Archive for September 6th, 2009

Երջանիկ եմ, որ սիրում եմ…

Sunday, September 6th, 2009

Բլոգիս այցելուներից Նազելին, կարդալով «Ես ուզում եմ, որ մարդկանց կյանքում նարինջներ այլեւս չլինեն» վերնագրով նյութը,  ցանկացավ խոստովանել, որ, իրականում, ստեղծագործողին երջանկություն է պետք:

Նազելի. Կարդացի Անուշ Քոչարյանի խոհերը, հավանեցի… միայն ավելացում Nazeliեւ մի փոքր դիտարկում ունեմ… Իրականում, միայն ողբերգությունը չէ, որ կարող է ստեղծագործական վիճակի բերել… Ուզում եմ, որ մարդիկ ստեղծագործեն սիրելով, եւ թող նրանց ոգեշնչի սերը միայն… Ինձ համար սերն է միակ արվսեստածին երեւույթը… Բոլորը չէ, որ տիրապետում են այդ արվեստին եւ կարող են սիրել…Խոսքս միայն կին-տղամարդ սիրուն չի վերաբերում…Առավել դժվար է սիրել ամեն ինչը… Իրոք, ուզում եմ, որ աշխարհի բոլոր մարդիկ գիտակցեն  եւ զգան Սերն ամեն ինչի հանդեպ…

(more…)