Archive for October, 2009

Ամենառոմանտիկ Էյֆելյան աշտարակն էլ քաղաքականացավ…

Tuesday, October 6th, 2009

Ֆրանսիայում Թուրքիային նվիրված ամսվան Փարիզը մեծ շուքով է պատրաստվում… Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Թուրքիայի դրոշի գույներով (http://news.am/am/news/5906.html):  Սա դուր չի եկել Ֆրանսիայի հայերին. նրանք պլանավորել են բողոքի ակցիաներ իրականացնել աշտարակի շրջակայքում: eyfelyan ashtarak

Ֆրանսահայերը հիշեցնում են, որ 2007 թվականին հայտարարված Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներում Էյֆելյան աշտարակը չի լուսավորվել Հայաստանի դրոշի գույներով։

Բողոքի ցույցերով, չգիտենք` ինչ կապացուցեն մեր ազգակիցները Ֆրանսիայի կառավարությանը, սակայն մեր արտգործնախարարությանն ու նախագահին եւս մեկ անգամ  հիշեցնենք, որ, ժամանակին, Իսրայել Օրին էլ, դիմել էր եվրոպային` հայկական հարցը կարգավորելու խնդրանքով, սակայն նրանց նավերը մեր լեռներով չլողացին…

Հ.Գ. հիշեցնենք նաեւ, որ մեր լեռները դեռ իրենց տեղում են, իսկ նրանց նավերը այդպես էլ չսովորեցին լեռներ բարձրանալ…

Զգուշացեք, քաղաքում «հանրային զուգարաններ» կան…

Saturday, October 3rd, 2009

hanrayin zugaranՎերնիսաժի դիմաց` կառավարության շենքի հետեւում, ավտոկայանատեղի է… Առավոտյան, երբ գնացինք կայանատեղի` մեքենա նստելու, հանկարծ  մեքենային շատ մոտ նկատեցի ինչ-որ տղամարդկանց, ովքեր հոգում էին բնական կարիքները… ամաչեցի… հետո էլ մտածեցի, լավ, չամաչեմ ու նկարեմ…

Երբ նկարում էի, ինձ մոտեցավ կողքի կառուցվող շինության պահակը. նա բացատրեց, որ իրենց բանվորները զուգարան ունեն եւ ցույց տվեց այն:

pahakԻնքնաշեն հանրային զուգարանից օգտվում էին վերնիսաժի տղամարդ վաճառականները:

«Բա ինչ անենք, հո տակներս չենք անի… էստեղ զուգարան կար դրված, մի քանի օր առաջ հանեցին, մենք էլ էստեղ ենք գալիս…»,-ասում էր զուգարանից օգտվողներից մեկը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ վերնիսաժում աշխատող կանայք  «կողքի օբյեկտից» են օգտվում…

kextot tegh

Հ.Գ. Գրիպ էի, հոտ չառա, բայց բանվորներն ու վերնիսաժի վաճառականները հավաստիացնում էին, որ այլեւս հոտին չեն դիմանում:

Անցումներով անցեք…

Thursday, October 1st, 2009

«Այսօրվանից «որտեղով ուզել, այնտեղով անցնել» չկա»,- ասում են ճանապարհային ոստիկանները կարգը խախտել փորձող հետիոտներին:vostikanutyun

Քաղաքի յուրաքանչյուր «զեբրա» եւ ստորգետնյա անցումների մոտ այսօր կարող եք հանդիպել ոստիկանների, ովքեր հետեւում են, որպեսզի հետիոտներն անցումներով անցնեն :

Երեկ ծանոթներիցս մի քանիսը բուռն քննարկում էին ճանապարհատրանսպորտային ոստիկանության սահմանած տուգանքները:

-Եթե ինձ կանգնեցնեն, իրենց համար ավելի վատ: Երեկ կանաչ լույսի տակով «զեբրայով» ինձ համար անցնում էի, մեկ էլ մեկը մեքենան նենց քշեց վրաս, որ… Շարունակելու եմ անցնել այնտեղով, որտեղով ուզում եմ, որովհետեւ զեբրաներով անցնելն ավելի վտանգավոր է,-ասում էր ընկերներիցս մեկը:

-Լավ էլ անցնելու եմ, տեսնեմ ինչ կարող են անել… Սայաթ-Նովայով անցնելիս կապ չունի լույսը կանաչ է, «զեբրա» կա, թե չէ, մեկ է մեքենաներն անընդհատ վրադ են քշում… Համ էլ ով էդքան ժամանակ ունի` հասնի խաչմերուկի ծայրը, թե ինչ է «զեբրայով» է անցնում,- ավելացրեց մյուսը:

Այդ ընթացքում մտածում էի, թե  որքան շատ են լինելու հետիոտների եւ ոստիկանների միջեւ վեճերն այսօր…

Զանգեցի ոստիկանության մամուլի բաժին, որտեղից տեղեկացրին, որ  խախտումներ գրանցվել են, սակայն ոստիկանները միայն նախազգուշացրել են հետիտներին. տուգանվողներ չեն եղել…

Հ.Գ. Մաղթում եմ ծանոթներիս չտուգանվել…