Archive for November, 2009

Բռնություն ընտանիքում…

Monday, November 30th, 2009

sexual brnutyunԵրկու տարի առաջ` մարտի 27-ին, 10-րդ դասարանի աշակերտուհի Նարինեն առավոտյան դուրս է եկել դասարանից և այլևս չի վերադարձել: Աղջկա ֆիզիկայի գրքի մեջ դասընկերները հայտնաբերել են մի գրություն, ինչից էլ հասկացել են, որ Նարինեն հեռանում է ոչ թե դպրոցից, այլ տնից, «քանի որ զզվել է բոլորից, հատկապես հորից»:

Չորս օր անց իրավապահները ձերբակալել են Նարինեի հորը` 5 երեխաների հայր, 1966 թ. ծնված Կարենին: Ո´չ կինը, ո´չ էլ երեխաները, այդ թվում` Նարինեն, վերջինիս դեմ դատարանում ցուցմունք չեն տվել:

Սակայն դատավոր Հ. Հովհաննիսյանը, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, հանգել է այն եզրակացության, որ Կարենը 5 տարի շարունակ անառակաբարո և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր երկու անչափահաս աղջիկների նկատմամբ:

(more…)

Հանրապետական ջիպերի համագումար…

Saturday, November 28th, 2009

Ուշադրություն, աննախադեպ «շոու». Կարեն դեմիրճյանի անվան DSC03408մարզահամերգային համալիրում Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարն է: Եթե ուզում եք տեսնել Հայաստան բերված վերջին մոդելի ջիպերը, ապա համեցեք այստեղ:

Ես էլ գնացի համալիր, բայց ոչ թե ծանոթանալու ջիպերի հետ, այլ լուսանկարելու մեր ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հավաքը` դրսից: Չէ՞ որ այնտեղ, ներսում կարեւոր, եւ նույնիսկ հույժ կարեւոր հարցեր էին քննարկվում…

(more…)

«Մի լավ բան չկա՞ մեր հասարակական տրանսպորտի ոլորտում…»

Friday, November 27th, 2009

ertughayin1Այսօր գնացել էի Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» հկ նախագահ Արմեն Պողոսյանի եւ քաղաքապետարանի աշխատակազմի` տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանի բանավեճին: Քննարկում էին Հայաստանում հասարակական տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները:

Չնայած թեման լուրջ էր, եւ նույնիսկ լացելու, բայց ծիծաղելով դուրս եկա: Մտածեցի գրեմ` դուք էլ ծիծաղեք:

(more…)

Կրկին ադրբեջանական обижник-ություն…

Thursday, November 26th, 2009

Երեկ առավոտյան, “Ռադիո Վան” բլոգի անձնակազմը, բացելով բլոգը, հանդիպեց գրությանը, որը նշված է լուսանկարում:radiovan

Արդեն պարզ էր, որ բլոգն անցել էր ադրբեջանական հաքերների “ձեռքի տակով”… Որեւէ մեկնաբանություն չեմ անում, քանի որ մեզ համար արդեն պարզ է ադրբեջանական պարտվողականություն եւ обижник-ություն ասվածը…

(more…)

Տեր հորը «պատվով» պատժեցին…

Wednesday, November 25th, 2009

Հիշո՞ւմ եք, մեր անդրադարձը Քանաքեռի քահանայի մասին: Եթե ոչ, ապա լինկը` http://sard.hetq.am/2009/09/22/տեր-հայրն-ամեն-ինչ-պատվով-արեց/:

Ասեմ, որ մեր անդրադարձից հետո քահանան զանգել էր նյութի հեղինակին և բողոքել, թե ինչու է իր «պատվով գործի» մասին գրել:

Վերջերս էլ իմացա, որ Արարատյան թեմի առաջնորդը` Նավասարդ Սրբազանը ժամանակավոր փիլոնազուրկ է արել այդ քահանային, ինչը նշանակում է, որ ծես անելու իրավունքից զրկել են:

Այս ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ պատժի տրամաբանությունն անհասկանալի է, քանի որ որոշ ժամանակ փող չաշխատելուց հեո դժվար թե քահանան հրաժարվի իր «պատվից»…

Չե՞ք կարծում:

Հայաստանի միակ ճշգրիտ քարտեզը

Friday, November 20th, 2009

Այսօր նայում էի գործընկեր բլոգերներիս բլոգերը: Վարդան Պապիկյանի բլոգում կարդացի մի շատ կարեւոր ինֆորմացիա:

armenia-vector-mapԻնտերնետում հայտնաբերվել է Հայաստանի եւ Արցախի քարտեզը` վեկտոր տարբերակով: Այն գտնվել է www.map-armenia.com կայքից: Այս քարտեզում Հայաստանի եւ Արցախի սահմանները ճշգրտորեն ներկայացված են: Այսինքն դրանք կպած են միմյանց, ոչ թե այն տարբերակով, որ սովոր ենք տեսնել հին քարտեզներում եւ հեռուստատեսային եղանակի տեսություններում:

Այս լինկերը վերցնում եմ Պապիկյանի բլոգից եւ ներկայացնում բոլորի ուշադրությանը` հատկապես նրանց, ովքեր հաճախ են օգտագործում Հայաստանի քարտեզը:

Կխնդրեի նաեւ մեր հեռուստաընկերություններին այս քարտեզն օգտագործել եղանակի տեսության ժամերին:

Տարածեք այն նաեւ ձեր սոցիալակամ ցանցերով:

Հայ բլոգերները` հանուն հայ բլոգոսֆերայի

Friday, November 20th, 2009

1Վաղը, երեկոյան 7-ին հայ բլոգերները հանդիպելու են`  հայ բլոգերների ընդհանուր անելիքները և բլոգոսֆերան որպես անկախ ոլորտ պահպանելուն նվիրված քայլերը:

Հանդիպումը տեղի է ունենալու Սարմենի 1 հասցեում, Գեղարվեստի ակադեմիայի հետնամասում: Բոլոր նրանք, ովքեր բլոգ ունեն եւ համարում են իրենց բլոգեր, կարող են գալ հանդիպմանը:

Հայ բլոգերների ակումբի հանդիպման նախաձեռնող կողմ է հանդես գալիս NeoMedia-ն իր iSOCIAL նախագծով:

Կհանդիպենք վաղը…

Արամ Նասրեդինին, Միկոյին եւ Ավգուստինին…

Thursday, November 19th, 2009

Հարգելի Ավգուստին, շնորհակալ եմ, որ հայտնում եք Ձեր կարծիքը եւ խնդրում բլոգից ջնջել վիրավորանք պարունակող արտահայտությունները: Ես նայեցի, Միկոյի խոսքում, իրոք,հրապարակման ոչ ենթակա վիրավորանք կար, չեմ մեջբերում, որպեսզի այն եւս մեկ անգամ չկրկնվի:

Հարգելի Միկո, ես Ձեր քոմենթը չեմ ջնջում, սակայն մի պայմանով, որ հնարավորություն եմ տալիս Ձեզ այն խմբագրելու: Խնդրում եմ խմբագրեք Ձեր “Պադվալի եւ կռիսի” հետ կապված քոմենթը եւ գրեք այս նյութի քոմենթների բաժնում, ես այն կտեղադրեմ 1-ին տարբերակի փոխարեն:

Հարգելի Արամ Նասրեդին, Ձեզ եւս խնդրում եմ առավել ուշադիր լինել Ձեր խոսքում, քանի որ ոչ հրապարակելի արտահայտություններ Ձեր խոսքում եւս նկատվում են:

Շնորհակալություն.

«Արաքսի ափին» կամ «Իմ մեծ, չաղ հայ-թուրքական հարսանիքը»…

Wednesday, November 18th, 2009

Երեկ Մոսկվայի տանը «Արաքսի ափին» հայ-թուրքական համատեղ ֆիլմի ցուցադրությունն էր : Գնացել էի ակնկալիքով` դիտելու լավ  ֆիլմ:

200 տեղանոց դահլիճը լի էր հիմնականում մեծահասակ հանդիսատեսով: Բոլորը մեծ հետաքրքրությամբ էին սպասում ֆիլմի ցուցադրությանը:

Եւ ահա սկսվեց ֆիլմը. «Հայ եւ թուրք ինժիներական ընկերություններն ուզում են համագործակցությամբ Արաքսի ափին ջրամբար կառուցել: Այդ ընկերություններում են աշխատում հայուհի Թամարը եւ թուրք Արասը: (more…)

Պագոնավորը…

Tuesday, November 17th, 2009

Հեռախոսը զանգեց, լսվեց մորաքրոջս տղայի ձայնը: Գյուղից խնձոր էր բերել` շուկայում ծախելու:«Կգա՞ս հետս կանգնես` ծախենք», – հարցրեց նա:

Հագնվեցի ու դուրս եկա տնից: Հասա Մալաթիա տոնավճառ` ինձ էր սպասում: Ես մնացի մեքենայի shukaմոտ, ինքը գնաց բեռնասայլակ բերելու, որ ինն արկղ խնձորը ներս մտցնենք: Սայլակ քշողն իմ տարիքի տղա էր: Երբ տեղ հասցրեց, մեզնից 900 դրամ ուզեց: Մտածեցի, որ վատ չէ` օրվա մեջ եթե ամենաքիչը մի քսան հատ պատվեր կատարի` ամեն մեկը մի հազար դրամի, ստացվում է մոտ քսան հազար դրամ, դրանից հանած սայլակի փողն ու ուտելու վրա ծախսած գումարը: Ամսվա կտրվածքով դա բավական մեծ գումար է լինում: Իսկ հաշվի առնելով այն, որ տվյալ պահին չեմ աշխատում, նրա վաստակած գումարին կարելի էր անգամ նախանձել:

(more…)