Archive for September 8th, 2009

Յախկ, էս ինչ «Խոզ ժողովուրդ են»…

Tuesday, September 8th, 2009

Այսօր ծարավել էի, մտածում էի` երբ պիտի հասնեմ Հանրապետության հրապարակ, ցայտաղբյուրներից մի կուշտ փորով ջուր խմեմ…Копия DSCN6539

Հասա, թեքվեցի, որ ջուր խմեմ, մեկ էլ տեսնեմ ցայտաղբյուր չի` աղբարկղ է:

Ի˚նչ աղբարկղ, «ծամոնարկղ»… Այնքան վիրավորված էի ու զարմացած… Մտածում էի` տեսնես ո˚վ է այսքան ստեղծարար գտնվել, որ ծամոնն առաջինն է նետել ցայտաղբյուրի մեջ…

Դե, առաջինը, որովհետեւ ասում են չէ˚«հանկարծ մեկը մի բան չանի»…

Շվարած կանգնած էի, երբ մեկը եկավ, թեքվեց, որ ջուր խմի… բարձրացավ ու ասաց. «Էս ինչ խոզ ժողովուրդ են»…

Մյուսը, որ նոր-նոր էր մոտեցել ցայտաղբյուրին, նայեց ու կրկին ասաց. «Յախկ, Էս ինչ կեղտոտ ժողովուրդ են»…

Կարծես թե բոլորն էլ գիտեին, թե ով է «ծամոնարկղի» հեղինակը… Հեղինակը` «Խոզ ժողովուրդն» էր…

Եթե տեսնեք այդ «Խոզ ժողովրդին», խնդրում եմ փոխանցեք, որ ուզում եմ ծանոթանալ  իր հետ…