Archive for August 24th, 2009

Փոխարեն անարդարությունը կանխելու, դատում են արդարի՞ն…

Monday, August 24th, 2009

Մի քանի րոպե առաջ մի խումբ արվեստագետներ իրենց բողոքի նամակն են հղել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, մարդու իրավունքների պաշտպանին, Եվրոխորհրդի եւ Եվրոմիության ներկայացուցիչներին երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի գործի վերաբերյալ: Նամակը կարդացեք hetq.am/am/society18_08-M-Sukhudyan1/mariam/ հղումով:

Ավելացնեմ միայն, որ «Ձուկը գլխից է հոտած» Մի մարդու, որ ցավում է այս պետության համար, մի երիտասարդի, որ ուզում է` իր պետությունում թերի կողմեր չլինեն, որ ի տարբերություն իր շատ հասակակիցների թքած չունի ամենքի ու ամեն ինչի վրա… այս երիտասարդի բերա՞նն են ուզում փակել…

Դեռ չինովնիկների պահվածքը հասկանալի է…նրանք են կեղտն ասպարեզ մտցնում ու դարձնում այն մաքրություն…իհարկե, կեղտ մաքրողի բերանն էլ կուզեն փակել…

Իսկ «Արդարադատություն» ասվածն ու՞ր մնաց… Արդարադատության համակարգն ու՞ր մնաց… Բոլորս էլ գիտենք պատասխանը. ՉԿԱ…

-         Բա ու՞ր ա…

-         Չինովնիկների …-ի մեջ…. էլ ու՞ր  պիտի լիներ…

Հիմա միայն ուժեղ ու լավ երիտասարդներ կան: Ես դիմում եմ բոլոր երիտասարդներին` եկեք պայքարենք Մարիամի համար… պայքարենք այս երեւույթի դեմ… պայքարենք, որ մշտական արդարությունն ուտող անարդարությունն այլեւս մշտական բնույթ չկրի… կամ գոնե չկրի այս անգամ…

Թուրք աղջկա համար քաղաքական գործիչ դառնալը հեշտ բան չէ…

Monday, August 24th, 2009

19-ամյա Նինգյունին հանդիպեցի Թուրքիայի Մալաթիայի շրջանի Դարենդե գյուղում: Ես այնտեղ էի «Հուլուսի էֆենդու» անվ. թուրքական ֆոնդի «Սիրիր եւ եղիր սիրված» երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակում: 3Նինգյունը սովորում է Ստամբուլի Մարմարա համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Նինգյունը համարում է, որ Ստամբուլում սովորել ցանկանում են շատ թուրք աղջիկներ, սակայն ոչ բոլորին է դա հաջողվում. «Ստամբուլում կան մասնավոր եւ պետական համալսարաններ: Ի տարբերություն այլ երկրների, Թուրքիայում մասնավոր համալսարանում սովորելն ավելի թանկ արժե: Իմ համալսարանը ֆինանսավորվում է պետության կողմից, դա է պատճառը, որ ես կարողանում եմ շարունակել ուսումս: Մեզ մոտ վարձն ավելի քիչ է, բացի այդ` Ստամբուլը Թուրքիայի ամենաթանկ քաղաքն է, եւ մարզում ապրող ծնողների համար դժվար է այնտեղ ուսանող ունենալը: Իմ ծախսերի ինչ-որ մասը փակում է մեր կառավարությունը»:

(more…)