Archive for October 31st, 2009

Կուսությունը դեռեւս արժեք չէ…

Saturday, October 31st, 2009

Մի առավոտ, երբ տնից դուրս գալուց առաջ սովորության համաձայն միացրել էի06 հեռուստացույցը, աչքիս տակով տեսա, որ եթերում մի տեսահոլովակ է, որտեղ երգվում է «Կարմիր խնձոր» երեւույթի մասին: Երգը կատարողը Զառան էր, ում գիտենք 32 ատամ ծրագրից: Հենց նույն րոպեին ճշտեցի նրա կոնտակտները, պայմանավորվեցի հանդիպել եւ խոսել երգի մասին: Զառայի հետ հանդիպեցինք նույն օրը` երեկոյան, թեյարանում:

- Որոշեցիր երգել այս թեմայով, որովհետեւ ուզում էիր օրիգինա˚լ երեւալ, թե˚ երգդ ի պաշտպանություն է սեռական հեղափոխությանը:

- 03Բոլորին թվում է, թե ես պաշտպանում եմ ոչ կույս աղջիկներին… Իրականում երգում եմ «Կարմիր խնձոր» ասվածի մասին, որովհետեւ դեռ մանկուց երազել եմ այդ մասին երգել: Ինձ համար կարեւոր չէ` աղջիկն ինչ կորոշի. կույս լինե˚լ, թե˚ ոչ: Ես կարող եմ միայն իմ մասին մտածել եւ ինձ համար պատասխան տալ…

Այս երգն իրոք անկեղծ խոսք է…ուզում եմ, որ մեր ազգը վերջ տա բոլոր տեսակի ձեւականություններին: Ուզում եմ, որ մարդիկ հանգիստ ու ազատ ապրեն, գնահատեն բովանդակությունը եւ ոչ թե ձեւը…եւ սա միայն կուսությանը չի վերաբերում: Գիտեք, միշտ չեմ հասկացել, թե ինչու պետք է հարեւանները որոշեն ինչ-որ մարդկանց ճակատագրերը:

Կուսություն ասվածը ֆիզիկական պայմանականություն է ընդամենը. դա չի կարող արժեք համարվել: Արժեքն իրական սերն է, երջանկությունը, փոխադարձ հարգանքն ու առողջությունը: Ամուսնության առաջին օրվանից պետք է այս մասին մտածել եւ ոչ թե մարդկանց ինտիմ ֆիզիկական հատկանիշների:

(more…)