Archive for September, 2009

Ադրբեջանին չպատժեցին…

Tuesday, September 29th, 2009

Եթե հիշում եք, «Եվրատեսիլ-2009»-ի ժամանակ եղել էին ադրբեջանցիներ, ովքեր քվեարկել էին Հայաստանի երգի օգտին: Ադրբեջանի Ազգային Անվտանգության նախարարությունը չէր զլացել պարզել քվեարկողների անունները եւ պատժել նրանց: eurovision

Մրցույթից հետո մի խումբ ադրբեջանցիներ բերման էին ենթարկվել Ազգային Անվտանգության նախարարություն եւ հարցաքննվել: Հարցաքննվողներից մեկը ադրբեջանցի Ռովշան Նասիրլին էր, ով  «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղին հայտնել էր. «Հոգեբանական ճնշումների ենթարկելով՝ ասում էին, թե դու ի՞նչ մարդ ես, ազգություն չունե՞ս… Հարցնում էին, թե ինչո՞ւ եմ քվեարկել Հայաստանի օգտին»,- ասել է Ռովշանը:

(more…)

Եւս մեկ լրագրող ամուսնացավ…

Monday, September 28th, 2009
AROANI

Այս շաբաթ Հետքի խմբագրությունը նշեց իր լավագույն  լրագրողներից մեկի` Արարատ Դավթյանի ամուսնությունը: Նրա ընտրյալը եւս լրագրող է:

Շնորհավորում ենք Արոյին (ինչպես նրան ասում ենք խմբագրությունում) եւ Անիին` մաղթելով նրանց օբյեկտիվ, անաչառ եւ հավասարակշռված ընտանեկան ուղի:

Տեր Հայրն ամեն ինչ պատվով արեց…

Tuesday, September 22nd, 2009

Սփյուռքահայ ընկերոջս բարեկամը մահացել էր: Ծեր կին էր` ծանր հիվանդ: Ընկերս խնդրեց գնալ եկեղեցի եւ Տեր հոր հետ պայմանավորվել հուղարկավորության համար:cross

Գնացի Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցին, քանի որ Երեւանի այն երկու եկեղեցիներից մեկն է, որտեղ կարելի է հանգուցյալի դին տանել:Հասա եկեղեցի. առավոտյան 9:30-ն էր: Տեր Հայրը ներսում էր, բարեւեցի: Ասաց` մոտ արի: Ասացի` հուղարկավորության համար եմ եկել: Ասաց` ե˚րբ է: Ասացի` մեկին: Ասաց` հա, կլինի: Ասացի` ինչքա˚ն պիտի վճարեմ: Ասաց` դե, հարուստների համար մի գին է, աղքատների համար` մեկ այլ… Հարու՞ստ է:

Ընկերս հարուստ չէ, հանգուցյալը` այո: Ես մի պահ կարկամեցի, չիմանալով` ինչ պատասխանել. նորից հարցրի` լավ, ինչքա՞ն պետք է վճարեմ:

(more…)

18 տարեկան եմ, բայց ծնունդս նշող չկա…

Monday, September 21st, 2009

Այսօր լրացավ 18 տարիս… ամեն տարի այս օրը խնամակալներս  դրոշներ են կախում փողոցների անկյուններում… այս անգամ էլ, նրանք դա արել  են գիշերով, որպեսզի ես չտեսնեմ… բայց տեսա, տեսա, որ  դրոշները կախում են  միայն կախելու համար… դրոշները նոր էին, այն հին ու մաշված դրոշները չէին…ankakhutyun

Գիտեմ, որ իմ ծննդյան օրը մարդիկ կոչում են Անկախության օր… ասում են, որ անկախության հետեւանքով ծնվեցի… ես, իհարկե, չգիտեմ` ինչ կար «չանկախության» օրոք, բայց շատ լավ գիտեմ, որ նախնիներ ունեմ. ծնողներ, պապիկներ, տատիկներ… նրանք դեռ մեր թվարկությունից առաջ գոյություն ունեին… դարավոր պատմության միջով են անցել, շատ են տանջվել, պայքարել, որ մի օր ես ծնվեմ…

Իսկ այսօր ԵՍ ԿԱՄ… այստեղ եմ, ապրում եմ, երազում, գործում… Ուրախ եմ,  որ կամ, իսկապես ուրախ եմ…

Ինչպես բոլորը, ես էլ ունեմ բազում խնդիրներ,  սխալներ, բայց կամ, այստեղ եմ, ահա…

Մտածում էի`   հարազատներս շատ կուրախանան իմ եղելության 18-ամյակով… բայց սխալվեցի…

Ոչ աշխատանքային է օրը. բոլորը տներում են…ալարում են դուրս գալ, շնորհավորել ինձ… ալարում են… Տոն օր  ասելով` Տան օր են հասկանում…

Միայն խնամակալներս են կարծես պարտավորվում  նշել իմ տոնը… կազմակերպել են ամենանգամյա «ֆոնոգրամա-համերգ»… ջինսերով երգչուհիները բեմ  են դուրս գալու, ասելու են «Չեմ տեսնում ձեր ձեռքերը» ու գնալու…

Մարդիկ էլ կգան, կնայեն միմյանց, նոր թեմաներ կհավաքեն  այս շաբաթվա համար ու էլի կգնան…ուր մնաց ԻՄ տոնը… ուր մնաց ձեր` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ տոնը…

Ո ̃վ հայ ժողովուրդ, քո փրկությունը…

Friday, September 18th, 2009

Լեւոնական չեմ, ոչ էլ դաշնակցական եւ կամ իշխանական… Ընդհանրապես, հեռու եմ բոլոր տեսակ «ականներից» եւ «ություններից»:

Բայց պետք է կիսվեմ այսօրվա թեժ հանրահավաքային օրվա տպավորություններով:

Երեկոյան ուղիղ 9-ին Հանրապետության հրապարակում հնչում էր1Serj-Levon դասական «քաղաքական սիմֆոնիա»: Երբեք չէի լսել լեւոնականներին, դաշնակցականներին եւ իշխանությանը միասին երգելիս:

Դաշնակցականներն «իրենց» հայրենասիրական երգերով արդեն մի քանի օր է, ինչ աշխուժացնում են հրապարակի մթնոլորտը, երգող շատրվաններն էլ արդեն մի քանի տարվա զվարճացնելու փորձ ունեն…լեւոնականներն էլ պակաս զվարճացնելու ձիրքով չեն օժտված…բայց այսօր զվարճացնող բոլոր ուժերը միավորվել էին  մեկ վայրում:

(more…)

Thursday, September 17th, 2009

photo kamurj1

“Yes, Sir”

Tuesday, September 15th, 2009

“Hi Bill” ,- ճաշարանի գրեթե բոլոր այցելուները ներս մտնելիս բարեւում էին նրան` 65-70-ին մոտ սեամորթին: Բիլլի տարիքը դժվար է գուշակել. իր մասին պատմածից մոտավոր հաշվարկեցի: Նա բարձրահասակ էր, ծանծաղ սպիտակած մորուքով:  DSC_4125

Հասցնում է բոլորին ժպտալ ու հարցնել որպիսությունը:

Բիլլը ներս մտնողներից յուրաքանչյուրին  անունով էր ճանաչում, իսկ երբ մեկընդմերթ ականջ էի դնում նրա հարցուպատասխանին, պարզ էր դառնում, որ նա բոլորի մասին նաեւ մանրամասներ գիտի:

Բիլլի գլխին գործած գլխարկ կար, որի դիմացի մասում Օբամայի նկարն էր փակցված: Նա սիրում է Օբամային, բայց չի կարող բացատրել, թե ինչու: Հասկանում է, որ նրա ընտրվելուց հետո ավելացել է անօթեւանների, աղքատների թիվը:

(more…)

Փողին մունաթ…

Thursday, September 10th, 2009

«Կյանքի գինը» հեռուստասերիալի երաժշտությունն արդեն ունի իր բարձրակարգ` 10 աստղանի ձայնագրությունը:kyanqi gin@

Երգը կատարում էր Ռազմիկ Ամյանը, սակայն, սերիալի գովազդների ավելանալուն պես, ավելացավ նաեւ երգող աստղերի թիվը:

Դե, որքան բարձրակարգ, այնքան շատ աստղեր…միայն թե ողջ աշխարհում այս սկզբունքն ընդունված է հյուրանոցների դեպքում…

Արմենիա հեռուստաընկերությունն էլ, որ բարձրացնում է համահայկական սերիալային հարցեր, չէր կարող չանդրադառնալ այս հրատապ իրադարձությանը… այն էլ ինչ անդրադառնալ…

(more…)

Ուռաաա~, հաղթանակ…ուրեմն կարող ենք…

Wednesday, September 9th, 2009

Հենց նոր ավարտվեց Հայաստան-Բելգիա ֆուտբոլային խաղը, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Հայաստանի´ հաղթանակով (2:1):1111x1

Առաջին խաղակեսում առաջին գոլը խփեց Գոհարյանը, ինչը մեծ աշխուժություն առաջացրեց երկրպագուների շարքերում:

Երկրորդ գոլի հեղինակը Հովսեփյանն էր` երկրորդ խաղակեսին:

Խաղի ողջ ընթացքում հաշիվը 2:0 էր, սակայն մրցավարի ավելացրած վերջին 2 րոպեների ընթացքում բելգիացիները կարողացան նվազեցնել հաշվի առավելությունը:

(more…)

Յախկ, էս ինչ «Խոզ ժողովուրդ են»…

Tuesday, September 8th, 2009

Այսօր ծարավել էի, մտածում էի` երբ պիտի հասնեմ Հանրապետության հրապարակ, ցայտաղբյուրներից մի կուշտ փորով ջուր խմեմ…Копия DSCN6539

Հասա, թեքվեցի, որ ջուր խմեմ, մեկ էլ տեսնեմ ցայտաղբյուր չի` աղբարկղ է:

Ի˚նչ աղբարկղ, «ծամոնարկղ»… Այնքան վիրավորված էի ու զարմացած… Մտածում էի` տեսնես ո˚վ է այսքան ստեղծարար գտնվել, որ ծամոնն առաջինն է նետել ցայտաղբյուրի մեջ…

Դե, առաջինը, որովհետեւ ասում են չէ˚«հանկարծ մեկը մի բան չանի»…

Շվարած կանգնած էի, երբ մեկը եկավ, թեքվեց, որ ջուր խմի… բարձրացավ ու ասաց. «Էս ինչ խոզ ժողովուրդ են»…

Մյուսը, որ նոր-նոր էր մոտեցել ցայտաղբյուրին, նայեց ու կրկին ասաց. «Յախկ, Էս ինչ կեղտոտ ժողովուրդ են»…

Կարծես թե բոլորն էլ գիտեին, թե ով է «ծամոնարկղի» հեղինակը… Հեղինակը` «Խոզ ժողովուրդն» էր…

Եթե տեսնեք այդ «Խոզ ժողովրդին», խնդրում եմ փոխանցեք, որ ուզում եմ ծանոթանալ  իր հետ…