Archive for December, 2009

Սովորական մի օր… Ընթերցողի խոհեր

Friday, December 11th, 2009

the usual dayԱրթնացա ինչպես միշտ` գզգզված, արդեն 1 ամիս չսանրած մազերով, գլխացավով:

Դուրս եկա տնից:

Այլ իրականություն: Արեւ է:

Ինչպես միշտ` ճանապարհին փորձում եմ հիշել` լվացվեցի, թե ոչ:  Հարեւան տանտիկիններից մեկը` իր մաքրասիրությամբ հռչակված տիկին Ասյան, ավլում է իրենց տան բակն ու աղբը նետում փողոց` հենց ճանապարհին:

Եկավ 95 համարը: Նստում եմ, ավելի ճիշտ` խցկվում: Մի տեսակ ստորացված եմ զգում  այս վիճակից: Մտքիս մեջ սկսում եմ անխնա հայհոյել, փորձում եմ վերհիշել ամենաթունդ հայհոյանքները կամ նորից հորինել դրանցից: Փորձե°լ եք: Զվարճալի է: Հիմարությու’ն:

(more…)

Հանգստություն… ընթերցողի խոհերից

Wednesday, December 9th, 2009

hangstutyunՀանգիստ: Վերջապե°ս, երկար սպասված հանգստություն: Չորս պատեր` սառը, անհրապույր, բայց հանգիստ, անաղմուկ: Ոչ ոք չի խանգարում, հեռախոսը մոտս չէ:

Նստում եմ այստեղ և անփոփում օրս: Բոլոր դեմքերն ու երկխոսություններն անցնում են աչքերիս առջևով, ինչպես մի ֆիլմ: Մտովի շտկում եմ թույլ տված սխալներս: Իրադարձությունները վերադասավորում եմ այնպես, ինչպես ես կուզեի: Հետո հասկանում եմ. «Ա°խր դա անիմաստ է, միևնույն է` ոչինչ չես փոխի»:

Ահա°, այս օրն էլ ավարտվեց:

(more…)

Օ՜, հայ ստրուկներ…

Tuesday, December 8th, 2009

Այս վիդեոն դնելուց առաջ երկար մտածեցի, չէի ուզում հրապարակել այն մեր բլոգում, բայց փաստ է, որ իրավիճակն է այսպիսին…

Նախապես ներողություն կադրում հնչեցված հայհոյանքների համար…

Երեւի հիշում եք 2008-ի նախագահական ընտրությունների` այս կադրերի մոնտաժված տարբերակները…

Ծառի բարեկամ, բակի թշնամի… ընթերցողի խոհերից

Monday, December 7th, 2009

Mariam Sukhudyan«Տո’ գործ տվող, տո’ աննամուս, տո’ աստծո կողմից պատժված , ուռած գլուխ»,- ահա այս գովասանքներին արժանացա մեր հարևանների կողմից, երբ երկուշաբթի օրը զանգահարեցի բնապահպանության նախարարության թեժ գիծ (ծառերի շտապօգնությունը հանգստյան օրերին հանգստանում է)` Ռոմիկ Մանգասարյանին, որն էլ տեսուչներ ուղարկեց մեր բակ` փաստը արձանագրելու, վնասը հաշվարկելու, չորն առողջից զատելու համար:

Բանն էսպես էր եղել. մեր բակի նորաթուխ բնապահպանական խմբի անդամներից մեկը `11ամյա Գայանեն, ահազանգեց ինձ ուրբաթ օրը:

(more…)

Ընթերցողի խոհերից…

Monday, December 7th, 2009

Ինչպես գիտեք ՍԱՐԴ բլոգը հայտարարել էր ընթերցողի նյութերի եւ լուսանկարների մրցույթ: Այս նյութը եւս մասնակցում է մրցույթին: Եթե քվեարկում եք նյութի համար, թողեք Ձեր քվեարկությունը քոմենթների բաժնում:Արդյունքները հայտնի կլինեն դեկտեմբերի վերջին:

ՏԵՔՍՏԸ ԽՄԲԱԳՐՎԱԾ ՉԷ…

Իմ երազի Հայաստանը
Այս թեման, վաղուց էի ցանկանում շոշափել, սակայն ժամանակիս սղության պատճառով, չեի կարողանում հասցնել:Վերջին շրջանում, իմ շրջապատում և մի գուցե նաև ձեր և առհասարակ հայաստանում` երևանում, շատ եմ լսում խոսակցություններ, որ ամենինչ վատ է, ամենինչ թող կորչի գրողի ծոցը, բոլորը հիասթափված են, կամ եթե անգամ կա, մի որոշ մարդկանց քանակ, ովքեր չեն հիասթափվել, ապա նրանք էլ հիասթափության ճանապարհին են:

(more…)

“Bari Aragil”- Serj Tankian and Khatchadour Tankian

Sunday, December 6th, 2009

Shnorhakalutyun Nune Aylanjyanin!

Թեհրանցի հավը երազում մեքենա էր տեսնում…

Saturday, December 5th, 2009
1

Քանի որ նենց ոչինչ ռոմանտիկ հավ էր, սկզբից որոշեց մոտոցիկլետների գներն իմանալ...

1

Հետո էլ մտածեց. «Այ տնաշեն, էդքան փող ունենամ էս մերսեդեսը կառնեմ»...

1

Մերսեդեսի գինն իմանալուց հետո` ասաց. «Այ մարդ, ես ավելի լավ ա գնամ հանգիստ իմ տաքսին քշեմ...»

Լուսանկարների հեղինակ` Մարիաննա Մալիշենկո:

Հերթական թյուրիմացությունը կամ էլ…

Thursday, December 3rd, 2009

AirbusԵրեկ 22:45 սահմանված էր «Երեւան-Ստամբուլ» չվերթը: Սովորականի պես, ուղեւորները անցել են գրանցումը, տեղավորվել ինքնաթիռում: Սակայն մի քանի րոպե անց օդանավակայանի անձնակազմը խնդրել է բոլոր ուղեւորներին իջնել ինքնաթիռից: Հետքի թղթակիցը եւս ուղեւորների շարքում էր եւ պատմում է, որ ինքնաթիռից իջնելուց հետո բոլոր ուղեւորները կրկին անցել են անվտանգության զննում եւ նստել նույն ինքնաթիռը: Միայն 2 կին ուղեւորի թույլ չեն տվել նստել ինքնաթիռ:

(more…)