Archive for December 9th, 2009

Հանգստություն… ընթերցողի խոհերից

Wednesday, December 9th, 2009

hangstutyunՀանգիստ: Վերջապե°ս, երկար սպասված հանգստություն: Չորս պատեր` սառը, անհրապույր, բայց հանգիստ, անաղմուկ: Ոչ ոք չի խանգարում, հեռախոսը մոտս չէ:

Նստում եմ այստեղ և անփոփում օրս: Բոլոր դեմքերն ու երկխոսություններն անցնում են աչքերիս առջևով, ինչպես մի ֆիլմ: Մտովի շտկում եմ թույլ տված սխալներս: Իրադարձությունները վերադասավորում եմ այնպես, ինչպես ես կուզեի: Հետո հասկանում եմ. «Ա°խր դա անիմաստ է, միևնույն է` ոչինչ չես փոխի»:

Ահա°, այս օրն էլ ավարտվեց:

(more…)