Archive for October, 2009

Կուսությունը դեռեւս արժեք չէ…

Saturday, October 31st, 2009

Մի առավոտ, երբ տնից դուրս գալուց առաջ սովորության համաձայն միացրել էի06 հեռուստացույցը, աչքիս տակով տեսա, որ եթերում մի տեսահոլովակ է, որտեղ երգվում է «Կարմիր խնձոր» երեւույթի մասին: Երգը կատարողը Զառան էր, ում գիտենք 32 ատամ ծրագրից: Հենց նույն րոպեին ճշտեցի նրա կոնտակտները, պայմանավորվեցի հանդիպել եւ խոսել երգի մասին: Զառայի հետ հանդիպեցինք նույն օրը` երեկոյան, թեյարանում:

- Որոշեցիր երգել այս թեմայով, որովհետեւ ուզում էիր օրիգինա˚լ երեւալ, թե˚ երգդ ի պաշտպանություն է սեռական հեղափոխությանը:

- 03Բոլորին թվում է, թե ես պաշտպանում եմ ոչ կույս աղջիկներին… Իրականում երգում եմ «Կարմիր խնձոր» ասվածի մասին, որովհետեւ դեռ մանկուց երազել եմ այդ մասին երգել: Ինձ համար կարեւոր չէ` աղջիկն ինչ կորոշի. կույս լինե˚լ, թե˚ ոչ: Ես կարող եմ միայն իմ մասին մտածել եւ ինձ համար պատասխան տալ…

Այս երգն իրոք անկեղծ խոսք է…ուզում եմ, որ մեր ազգը վերջ տա բոլոր տեսակի ձեւականություններին: Ուզում եմ, որ մարդիկ հանգիստ ու ազատ ապրեն, գնահատեն բովանդակությունը եւ ոչ թե ձեւը…եւ սա միայն կուսությանը չի վերաբերում: Գիտեք, միշտ չեմ հասկացել, թե ինչու պետք է հարեւանները որոշեն ինչ-որ մարդկանց ճակատագրերը:

Կուսություն ասվածը ֆիզիկական պայմանականություն է ընդամենը. դա չի կարող արժեք համարվել: Արժեքն իրական սերն է, երջանկությունը, փոխադարձ հարգանքն ու առողջությունը: Ամուսնության առաջին օրվանից պետք է այս մասին մտածել եւ ոչ թե մարդկանց ինտիմ ֆիզիկական հատկանիշների:

(more…)

Գործակալությունը նույնիսկ ծերերին է ամուսնացնում

Friday, October 30th, 2009

old-brideՀունիսի 7-ին «Ամուսնության և ընտանիքի հանդիպում» կենտրոնի` «Եվրոպա» ռեստորանում կազմակերպած միջոցառմանը Ռազմիկն ու Լիանան հանդիպեցին և քսան օր հետո ամուսնացան: Մինչ այդ Ռազմիկը մի քանի կանանց հետ էր հանդիպել, բայց նրան վախեցնում էին նրանց պահանջները. «Ասում էին, որ պետք է թոշակովս իր երեխեքին պահեմ, պետք է անպայման օրինականացնեմ ամուսնությունը և այլն: Իսկ ես փնտրում էի տան կին և գտա: Հենց առաջին հայացքից հասկացա, որ Լիանան ինձ համար լավ կին կլինի: Ես երջանիկ եմ իմ ընտանիքում»,- պատմում է 74-ամյա Ռազմիկը: (more…)

«Շալվարն իջացրեց ու ամեն ինչ արեց…»

Thursday, October 22nd, 2009

child-abuse2008 թվականի մայիս ամիսն էր, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաներին Էջմիածին էքսկուրսիայի էինք տանում: Փոքրիկ Դիանան տխուր նստած էր ավտոբուսի հետնամասում եւ ոչ ոքի հետ չէր խոսում: Մոտեցա նրան, հարցրի` ոնց ես: Դիանան չպատասխանեց, թեթեւակի ժպտաց, հետո նորից գլուխը կախեց:

Նրա կողքին նստած փոքրիկ Անուշը մոտեցավ ինձ ու ցածր ձայնով ասաց. «Դիանան տխուր ա, որովհետեւ ընկեր Ավագյանն իրան պատժում ա»: «Քանոնով մատներիս ա խփում, որ չեմ կարում սիրուն գրեմ»,- անմիջապես ավելացրեց Դիանան: Հարցնում եմ` բոլորին է խփում, թե միայն քեզ:

(more…)

«Գիշերները տղերքն ինձ կանչում են»…

Wednesday, October 21st, 2009
BORIS

Կիսամութի մեջ լսվում է ջութակի ձայնը: Գերեզմանատանը ջութակով մի մարդ ուրվականի նման շրջում էր գերեզմանից գերեզման: Ուրիշ մարդ չկար գերեզմանոցում: Սառը մի հոսանք անցավ մարմնովս: Ես եկել էի այստեղ ընկերներիս շիրիմների մոտ մի քիչ կանգնելու: Չորեքշաբթի էր, եւ աշնան վերջի մշուշոտ ու ցուրտ եղանակ: Այնտեղ գնալու ժամը ես էի ընտրել: Միշտ էլ այն համոզմանն եմ եղել, որ գերեզմանոց պետք է մենակ գնալ: Ուրվականը յուրաքանչյուր գերեզմանաքարի մոտ մի որոշ ժամանակ կանգնում-նվագում է եւ այդպես, առանց նվագը դադարեցնելու, մոտենում է հաջորդին: Դա տարիներ առաջ էր, հրադադարից էլ առաջ:

(more…)

“Հրանուշ, 1911”: 1911-ը 1915-ից չորս տարի առաջ էր …

Monday, October 19th, 2009

Ստամբուլ 2009, “Հրանուշ, 1911”:

1915-ի մասին հիշատակումը իմ, ու հայերի մեծ մասի մտքում մեր կամքից անկախ ծնում է մի բառ` ցեղասպանություն:

Ես ծնվել եմ, քանի որ Էդվարդը` պապս, փրկվել էր ցեղասպանությունից: Նա` իր ծնողների, եղբայրների եւ քույրերի հետ ապրում էր Արեւմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: Խարբերդը, Հարպուտը կամ Մամուրեթ էլ Ազիզը գտնվում է այժմյան Թուրքիայում: Մասնագիտությամբ փաստաբան Մուրադին` պապիկիս հորը, սպանել են 1915-ին:

“Հրանուշ, 1911 թ”. սա փորագրված է անտիկ պահարանի վրա, որը կանգնած է Hranush1Ստամբուլի հինգ աստղանի “Կոնրադ” հյուրանոցի ռեստորաններից մեկում` մուտքի դռան մոտ:

2009-ի մայիս: Ստամբուլում եմ հայաստանցի մի խումբ վերլուծաբանների, քաղաքագետների, լրագրողների հետ: Մենք մասնակցում ենք հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու նպատակ ունեցող համաժողովին:

Պահարանի վրայի հայատառ փորագրությունը մեր խմբի կողմից նկատվում է  հենց առաջին ճաշի ժամանակ: Պահարանը հայտնվում է մեր ուշադրության կենտրոնում. լուսանկարում ենք, լուսանկարվում:

(more…)

Հարուստ են, ինչ ուզեն` կանեն…

Sunday, October 18th, 2009

Երեկ բոլորը խոսում էին հայտնի քաղաքական`  Հովիկ Աբրահամյանի որդու եւ Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքի մասին: Որոշել էի չգրել այդ մասին, բայց երեկոյան, երբ տուն էի ուղեւորվում, մոտ 65-ամյա տաքսու վարորդն ասաց.

-Էսօր փրկվել եմ…Harsaniq

-Ինչի՞ց,-հարցրեցի:

-Չես տեսնու՞մ, քաղաքում մի հատ սեւ ջիպ չկա… բոլորը հարսանիքի են… մենակ տեսնեիր…որ ասեմ 1000 մեքենա կար, հավատա… ընկել էի մեջները, տեղ չէին տալիս, որ քշեի մի կողմ…ասեցի վերջս եկել ա, հեսա կիջեցնեն մեքենայից կամ էլ կքշեն վրաս… մոտ մի 10 րոպե գնում էին…հետս երեք կին ուղեւորներ կային, լավ պրծանք, երեւի իրենց տեսան ու չկանգնացրին…

(more…)

«Էրեբունի Երեւան» տոնակատարության առեղծվածը…

Wednesday, October 14th, 2009

Չելենտանո. կարեւոր չէ Ադրիա՞նո, թե՞ Նիկ…

«Էրեբունի Երեւան»տոնակատարության մասին գովազդային հոլովակներում հայտարարվում էր, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցող համերգում ներկա է լինելու նաեւ Չելենտանոն:EREBUNI EREVAN

Մի ինչ-որ Չելենտանո, իհարկե, բարձրացավ բեմ, երգեց Չելենտանոյի երգերից մեկը, հնարավորություն տվեց Ֆորշին երգել իր հետ եւ համարել, որ ինքը երգում է մեծն Ադրիանո Չելենտանոյի հետ… դե մերոնք ֆանոգրամայի սովոր մարդիկ են. «Չելենտանոյի ֆանոգրաման» էլ չէր խանգարի…

(more…)

Դավաճան…

Monday, October 12th, 2009

Այսօր քաղաքի տարբեր մարդաշատ հատվածներում կարող էիք տեսնել «Դավաճան» մակագրությամբ թռչող պաստառներ: Presentation davachan

Ակցիան իրականացնում էր  «Աշխարհազորը»: Մասնակիցները սրանով փորձում էին ապացուցել հայ-թուրքական հարաբերություններում  ՀՀ իշխանությունների խիստ «պետականամետ» լինելը, եւ իրենց հիասթափությունն էին հայտնում մեր իշխանությունների հանդեպ:

Գեներալը

Saturday, October 10th, 2009

պատմվածք

Կյանքի հարվածներից հոգնած Գեներալը որոշեց վերջ տալ կյանքին: Նա հասկացել էր, որ այլեւս որեւէ բանի ընդունակ չէ: Սկզբում որոշեց փակել իր փողոցը, որպեսզի որեւէ օտար մարդ չտեսնի իր հոգնությունը: Աշխարհն իր համար անեծք էր, բոլոր մարդիկ` դավաճաններ: Փակեց փողոցը: Պատահական մարդիկ ու մեքենաներ այլեւս չէին անցնում իր տան կողքով:pampusht

Քաղաքում, կարծես, ոչինչ չէր կատարվում, գոյության ոչ մի նշան: Նա գիտեր, որ կյանքում այնքան չի սովորել, որքան պատերազմի մեկ օրում: Երկար տարիների կսկիծը մաշել էր նրա նյարդերը: Ձայն չէր ուզում լսել ու չնայած փողոցը փակել էր, հարեւանների երեխաների ձայները միեւնույնն է խանգարում էին: Որոշեց իր փողոցում ապրողներին ստիպել վաճառել իրենց տները: Գեներալի այս որոշման լուրը մի ակնթարթում տարածվել էր փողոցում, սակայն ոչ ոք բարձրաձայն չէր խոսում այդ մասին, չնայած որ բոլորն էլ ներքուստ դեմ էին Գեներալի որոշմանը:

(more…)

Տպագրվեց Հետք շաբաթաթերթի 3-րդ համարը եւս…

Thursday, October 8th, 2009

Ամեն հինգշաբթի լույս է տեսնում Հետք շաբաթաթերթը, որտեղ տեղ են գտնում սոցիալական, քրեական, քաղաքական, մշակութային եւ այլ թեմաներ: tpagir

  • «Օլիգարխների հարազատները նույնպես սոցիալական նպաստ են ստանում»,
  • «Հետախույզները»,
  • «Սպանությու՞ն, թե՞ ինքնասպանություն»,
  • «Կորած երեխաները հայտնվեցին Արաբկիրի քաղմասում, ու սկսվեց այդ ամբողջ Սոդոմ-Գոմորը»,
  • «Հայկական ժամանակ»-ը չի հերքելու Լեւոն Քոչարյանի մասին տպագրած տեղեկությունը եւ չի վճարելու 3 մլն դրամը»,
  • «Վտանգված է Սանահինի եկեղեցին. անձրեւաջրերը լցվում են եկեղեցու ներսը»:

Այս եւ այլ թեմաների մասին կարդացեք Հետքի 3-րդ համարում: Այն կարող եք ձեռք բերել կրպակներից:

Օլիգարխ