Archive for November 5th, 2009

Ներսում անձրեւ է…

Thursday, November 5th, 2009

Այսօր նայում էի բլոգիս հին ու նոր պոստերը… Հայ-թուրքական հարաբերություններ, ադրբեջանական շանտաժ, տեր հոր պատիվ, նարինջներ… Չէ, Օրանժի հետ սա կապ չունի…

<<Ես չեմ ուզում, որ մարդկանց կյանքում նարինջներ այլեւս չլինեն…>>

Երեկոյան  կրկին հանդիպեցի Անուշին. նա էլ, հոգնած բոլոր տեսակի հայ-թուրքական, ադրբեջանական եւ, ընդհանրապես, հարաբերություններից, պատշգամբում էր, գրում էր: Պատմեց.DSC04258

<<Գիտես, բարձրահարկում ապրելը վտանգավոր է. երազելը բարձրից ավելի հեշտ է, տրվող, բայց հետո ջարդվելը` անակնկալ ու անխուսափելի: Մենք անընդհատ <<վիճակների>> մեջ ենք: Ոտքերս սառել էին մետլախին, հատակն առավել քան իրական էր, բայց ամպերն էլ էին մոտ թվում, մատչելի: Ինձ մի պահ գերադասեցի… անձրեւ սկսվեց…

Մեկն անցնում էր: Անձրեւանոցով էր: <<Կին չէ. աղջիկ է,- մտածեցի,- կանայք անձրեւանոցի կարիք չունեն>>: Շրջանցում էր ջրափոսերը. <<վիճակ>> չուներ:

Չըփ, կաթիլն ուղիղ գլխիս. մեծ թվաց, գլուխս մտցրի ներս ու հենց այդ պահին էլ հիշեցի կին չլինելս: Շոշափեցի մաշկս. անձրեւը ներսում է, բայց չեմ թրջվում. տարօրինակ է չէ±…>>

«Հարձակում նարնջի վրա»…

Thursday, November 5th, 2009
orange

Բոլորիս էլ հայտնի է, որ ԱՆՎՃԱՐ բառը գրավում է մարդկանց. ԱՆՎՃԱՐ դասընթացներ, ԱՆՎՃԱՐ բուտերբրոդ, ԱՆՎՃԱՐ մոդեմ եւ այլն: Սակայն բոլորիս հայտնի է նաեւ, որ ԱՆՎՃԱՐ բառի հետեւանքով միշտ առաջանում են խժդժություններ, հերթեր, քաշքշուկ, եւ վերջում էլ պարզվում է, որ այդ ԱՆՎՃԱՐԸ իրականում չի վերաբերվում գովազդակիր, ավելի ճիշտ «ակցիայակիր»քաղաքացիներին: ԱՆՎՃԱՐԸ` գովազդը կամ ակցիան իրականացնող կազմակերպության համար է անվճար: Սա իր մեջ ներառում է`  անվճար «հիմունքներով» սխալ ինֆորմացիայի տարածում (հասարակ ակցիայակիր մարդկանց միջոցով) եւ աղմուկի առաջացում, ինչը մեր օրերի «ամենալավ գովազդը» կարող է համարվել:

Այդպիսի մի ԱՆՎՃԱՐ անունը կրող ակցիա էլ այսօր էր կազմակերպվել: Ասում են` առավոտյան քաղաքում հերթեր էին… Ինքս չեմ տեսել, բայց Ռադիո Վանի բլոգում այս մասին փոքրիկ ինֆորմացիա գտա.

“С утра такой ажиотаж, весь город возбужденно обсуждает одну НОВОСТЬ!orange1
Я давно не видела такой радости на лицах ереванцев!
Но признайтесь 1 драм за модем и 7.2Мб/с означает, что VivaCell и Beeline как минимум должны сделать харакири. Да и не только они, все Iconы и CornetAmы тоже!!
Словом «Սպասեք ավելին» уже точно не про Виву:) (ехидно)
Очень грамотный маркетинг!!! С утренними газетами люди получили флайеры, на которых оранжевым по черному большими буквами написана эта «благая весть»! С утра в нашем офисе такой галдеж!! Одни восхищаются Оранжем, другие звонят и отменяют сделку с HiLine, лично мне хотелось быстренько разделаться с билайновской картой и немедленно вернуть в Icon их модем, получить свои кровные 15 тысяч обратно и всему офису за свой счет подарить по оранжевскому модему:)
В этой приятной суматохе мне невольно вспомнился тот советский мультик «Мы делили апельсин»!”

«Ի տարբերություն իր մորը, նա չի ցանկանում լքել իր նորաթուխ դստերը…»

Thursday, November 5th, 2009

Բնամարդ բլոգում այսօր կարդացի մի հայտարարություն, որ ուզում եմ նաեւ մեր ընթերցողներն իմանան այս դեպքի մասին:

«Հայե’ր, հանրակացարանում մանկատունն ավարտած Լուսինեն ունեցել է դուստր…just born
Եվ ի տարբերություն իր մորը, նա չի ցանկանում լքել իր նորաթուխ դստերը…
Աջակցենք նրանց փոքր ինչ թեթևացնելով նոր սկսված կյանքը….
Հարստացնենք այն կյանքի գույներով…

Հավաքում ենք 0-ից 1 տարեկանի շորեր, սնունդ, պամպերս և այլ անհրաժեշտ պարագաներ:

Խնդրում եմ հնարավորության սահմաններում հաջորդ շաբաթվա ընթացքում կամ այցելեք մեզ հետ հանրակացարան կամ էլ փոխանցեք իրերը:

right227@gmail.com»