Archive for November 3rd, 2009

Մեր ընթերցողի խոհերը Սարդում…

Tuesday, November 3rd, 2009

Ինչպես տեսնում եք բլոգի ներքեւի հատվածում, կա հայտարարություն ընթերցողների նյութերի համար: Այսուհետ բլոգում գործում է «Ընթերցողի էջ» խորագիրը, որտեղ կտեղադրվեն ընթերցողների խոհերը, լուսանկարները, պատմությունները եւ այլն:

Խորագրում այսօր տեղ է գտել Թաիշա Աբելարի (մի հայ լրագրողի) պատմվածքը:

Փոսից հառնած երջանկություն

Սվետի քրոջ աղջկա ծննդյան օրն էր: Օրը խորհուրդ ուներ: Ուղիղ 15 տարի առաջ նույն օրը նրան առաջին անգամ համբուրեց Հակոբը ու դրանով Սվետի կյանքում բացվեց նոր էջ: Մինչ էդ կյանքը նրան պատկերանում էր չլուծվող խնդիրներով լցված մի Ավգյան ախոռ:

Ու հիմա, չնայած Հակոբն էլ նրա կյանքում չկա, բայց ամեն օր նա բախվում է բաների, որոնք նրան հիշեցնում են Հակոբին: Հակոբը կա, Հակոբը նրա կյանքի անբաժանելի մասնիկն է: Չկա պարզապես նրա ֆիզիկական ներկայությունը…

Սվետը սպիտակամաշկ, փամփլիկ ձևերով  փոքրամարմին, հանգիստ հայացքով, արտաքուստ փխրուն տպավորություն թողող 36-ամյա կին է: Բայց էդ փխրուն արտաքինի տակ ուժեղ մարդ ա թաքնված, ինչպես հետո պարզեցի:

(more…)