Archive for October 1st, 2009

Անցումներով անցեք…

Thursday, October 1st, 2009

«Այսօրվանից «որտեղով ուզել, այնտեղով անցնել» չկա»,- ասում են ճանապարհային ոստիկանները կարգը խախտել փորձող հետիոտներին:vostikanutyun

Քաղաքի յուրաքանչյուր «զեբրա» եւ ստորգետնյա անցումների մոտ այսօր կարող եք հանդիպել ոստիկանների, ովքեր հետեւում են, որպեսզի հետիոտներն անցումներով անցնեն :

Երեկ ծանոթներիցս մի քանիսը բուռն քննարկում էին ճանապարհատրանսպորտային ոստիկանության սահմանած տուգանքները:

-Եթե ինձ կանգնեցնեն, իրենց համար ավելի վատ: Երեկ կանաչ լույսի տակով «զեբրայով» ինձ համար անցնում էի, մեկ էլ մեկը մեքենան նենց քշեց վրաս, որ… Շարունակելու եմ անցնել այնտեղով, որտեղով ուզում եմ, որովհետեւ զեբրաներով անցնելն ավելի վտանգավոր է,-ասում էր ընկերներիցս մեկը:

-Լավ էլ անցնելու եմ, տեսնեմ ինչ կարող են անել… Սայաթ-Նովայով անցնելիս կապ չունի լույսը կանաչ է, «զեբրա» կա, թե չէ, մեկ է մեքենաներն անընդհատ վրադ են քշում… Համ էլ ով էդքան ժամանակ ունի` հասնի խաչմերուկի ծայրը, թե ինչ է «զեբրայով» է անցնում,- ավելացրեց մյուսը:

Այդ ընթացքում մտածում էի, թե  որքան շատ են լինելու հետիոտների եւ ոստիկանների միջեւ վեճերն այսօր…

Զանգեցի ոստիկանության մամուլի բաժին, որտեղից տեղեկացրին, որ  խախտումներ գրանցվել են, սակայն ոստիկանները միայն նախազգուշացրել են հետիտներին. տուգանվողներ չեն եղել…

Հ.Գ. Մաղթում եմ ծանոթներիս չտուգանվել…