Archive for July 3rd, 2009

Առաջին գիշերը

Friday, July 3rd, 2009

couple-in-bed-touching-face

Պատմությունը իրական է: Հերոսների անունները փոխված են, քանի որ նրանք հանրությանը հայտնի մարդիկ են:

- Միայն ջուր խմեմ ու գամ: Շուտ կլինեմ,- ասաց Սաքոն եւ դուրս եկավ ննջասենյակից:
Արմինեն գիտեր, որ նա կգա առնվազն 10-15 րոպեից: Այդ հնարքով նա նրբանկատորեն ժամանակ տվեց իրեն բարոյապես եւ ֆիզիկապես նախապատրաստվելու:

Նա սկսեց շտապողաբար հանել հարսանեկան զգեստը: Բաց մանուշակագույն գիշերանոցը խնամքով դրված էր մահճակալին:

Արմինեն հագավ այն: Գիշերանոցը երկար էր ու փափուկ՝ թափանցիկության ու սեքսուալության անորսալի միտումով: Արմինեն սողոսկեց վերմակի տակ եւ այն քաշեց մինչեւ քիթը:

«Հուսով եմ՝ նման եմ դժբախտ, վախեցած հավի»,- մտածեց նա:

Ձեռքերի դողը եւ անհանգստությունն աչքերում կարիք չկար ձեւացնելու. դրանք այնպես էլ առկա էին:
«Կարծում եմ` եթե ես հիմա լինեի անմեղ հիմարիկ, ավելի հեշտ կլիներ»,- հոգոց հանեց Արմինեն:

Սաքոն մտավ սենյակ, տեղավորվեց մահճակալի եզրին, մտածկոտ հայացք գցեց Արմինեի վրա ու հանկարծ ծիծաղեց.

Սաքոն Արմինեից պակաս չէր հուզվում: Նա պատրաստվում էր կնոջը զրկել կուսությունից` ինքը կույս լինելով: Երիտասարդն ինչ-որ կերպ հաջողացրել էր դառնալ քսանյոթ տարեկան՝ առանց ճանաչելու կանանց: Սակայն կանանց հանդեպ իր քամահրական-հեգնական վերաբերմունքի պատճառով շատերը համոզված էին, որ նրա անկողնու միջով անցել է Երեւանում բնակվող իգական սեռի ներկայացուցիչների առնվազն կեսը: Մինչդեռ նա սաստիկ վախենում էր կանանցից, իր հավանական անհաջողությունից նրանց հետ: Արմինեն առաջինն էր, ում նա չէր ձգտում անմիջապես կոպտել կամ ծաղրել՝ իր երկչոտությունը թաքցնելու համար: Նրա հետ այնքան պարզ է ու թեթեւ, որ Սաքոն տենչում է վստահել նրան, պատմել, որ սիրո հարցերում նա նույնքան անփորձ է, որքան ինքը՝Արմինեն, ծածուկ խնդրել ներողամիտ լինել իր հանդեպ: Սակայն նա չի համարձակվում փշրել Արմինեի հոգում ենթադրաբար արմատացած Լովելասի իր կերպարը, ով բոլոր կանանցից՝ այնքան գեղեցիկ, ցանկալի, մատչելի, իրեն է ընտրել:

Սաքոն համարձակվեց: Ազատվեց հագուստից եւ պառկեց կնոջ կողքին:
Նա գրկեց Արմինեին եւ սկսեց համբուրել նրա դեմքը, մազերը, ուսերը: Նա ուզեց շշնջալ աղջկան քնքուշ խոսքեր, ասել, որ սիրում է, միշտ հոգ է տանելու իր մասին, խոստանալ, որ շատ զգույշ կլինի ու չի ցավեցնի: Բայց չասաց: Պարզապես չգիտեր՝ ինչպե՞ս ասել: Սովոր չէր: Արմինեն միաժամանակ պատասխանում էր նրա համբույրներին եւ ջանում էր երկչոտ լինել: Այդ պատճառով նրա բոլոր շարժումները ծանր էին ստացվում: Սաքոն դրանում տեսնում էր նրա անփորձության ապացույցը եւ ավելի մեծ քնքշությամբ էր լցվում նրա հանդեպ: Նա զգուշորեն վեր բարձրացրեց Արմինեի գիշերանոցի փեշը` չհամարձակվելով այն ամբողջովին հանել:

Նրա առաջին իսկ շարժման հետ Արմինեն կամաց տնքաց:
- Ոչինչ, հարազատս, դա միայն վայրկյան է: Հետո էլ չի ցավա:
Արմինեն ծածուկ ժպտաց մթության մեջ: Իսկ բարձրաձայն շշնջաց.
- Սպասիր, այդքան արագ չէ: Թող սովորեմ:
Սաքոն գլխով արեց՝ ծանր շնչելով:

Որոշ ժամանակ անց նա կրկնեց շարժումները: Մի քանի զգույշ շարժումներից հետո իր տաք ու թաց մարմնում` Արմինեն ճչաց, եւ Սաքոն շունչ քաշեց: Կատարվեց: Նա կարողացավ:

Արմինեն կրծում էր շուրթերը, որ չճչա հաճույքից: Սաքոյին թվում էր, որ նա դա սաստիկ ցավից է անում, սակայն էլ ի վիճակի չէր կանգ առնելու: Նրա շարժումներն արագացան, դարձան համառ, մարմնով դող անցավ: Մի ալիք գրկեց նրան ու սրընթաց տարավ դեպի վայելքի գագաթը:

Երբ Արմինեն արթնացավ վաղ առավոտյան, Սաքոն դեռ քնած էր: Արմինեն կամաց բարձրացրեց վերմակի ծայրը եւ նայեց սավանին: Տեսածը գոհունակ ժպիտ առաջացրեց նրա դեմքին: Արմինեն ծածուկ դուրս եկավ սենյակից: Կարծես բոլորը դեռ քնած են: Նա սողոսկեց լոգարան, լվացվեց, իրեն կարգի բերեց եւ վերադարձավ ննջարան:

Երբ Սաքոն արթնացավ, Արմինեն պառկած էր իր ձեռքերի մեջ եւ ժպտում էր: Նա, դեռեւս կիսաքնած, սկսեց համբուրել կնոջ կիսաբաց շուրթերը:

- Խնդրում եմ, հիմա չէ,- շշնջաց կինը,- դեռ ցավում է: Ապա մեղավոր ժպտաց. «Դու կսպասե՞ս մի երկու օր»:

Սաքոն համաձայնեց: Նա խղճի խայթի նման մի բան էր զգում իր երեկվա երջանկության համար, որի դիմաց վճարված էր Արմինեի ցավով:
- Քեզ բոլորովին դուր չեկա՞վ,- ուզեց հարցնել նա, բայց որոշեց, որ ավելի ուշ կհարցնի:

Նա վեր կացավ անկողնուց՝ դիտավորյալ լայն բացելով վերմակը եւ ձեւացնելով, թե բոլորովին էլ չի նայում ներքեւ: Եվ, այնուամենանիվ, նկատեց մուգ կարմիր արյան հետքը սավանի վրա:

Երբ Սաքոն մտավ խոհանոց, մայրը նախաճաշ էր պատրաստում: Նա գլուխը բարձրացրեց գազօջախից եւ նայեց որդուն: Սաքոն թեթեւակի գլխով արեց, եւ ժպիտ անցավ մոր դեմքով:

Ամբողջական նյութը կարդացեք http://old.hetq.am/arm/culture/7909/

Վերջ կտրվի գրողների միության թեժ կռիվներին

Friday, July 3rd, 2009

5Գրողների միության վաղվա համագումարն ընտրելու է միության նախագահին: Այդ պաշտոնի համար պայքարելու են Լեւոն Անանյանը եւ Ռազմիկ Դավոյանը: Գրողների միությունում կայանալիք ընտրություններն այս անգամ եւս ուղեկցվում են տարակարծություններով եւ բանավեճերով: Այսօր երիտասարդ գրողների միջեւ եւս ծագել էր բանավեճ այս թեմայով:1

Բանաստեղծ Վահե Արսենը գտնում է, որ գրողի համար չպետք է կարեւոր լինի, թե ով է Գրողների միության նախագահը: «Ոմանց թվում է, թե իրենց ապաշնորհության ու անտաղանդության համար մեղավոր է նախագահը, որ եթե իրենք գիրք չեն գրում, կրկին նախագահն է մեղավոր»:

2Արձակագիր Միքայել Աբաջանցը հակադրվեց Վ. Արսենին, ասելով, որ ամեն մեկը չէ, որ պետք է ղեկավարի Գրողների միությունը. «Իհարկե, նա չի կարող տաղանդ բաշխել, բայց թե որքանով է տաղանդը գնահատվում, արդեն նրա աշխատանքի արդյունքն է»:

Գրաքննադատ Արքեմնիկ Նիկողոսյանը կարծում է, որ այս համագումարը չպետք 3է լինի գզվռտոցի առարկա, այլ` ստեղծագործական ընթացք, որով կարգավորվելու է գրողների հետագա գործունեությունը: «Մենք այնքան ենք քաղաքականացվել, որ գրական  դաշտն ընկալում ենք որպես քաղաքական դաշտ եւ քաղաքական պայքար: Դա սխալ է. փոխանակ քննարկենք արդի բուն գրականությունը եւ դրա խնդիրները,  մենք ամբողջ օրը քննարկում ենք կռիվները եւ ուրախանում»:

Միքայել Աբաջանցն ընտրելու է Ռազմիկ Դավոյանին.
« Նա տաղանդավոր գրող է, եւ ես գիտեմ, որ նա կկարողանա շատ ճիշտ կերպով գնահատել այսօրվա գրողներին եւ նրա ստեղծագործությունները»,-նշեց Մ.Աբաջանցը:

Վահե Արսենը նշեց, որ ինքը վաղը ընտրելու է Լեւոն Անանյանին:
«Եւ բոլորը գիտեն, որ Անանյանն ինձ ոչ մրցանակ է տվել, ոչ էլ այլ բան: Ես միությունում տարին 4 անգամ եմ լինում: Բայց ես միությունում տեսնում եմ շատ երիտասարդ ու պատանի ստեղծագործողների, ում համար գրելու լավ դաշտ է ստեղծվում: Բացի այդ Ռազմիկ Դավոյանը Գրողների միության համար մի քայլ հետ կլինի, որովհետեւ արդեն մեկ անգամ պաշտոնին լինելը, հեռանալը եւ կրկին հետ գալը սխալ է»,-ասաց Վ.Արսենը:4

Երեք բանախոսներն էլ նշեցին, որ իրենք երբեք չեն կարող աշխատել նման պաշտոնում:
«Իմ կարծիքով գրողը չի կարող նման վարչական պաշտոն զբաղեցնել: Ուրեմն այդ մարդը գրական ասպարեզում այլեւս ասելու բան չունի»,-ավելացրեց Վահե Արսենը: