Archive for September 1st, 2009

Ջան-ջան Թոֆիկ Քուլիեւ…

Tuesday, September 1st, 2009


Ադրբեջանցի «յութուբերները» կրկին քարոզում են, որ իրենց երկիրը դարավոր մշակույթ ունի: Սակայն ամենավատն այն է, որ դա փորձում են անել հայ մշակույթն ու արվեստը ցածրացնելու հաշվին:

Youtube կայքում տեղադրված հոլովակն այն մասին է, որ Անուշ եւ Ինգա Արշակյանների «Ջան-ջան» երգը վերցված է ադրբեջանցի Թոֆիկ Քուլիեւի «Նախչիվանի» երգից:

Ամենահետաքրքիրն այն է, որ այդ ազգը չի կարողանում ըմբռնել փաստը, որ նույն տարածաշրջանի երաժշտությունն ու մշակույթն ընդհանրապես նույնաոճ է լինում:

Մնում է միայն նրանց համբերատարություն մաղթել նոր նույնատիպ երաժշտություններ գտնելու եւ դրանք բանսարկության առիթ դարձնելու համար: