկցողը փող է աշխատում ոչ միայն մասնագիտությամբ, այլեւ հայավարի գցելու կարողությամբ: Դե այստեղ ոչ մի նոր բան չկա, “Քցելու” ինստիտուտը խոր արմատներ ունի մեզանում, ուղղակի այս դեպքում հետաքրքիրն այն է, որ նա դա անում է հանուն ազգի, ինչպես ինքն է ասում` պարսիկ ազգին խղճալ չի կարելի, պատմություն կարդացեք:
Կապանի «Դավթի առեւտրի սրահից», կամ ինչպես տեղաբնակներն են ասում` կենցաղի տնից, օգտվում են ոչ միայն կապանցիները, այլեւ մարզկենտրոն եկող մյուս քաղաքացիները:
Օրերս այստեղ գնումների էին եկել 2 պարսիկներ, ում ուղեկցում էր 40-ին մոտ մեղրեցի տղամարդ: 4 վաճառողներից յուրաքանչյուրը տեսնելով ներս մտնող պոտենցիալ գնորդներին թաքուն հույս էին փայփայում նրանց ինչ-որ բան վաճառելու: Պարսիկները հավանում էին այս կամ այն հագուստը, այնուհետեւ ուղեկցող-թարգմանիչը հարցնում էր գինը: Սկզբում հավանեցին մի մանկական վերնաշապիկ, որի գինը վաճառողը մատներով ցույց տվեց` 3000 դրամ: (more…)
Share on Facebook
Tags:պարսիկ, քցել
Posted in հասարակական | 1,704 Comments »
Friday, May 21st, 2010
Մեծ լսարանի եւ հեռուստադիտողի վրա ունեցած ազդեցության ուժի շնորհիվ հեռուստատեսությունը կարեւոր զենք է դարձել քաղաքական եւ տնտեսական իշխանության համար մղվող պայքարում: Իշխանությունները հասկացել են, որ տպագիր մամուլի ազդեցությունը երկրում նվազել է, եւ հեռուստաընկերություններն են հանրային կարծիքի վրա իրական ազդեցություն թողնողը:
1998 թ. ընտրություններից հետո իշխանությունը սկսեց իր «թեւի տակ առնել» հեռարձակման ոլորտը: Հետագա տարիներին օգտագործելով իր բոլոր լծակները` կարողացավ համատարած վերահսկողություն հաստատել հեռուստաընկերությունների վրա` նախապես «ընտրելով» դրանց սեփականատերերին: Հայաստանում անկախ հեռուստաընկերության մասին խոսելն առայժմ անիրատեսական է:
Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները իշխանության վերահսկողության տակ են: Այս մասին տարիներ շարունակ խոսում են ոչ միայն Հայաստանում. նման եզրահանգման են եկել նաեւ տարբեր միջազգային կառույցներ: Ասում ենք «գրեթե», քանի որ գոնե երկու հեռուստաընկերություն «կենտրոնին» չի ենթարկվում, բայց դրանց մասին ավելի ուշ: (more…)
Share on Facebook
Tags:TV5, Արմենիա TV, Արմնյուզ, հեռուստատեսություն, ՀՌԱՀ
Posted in հասարակական, պետություն | 1,532 Comments »
Tuesday, May 18th, 2010

Լուսանկարների ձեւավորումը՝ սարդիստ Մոմիկի
Սարդ բլոգի ընթերցող, երիտաՍարդ հոգեբան Մարիամ Վարդանյանը նստել մտածել, մտածել, քրքրել է հաստափոր գրքերը եւ մի շատ կարեւոր ու բոլորիդ համար (անկախ սեռից) հետաքրքիր ինֆորմացիա է ներկայացնում Ձեր ուշադրությանը։
Տղամարդիկ և կանայք իրարից ոչ լավն են, ոչ վատը. նրանք ուղղակի տարբեր են: Իհարկե, ֆեմինիստները, հետևելով իրենց գաղափարախոսությանը, պնդում են, որ տղամարդու եւ կնոջ միջեւ չկա ոչ մի տարբերություն, նրանք միշտ պետք է հավասար դիտվեն: Սակայն պատմությունն ու էվոլյուցիան հակառակն են փաստում: Փաստացիորեն միակ ընդհանրությունը, որ կա նրանց միջև, այն է, որ նրանք միևնույն՝ մարդ տեսակին են պատկանում: Նրանք ապրում են տարբեր աշխարհներում, ունեն տարբեր արժեքներ, տարբեր աշխարհայացքներ, կյանքի տարբեր օրենքներ:
(more…)
Share on Facebook
Tags:էվոլյուցիա, կին, հորմոններ, սեռական հարաբերություններ, սեռական տարբերություններ, տղամարդ
Posted in Ընտանիք, հասարակական | 1,496 Comments »
Wednesday, May 12th, 2010

Լուսանկարը` Գերման Ավագյանի
Պաշտոնական տվյալներով Հայաստանի ամենափոքր քաղաք համարվող Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքն ունի 0,3 հազար բնակչություն:
Խորհրդային տարիներին պղնձամոլիբդենային հռչակավոր եւ առեղծվածային կոմբինատով հայտնի քաղաքային համայնքն այսօր մեծ մասամբ ավերակների է վերածվել, որոնց վրա դաստակերտիցները մի կերպ ապրում են իրենց կյանքը` ոչ մի հստակ պատկերացում չունենալով քաղաքի ապագայի մասին:
40-ից ավելի փոքրիկ դաստակերտցիների համար պղնձամոլիբդենային կոմբինատի առեղծվածը գոյություն չունի. Խորհրդային միության կարեւոր գործարաններից մեկի ավերակները նրանց համար այսօր վտանգավոր խաղահրապարակի է վերածվել: Դաստակերտը քաղաք է, որն այսօր գյուղ չի կարող դառնալ, քանի որ համայնքի տարածքում գյուղատնտեսական նշանակության հողեր չկան, իսկ հարեւան համայնքերում չկան հարմար գյուղտնտնտեսական հողեր` համայնքին տալու համար:
(more…)
Share on Facebook
Tags:ամենափոքր քաղաք, առեղծվածք, Դաստակերտ, ուտոպիա, պղնձամոլիբդենային կոմբինատ, Սիսիան, Սյունիքի մարզ
Posted in հասարակական | 586 Comments »
Sunday, April 4th, 2010

քանի դեռ անդրադարձել ենք մեր հանրապետության սիրելի երեւույթներին` ներկայացնենք եւս մեկը...
Share on Facebook
Posted in լուսանկարներ, հասարակական | 1,277 Comments »
Thursday, March 11th, 2010
«Շնորհակալ եմ, որ ինձ վստահում եք եւ հավատում, չնայած, որ ես պոտենցիալ հանցագործ եմ եւ մեղադրվում եմ զրպարտության մեջ նրա համար, որ բարձրաձայնել եմ Նուբարաշենի դպրոցում կատարվող անառողջ եւ արատավոր երեւույթները: Պարտավորված եմ այս մրցանակը կիսել բոլոր այն խիզախ մարդկանց հետ, ովքեր մինչեւ վերջ իմ կողքին են եղել:
Կուզենայի գնահատված լինել առաջին հերթին իմ երկրի կողմից եւ պաշտպանված զգալ սեփական երկրում: Եւ այն պայքարը, որ տանում եմ Թեղուտի պաշտպանության համար, դիտվեր ոչ թե պայքար ընդդեմ իշխանությունների, այլ շարժում հանուն թե´ իրենց, թե´ մեր լինելիության, առողջ, լիարժեք եւ ներդաշնակ կյանքի:
(more…)
Share on Facebook
Tags:AMN despan, Ar, Armenia, cnoghner, Hanrayin, Mariam Sukhudyan, Mrcanak, Nubarashen
Posted in երիտասարդություն, հասարակական | 1,270 Comments »
Tuesday, March 2nd, 2010
Երեկ մեր հին ռոք խմբերից մեկի` «Միներալի» համերգին էի հրավիրվել: Ներկա էինք 10-15 հոգով. հայաստանյան իրավիճակ էր. համերգի կազմակերպիչը` Նարեկ Բախտամյանը, չէր լուծել տեխնիկական խնդիրները: Խումբն էլ, տեսնելով որ ձայնային կարգավորումները նորմալ չեն, տոմսեր չէր վաճառել:
Քչով էլ վատ չէր: Հետեւի սեղանից անընդհատ ծափահարություններ էի լսում: Ինձ հետաքրքրեց, թե ով է Միներալի այդքան բուռն ֆանատը: Շրջվեցի եւ նկատեցի նախկին երգչուհի Արփինե Բեգջանյանին: Անկեղծորեն զարմացա, քանի որ երբեք չէի պատկերացնի, որ «Ես պուճուր եմ, ոսկե ջուր եմ» երգի կատարողը այդքան ոգեւորությամբ կարող է ռոք լսել:
Համերգից հետո որոշեցի խոսել երգչուհու հետ.
(more…)
Share on Facebook
Tags:Ardzaganq, Arpine Begjanyan, Arthur Grigorich, Mineral, papsa, rock
Posted in Uncategorized, Շոու-բիզնես, հասարակական | 1,273 Comments »
Monday, February 15th, 2010
Եւ ահա, բացում ենք ծրարը… Եվա Ռիվաաաասսս…”,- մինչ այս “երկար սպասված” պահը, Հետքի լրագրողը, որ հետեւում էր կուլիսյան իրադարձություններին, նկատել է, թե ինչպես էին Ռիվասի վարձու երկրպագուները պլանավորում իրենց գործողությունները, կազմակերպչին հարցնելով, թե ծաղիկները պետք է անունը հնչեցնելուց հետո, թե առաջ նետեն:
Այս երիտասարդ տղաները երեւի ամենաքիչ փողը վաստակեցին Եվրատեսիլ 2010-ի նախընտրական փուլի ժամանակ: Ամեն ինչն էր վարձված, գնված եւ վաճառված… Ամենաշատը մարդկանց ուշադրությունը նախկին մեծն երգիչ Անդրեն գրավեց: Ֆեյսբուքյան ցանցերում խոսվում էր այն մասին, որ երգիչը մազերի հետ խելքն էլ է կտրել: Քարոզիչն այս անգամ էլ կատարեց իր սուրբ պարտքը` T-shirt-ի վրա գրելով EVA RIVAS: Դե, այս քայլի համար կամ մի կլորիկ գումար էր խոստացված, կամ էլ Անդրեի առջեւ կբացվեն նոր հորիզոններ դեպի արտերկրյա մրցույթները…
(more…)
Share on Facebook
Posted in հասարակական | 1,006 Comments »
Saturday, February 6th, 2010

այս նկարն էլ օդնոկլասնիկից գտա
Խոզի, թռչնի եւ այլ կենդանական գրիպների դեմ պայքարել պետք չէ: Պայքարեք, խնդրեմ, մարդկային վիրուսների դեմ, որ ամենուր են տարածվում, վարակիչ են եւ արագ բազմացող: Դրանց ոչընչացման համար շտապ միջոցներ է պետք ձեռնարկել: Չնայած միջոցներ ձեռնարկելու համար արդեն իսկ ուշացել ենք, ողջ Հայաստանն են տիրել եւ Հայաստանից դուրս են բազմանում արդեն:
(more…)
Share on Facebook
Posted in հասարակական | 468 Comments »