Archive for December, 2009

Նոր ու վարդագույն թելեր Սարդի համար․․․

Thursday, December 31st, 2009

Cristmas spider23։53, Դեկտ․ 31․ Սարդը հյուսում է իր սարդոստայնի վերջին օղակը, հետադարձ հայացքով նայում իր հյուսած սարդոստայնին։ Նայում սարդոստայնում հայտնված իր բոլոր զոհերին, որոնք ձեռքբերումներ եւ հիասթափություններ են կոչվում․․․ Սա այն ամենն է, ինչ կարող է անել սարդն այս պահին՝ հավատալով, որ հաջորդ թելի կծիկն անպայման վարդագույն է լինելու։

Uncategorized…

Wednesday, December 30th, 2009

dscn7856«Սիրելի Ձմեռ պապ, ես Էլենն եմ, 4 տարեկան եմ։ Խնդրում եմ ինձ թվերով խաղալիք բերես, որ ես հաշվելն ու գրելը շուտ սովորեմ։ Շնորհակալություն իմ սիրելի Ձմեռ պապ»։

Քրոջս բալիկը հենց նոր թելադրում էր ինձ այս նամակը, որպեսզի ուղղարկեմ Ձմեռ պապին․ եթե ունեք նրա հասցեն, ասեք խնդրում եմ․․․

Հենց այս զգացողությունն եմ ունենում ամեն տարի՝ դեկտեմբերի 30-ին, երբ խոհանոցի խառնիճաղանջ հոտերը նյարդայնացնում են ինձ․․․ երբ կարծում եմ, որ հրաշքը պիտի լինի․ ԱՆՀԱՍՑԵ ՀՐԱՇՔԸ․․․

Շնորհավորում եմ բոլորիդ դեկտեմբերի 30-ի՝ ԱՆՀԱՍՑԵ ՀՐԱՇՔԻ օրվա կապակցությամբ եւ մաղթում նոր փնտրտուքներ․․․

Շատ լուրջ բալիկը

Wednesday, December 30th, 2009

Ամանորի նախորդ օրը մի փոքր ժպիտն ու անհոգությունը չէր խանգարի․

Ամենօրյա «Մարտի 1-ի» Ամանորյա պահանջագիր

Tuesday, December 29th, 2009

ՀՀ իշխանություններին

29_12-Marti-1Անձամբ` «մարտի 1-ի էջը փակող». Աբրահամյան Հովիկին, Հարությունյան Դավիթին, Նաղդալյան Հերմինեին, Շարմազանով Էդուարդին, Նիկոյան Սամվելին, «մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի բոլոր այն անդամներին, ովքեր ստորագրել են զեկույցը, կոալիցիայի այն ներկայացուցիչներին ու կամակատարներին, ովքեր համարում են, թե մեր որդիների սպանությունների «էջը շրջված է…»:

Շատ խոսք ունենք ասելու` ծնողի, մարդու, հայի, քաղաքացու… Ու դեռ` կասենք: Բայց հիմա – Նոր տարի է, մեզ համար` հին – 2008…: Ձեր ապագա արու թոռնիկներին` բարի ծնունդ, բարի ծառայություն Հայոց բանակում, և թող նրանք ապրեն իրավական-քաղաքացիական Հայաստանում, որպեսզի այդ երիտասարդ զինծառայողների վերադասները նրանց ապօրինաբար չտեղափոխեն մայրաքաղաքի փողոցներ` ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ սուրբ երդումը «ի կատար ածելու» հայրենակիցների դեմ: Ամանորին` մեր պետությանը մաղթում ենք – օրենք, իրավունք, արդարություն:

(more…)

Երազանք է պետք․․․

Monday, December 28th, 2009

Երբեմն հանդիպել եմ ստեղծագործող երիտասարդների, ովքեր ասում են․ «Եթե մի լավ PR արվեր, հիմա ողջ աշխարհը ինձ կճանաչեր․․․» Երբեմն պատրվակներ բերելը շատ ավելի հեշտ է, քան մտածելը, պրպտելը, դժվարանալը եւ հայտնագործելը․․․

Հայտարարություն բոլոր այն երիտասարդների համար, ովքեր PR չեն փնտրում,  փնտրում են առիթներ կամ պատճառներ՝ ստեղծագործելու համար․

http://arartplatform.com/ կայքը փնտրում է ստեղծարար երիտասարդների՝ նրանց գաղափարները, մտScreenshot-3ահղացումներն ու ստեղծագործությունները տարածելու, արտասահմանյան շուկայում դրանք ցուցադրելու համար։ Այս կայքում տեղադրված են հայ 10 երիտասարդ նկարիչների օրիգինալ եւ կրկնօրինակված նկարները, որոնք կարելի է գնել հենց կայքից։ Նույն նկարները պատվիրատուի պահանջով կարող են տպվել տարբեր առարկաների վրա․ բաժակ, կոշիկ, պայուսակ, վերնաշապիկ եւ այլն։ Վաճառված օրիգինալ նկարի գումարը փոխանցվում է նկարչին․ նա նաեւ տոկոսային գումարներ է ստանում  յուրաքանչյուր կրկնօրինակի վաճառքից։

Կայքը դեռեւս վաճառք չի ունեցել եւ չի վերածվել մեծ բիզնեսի։ Երեկ հանդիպեցի Ալբերտ Պողոսյանին, ով զբաղվում է Arart-ի մարքեթինգով, այս տեսակ կայք ստեղծելու իմաստն ու գաղափարը հասկանալու նպատակով։ (more…)

Վարդանիկի հերթական «հերոսական» արարքը

Saturday, December 26th, 2009

26_12-v_ghukasyanԱնցած շաբաթ «Հայլուրը» հաղորդեց, որ իր հեռարձակած նյութից հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն անձամբ է զբաղվելուԳյումրու կաթսայատան խնդրով: Ի՞նչ է պատահել Գյումրիում եւ ինչու՞ է նախագահի աշխատակազմի ղեկավարը որոշել զբաղվել դրանով: Ի՞նչ է այս անգամ արել Գյումրու քաղաքապետը` անորսալի Վարդան Ղուկասյանը:

(more…)

«Ես ինքս ինձ համար փորձարարական ճագար եմ»

Wednesday, December 23rd, 2009
Ես ծնվել եմ 1979 թ. հունիսի 30-ին Երեւանում, 7 օր անց պիտակավորվել որպեսhorizon Կարեն Ղարսլյան ու ընդունվել կյանքի` ինչպես աշխատանքի, որպես պոետ եւ վիպասան:
Իմ ստեղծագործությունները իմ, քո, նրա, մեր, ձեր, նրանց մասին են: Իսկ ավելի կոնկրետ այդ դերանունների հետեւում թաքնված էությունների եւ նրանց միջեւ առկա արանքների մասին: Այս տեսանկյունից առաջին պլան է մղվում հաղորդակցության խնդիրը:
Եթե XX դարի երկրորդ կեսից եւեթ մարդկային սոցիումը ընկալվել է որպես սպառողական հասարակություն, ապա այսօր միտումը փոխվել է, եւ արդյունքում ունենք սպառվողական հասարակություն, մի հասարակություն, որին սպառում է գաջեթը եւ ոչ հակառակը:
Եվ, հաշվի առնելով հասարակության սպառվելիության անխուսափելիությունը, թող որ Պոեզիան սպառի մարդուն` անմահացնելով նրան:

Կարեն Ղարսլյանի կայք այցելեցի, երբ նա գրել էր բլոգի մեկնաբանությունների բաժնում: Կարդացի նրա պոեզիան, վեպերը. ինձ դուր եկան: Անընդհատ ուզում էի հարցազրույց անել նրա հետ եւ երեկ հաջողվեց: Քանի որ Կարենն ապրում է ԱՄՆ-ում, հարցազրույցը կայացավ ինտերնետային չաթի միջոցով: Ներկայացնում եմ այն` առանց մեծ փոփոխությունների.

12:16pmAni

հասարակությունը դեռ չի սպառվել ոնց-որ… փաստորեն համակարգչի հետ շփվելով էլ, հասարակության հետ ես շփվում:

12:16pm Karen

այո, էնքան շփման միջոց կա խճճվել ենք:

(more…)

«Ադանա»-ի ոչ պատշաճ բովանդակությունը…

Tuesday, December 22nd, 2009

Աննա Բարսեղյանի բլոգը գրում է.

daniel-deckerԴանիել Դեքերի (Daniel Decker) «Ադանա» երգը  հեռացրել են Youtube-ից` որակելով այն  «ոչ պատշաճ բովանդակությամբ» տեսահոլովակ («inappropriate content»):

Հիշեցնեմ, որ «Ադանա» երգը 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին է: Երաժշտության հեղինակն է  Արա Գեւորգյանը, խոսքերի հեղինակը՝ Դանիել Դեքերը:

Դեքերի խոսքերով՝ «Ադանա»-ն Youtube-ում եղել է 2 տարի եւ ունեցել է 35.000 դիտում:

«Ես կարծում եմ՝ զայրացած թուրքերն ու ազերիներ են  Youtube-ին բողոքել եւ ճնշում գործադրել, որ տեսահոլովակը հեռացնեն: Նրանք հաճախ են ինձ ատելություն եւ սպառնալիք պարունակող նամակներ ուղարկում»,-ասում է Դանիելը:

(more…)

Երեւան-Աբովյան երթուղային գիծն ի վնաս ուղեւորների. ընթերցող

Monday, December 21st, 2009

Մեր ընթերցողն Աբովյանից նամակ է հղել բլոգին` հայտնելու այնտեղի քաոսային իրավիճակի մասին: Այս նյութը եւս մասնակցում է բլոգում հայտարարված մրցույթին: Ներքեւում կարդացեք նամակը.

qaxaq“Երեւանից Աբովյան էին գալիս (մինչեւ դեկտեմբերի 14-ը) 267 համարի երթուղայինները, որ նշված են կարմիր գծով: Իսկ կապույտ գծով` 0, 261, 262, 259 համարներն են անցնում: Երեւանի կողմը նշված է դեղին սլաքով: Աբովյանի բնակելի տարածքը` երկնագույնով եմ նշել:

Մինչ երթուղու փոփոխությունները երթուղայիններն անցնում էին մարդկանց բնակարանին մոտիկ. այսինքն շատ ճիշտ ձեւ էր ընտրված մարդկանց հարմարավետ տեղափոխման համար:

(more…)

«Ճանապարհը միայն կետերի միացում»…

Thursday, December 17th, 2009

wayԳիշերը բարձր ջերմություն ունեի. այն ջերմություններից, որոնք բարձրանում են քեզ համար կարեւոր իրադարձությունների նախորդ օրերին: Գիտեի, որ առավոտյան պիտի ճանապարհ գնամ: Ողջ գիշեր համոզում էի ջերմությանս, որ իջնի… Իջավ:

Առավոտյան արթնացա ճանապարհիս ընկերներից մեկի զանգից. ասում էր` էս դեռ քնա°ծ ես, ես արդեն քո հետեւից եմ գալիս… Արագ հագնվեցի (դա ինձ մոտ համարյա թե չի ստացվում), լվացվեցի, հետո նոր հասկացա, որ ջերմություն չունեմ… ուրախացա…

Նստեցի տաքսի, բարեւեցի ճանապարհակցիս, նայեցի վարորդին… բարի, բայց մունաթ հայացք ուներ. մտածեցի` դե մարդա էլի, դա էլ իր հայացքն ա… տեղավորվեցի հետեւում` պատուհանի մոտ, լավն էր տեղս:

Տեղավորվելուց հետո, սովորաբար, մտածում եմ` տեսնես այս անգամ ինչ եմ տեսնելու ճանապարհներին, ինչ է ինձ տալու այս ճանապարհը…

(more…)