Archive for November, 2009

Հայաստանն ամենասիրելի երկիր…

Monday, November 16th, 2009

WWW.VOTETHENATION.COM կայքի քվեարկություններով որոշվում են 2009 թվականի mainGraph.phpամենասիրված և ամենաչսիրված երկրները: Ամենասիրված երկրների ցանկում այս պահին Հայաստանը 2-րդ տեղում է  167.585 ձայնով: Առաջին տեղում Աբխազիան է 192.809 ձայնով: Մենք ունենք մոտ 45 օր առաջատարը դառնալու համար: (more…)

Բա հիշում եºք…

Sunday, November 15th, 2009

Նախքան կարդալդ հիշիր մանկությանդ մի քանի դրվագներ, ժպտա ու շարունակիր…

Երեքով մնացել էինք մի տեղում, նույն տարիքի ենք… մեծացել ենք Հայաստանի տարբեր վայրերում: Նա Տավուշի Չորաթան գյուղից է: Իսկ նա Վանաձորի Ճոճկան ձորում է մեծացել: Ես էլ Սիսիանից եմ:

 Կեսգիշերն անց էր, սկսեցինք խոսել հոգի կանչելուց, մի ահագին վախեցրինք ինքներս մեզ…հետո նստեցինք հաց ու պանրով թեյ խմելու.

Ես – Փոքր ժամանակ հենց հաց ու պանրով թեյ էի խմում, խեղդվում էի…Ինձ սկի ուշադրություն դարձնող էլ չկար…մամաս չգիտեր չորս էրեխեքից որին հետեւի…ես էլ դանդաղ ծամում էի, մոռանում կուլ տալ ու տենց մնում էր կոկորդումս…Ձեռքով ցույց էի տալիս, որ խեղդվում եմ, փրկում էին…

Նա, Վանաձորցի – Է, էտ ինչ ա, ես ու քույրս կռվում էինք, մամաս գալիս էր, չէր էլ նայում, թե ով է մեղավոր, երկուսիս էլ մի լավ ծեծում էր… ես էլ մտածում էի` բայց ես մեղավոր չեմ…

(more…)

Խոզի գրիպ կամ էլ ձեռնտու բիզնես…

Saturday, November 14th, 2009
grip1

Խոզերն այդքան էլ վախենալի չեն...

Այսօրվա տվյալներով` Հայաստանում խոզի գրիպով վարակված 11 քաղաքացի կա, 3-ն արդեն առողջացել և դուրս են գրվել:

Փաստորեն ըստ բժիշկների այն չի տարբերվում սովորական գրիպից, այսինքն սովորական գրիպի կանխարգելիչ դեղերով կարելի է նաեւ կանխել խոզի գրիպը:

Այդպիսի դեղ է նաեւ  ՕԿՍՈԼԻՆը, որը մածուցիկ է, անհրաժեշտ է քսել մարդու քթին, ինչը  կկանխի օդակաթիլային ճանապարհով վիրուսների փոխանցումը:

Այն օգտագործելի է թե մեծերի, եւ թե երեխաների համար:

Oxolin-025maz-Nishfarm

ՓՆՏՐՎՈՒՄ Է...

ermenrich բլոգն ասում է, որ  մինչ  հավի, խոզի եւ այլ կենդանական գրիպների արշավանքը, դեղատներից դեղը կարող էիր գնել 200 դրամով, հետո թանկացավ, դարձավ 300։ Երեկ 4 դեղատուն մտանք, բայց այդպես էլ չգտանք։ Վերջացել է։ Վաճառում են արդեն 1000 դրամով եւ այդքանով հանդերձ՝ ճարելը դժվարացել է։

Հիմա մնում է հասկանալ. դեղերն են ստեղծվում գրիպները կանխելու համար, թե գրիպները` դեղերը վաճառելու:

Ֆոտոներ «Ուրվական քաղաքը» խորագրով ցուցահանդեսից…

Friday, November 13th, 2009

Ghost City այստեղ կարող եք նայել Արման Թադեւոսյանի այն բոլոր լուսանկարները, որոնք ցուցադրվել են Դրեզդենում  «Ուրվական քաղաքը» խորագրով ցուցահանդեսի ժամանակ:

Արման Թադեւոսյան. ֆոտոներ յուրահատուկ ոճով…

Thursday, November 12th, 2009

Arman TadevosyanI am a visual artist from Gyumri, the second biggest city in the Republic of Armenia, where I live and work. In 2008, I completed my studies at Gyumri Academy of Art in the department of visual art. Currently, I am working in a spectrum of media spanning which includes film, photography, installation and performance.

(more…)

Ինքնասպանություն… ընթերցողի խոհերից

Tuesday, November 10th, 2009

Քաղաքն արթնացավ` ճպռոտած դեմքով: Ստվեր կար ժանգոտ, ու ցանկություն` մեկը մեկին հայտնելու, թե մահ կա վրահաս…Կանգառում` ավտոբուսների սպասողների մեջ, տարօրինակ օտարություն կար:Սփրթնած էր քաղաքը:

Հարևանիս տղան աշխատանքի չգնաց:

Վերելակը չէր աշխատում.վախ զգացի նեղլիկ միջանցքում ու շրջվեցի` հեռուստացույցը միացնելու…Հետո մտածեցի` հեռուստացույցը կհաստատի և ավելի կուռճացնի վիճակը:

Որոշեցի  միայն համարկարգչով կապ ունենալ աշխարհի հետ, աշխարհի, որն օր օրի ծերանում էր աչքերիս առաջ:

(more…)

Մեր ընթերցողի խոհերը. Կսպանե՞ս, թե՞ ոչ

Monday, November 9th, 2009

2008 թվականի փետրվարի 28-ն էր` մարտի 1-ից 2 օր առաջ: Ես անցնում էի Հանրապետության Հրապարակով, կառավարության շենքի մոտ գրեթե 100 ոստիկաններ էին հավաքվել` վահաններով, կասկաներով, մահակներով. կարծես պատերազմի էին նախապատրաստվում: «Հեսա երթ են անելու, պատրաստվեք»,- ստորադասներին հրամայեց հաստափոր ոստիկանը: Ստորդասները վահանները հենեցին եւ իրար կողքի դիրքավորվեցին: Լեւոնականները Օպերայի հրապարակից երթ էին սկսել, Հրապարակով պիտի անցնեին: Մոտեցա ոստիկանական շարքերին եւ լուռ անցա կողքով: Շատ դանդաղ էի քայլում` խորությամբ նայելով յուրաքանչյուր ոստիկանի աչքերի մեջ: Նրանք էլ ինձ էին նայում` տարօրինակ, զարմացած, երբեմն էլ բութ հայացքով:

(more…)

Ես կռոքեմ քեզ…

Saturday, November 7th, 2009
7

Այս ընթացքում տղաներն ասում էին. «այ տենց, ախպերս...»

Երեկ քաղաքում ռոք համերգ էր կազմակերպված: Սովորաբար այդ համերգներին ներկա է լինում երիտասարդության «ջագս» հատվածը, իսկ ավանդական «հայ տղեքը» հանդիսատեսի վերջին շարքերից նայում են առաջին շարքի պարողներին ու ծիծաղում, չգիտես ինչի…

Երեկ աննախադեպ իրավիճակ էր. այդ ավանդական, ինչպես ասում են «քյարթու հայ տղեքը» բեմի առաջնամասում «վայելում էին» ռուսական ռոք խմբի կատարումները եւ թափահարում ոչ թե գլուխները, ինչպես ընդունված է, այլ ձեռքերն ու ոտքերը…

Եսիմ, ժամանակներ են, փոխվում են էլի…

Դեպի դատախազություն…

Friday, November 6th, 2009
DSCF4458

Մարիամն ասուլիսի էր եկել փոքրիկ պաստառով, որի գրությունն էր. "Հեռու պահեք ձեր սեւ ձեռքերը"

Mariam Sukhudyan

Հետեւելով փաստաբանի խորհրդին` Մարիամը ողջ ասուլիսի ընթացքում լուռ էր...

Մարիամ Սուխուդյան

Միակ բանը, որ նա ասաց, այն էր, որ ինքը հրաժարվել է ոստիկանության առաջարկած համաներումից. "Ես ուզում եմ, որ իրական հանցագործները պատժվեն":

Մարիամ

Ասուլիսից հետո Մարիամն ու կամավորներն այցելում են ՀՀ Դատախազություն

DSCF4545

Կամավորները հանձնեցին նամակը, իսկ Մարիամը տեսանկարահանեց այս փաստը եւս...

DSCF4557

Դատախազության մուտքի մոտ մի մարդ մոտեցավ եւ հարցրեց, թե սա ինչ ակցիա է: Մարիամն էլ անվրդով պատասխանեց. "Անչափահաս երեխաների վրա սեռական ոտնձգություններ են կատարվում...բողոք է, ակցիա չէ"...

Մարիամ Սուխուդյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Առավոտյան Մարիամը, նրա փաստաբանն ու Նուբարաշենի դպրոցի նախկին կամավորները Ուրբաթ ակումբում հայտնեցին հանցագործության մասին հաղորդումը (տեխնիկական խնդիրների պատճառով լինկն այժմ չեմ դնում), որտեղ թվարկում են այն հիմնական փաստերը, որոնք նախաքննական մարմինը անտեսել կամ թաքցրել է: Լրագրողների ոչ այնքան տեղեկացված հարցերին պատասխանելուց հետո Մարիամ Սուխուդյանն ու կամավորները շարժվեցին դեպի դատախազության շենք` հաղորդումը փոխանցելու դատախազին: Մի փոքրիկ ֆոտոպատմություն այս ամենի մասին.

Ներսում անձրեւ է…

Thursday, November 5th, 2009

Այսօր նայում էի բլոգիս հին ու նոր պոստերը… Հայ-թուրքական հարաբերություններ, ադրբեջանական շանտաժ, տեր հոր պատիվ, նարինջներ… Չէ, Օրանժի հետ սա կապ չունի…

<<Ես չեմ ուզում, որ մարդկանց կյանքում նարինջներ այլեւս չլինեն…>>

Երեկոյան  կրկին հանդիպեցի Անուշին. նա էլ, հոգնած բոլոր տեսակի հայ-թուրքական, ադրբեջանական եւ, ընդհանրապես, հարաբերություններից, պատշգամբում էր, գրում էր: Պատմեց.DSC04258

<<Գիտես, բարձրահարկում ապրելը վտանգավոր է. երազելը բարձրից ավելի հեշտ է, տրվող, բայց հետո ջարդվելը` անակնկալ ու անխուսափելի: Մենք անընդհատ <<վիճակների>> մեջ ենք: Ոտքերս սառել էին մետլախին, հատակն առավել քան իրական էր, բայց ամպերն էլ էին մոտ թվում, մատչելի: Ինձ մի պահ գերադասեցի… անձրեւ սկսվեց…

Մեկն անցնում էր: Անձրեւանոցով էր: <<Կին չէ. աղջիկ է,- մտածեցի,- կանայք անձրեւանոցի կարիք չունեն>>: Շրջանցում էր ջրափոսերը. <<վիճակ>> չուներ:

Չըփ, կաթիլն ուղիղ գլխիս. մեծ թվաց, գլուխս մտցրի ներս ու հենց այդ պահին էլ հիշեցի կին չլինելս: Շոշափեցի մաշկս. անձրեւը ներսում է, բայց չեմ թրջվում. տարօրինակ է չէ±…>>