Մի առավոտ, երբ տնից դուրս գալուց առաջ սովորության համաձայն միացրել էի
հեռուստացույցը, աչքիս տակով տեսա, որ եթերում մի տեսահոլովակ է, որտեղ երգվում է «Կարմիր խնձոր» երեւույթի մասին: Երգը կատարողը Զառան էր, ում գիտենք 32 ատամ ծրագրից: Հենց նույն րոպեին ճշտեցի նրա կոնտակտները, պայմանավորվեցի հանդիպել եւ խոսել երգի մասին: Զառայի հետ հանդիպեցինք նույն օրը` երեկոյան, թեյարանում:
- Որոշեցիր երգել այս թեմայով, որովհետեւ ուզում էիր օրիգինա˚լ երեւալ, թե˚ երգդ ի պաշտպանություն է սեռական հեղափոխությանը:
-
Բոլորին թվում է, թե ես պաշտպանում եմ ոչ կույս աղջիկներին… Իրականում երգում եմ «Կարմիր խնձոր» ասվածի մասին, որովհետեւ դեռ մանկուց երազել եմ այդ մասին երգել: Ինձ համար կարեւոր չէ` աղջիկն ինչ կորոշի. կույս լինե˚լ, թե˚ ոչ: Ես կարող եմ միայն իմ մասին մտածել եւ ինձ համար պատասխան տալ…
Այս երգն իրոք անկեղծ խոսք է…ուզում եմ, որ մեր ազգը վերջ տա բոլոր տեսակի ձեւականություններին: Ուզում եմ, որ մարդիկ հանգիստ ու ազատ ապրեն, գնահատեն բովանդակությունը եւ ոչ թե ձեւը…եւ սա միայն կուսությանը չի վերաբերում: Գիտեք, միշտ չեմ հասկացել, թե ինչու պետք է հարեւանները որոշեն ինչ-որ մարդկանց ճակատագրերը:
Կուսություն ասվածը ֆիզիկական պայմանականություն է ընդամենը. դա չի կարող արժեք համարվել: Արժեքն իրական սերն է, երջանկությունը, փոխադարձ հարգանքն ու առողջությունը: Ամուսնության առաջին օրվանից պետք է այս մասին մտածել եւ ոչ թե մարդկանց ինտիմ ֆիզիկական հատկանիշների:
(more…)
Share on Facebook