Archive for January 9th, 2010

«Ստեղ տենց ա…»

Saturday, January 9th, 2010

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Հետքի» «ակտիվը» որոշեց Ամանորին հրաժարվել խոզի բդից, Picture 044տոլմայից ու բլինչիկներից ու մեկնել ակտիվ հանգստի: Ամանորից արդեն 10 օր առաջ Հայաստանի հանգստյան տները ամբողջովին «բրոնիայի» էին արված: Ի վերջո, Ծաղկաձորում էկոնոմ կլասի մի հանգստյան տանը` «Ռիփա» անվանումով, մեզ հաջողվեց սենյակներ գտնել:

Մենք ուղիղ 5:30, նախապես պայնամավորվածության համաձայն, արդեն այնտեղ էինք: «Հիասթափության հետ բախումը» տեղի ունեցավ առաջին իսկ րոպեներին. մեր սենյակները դեռ չէին մաքրել: Դրանք չմաքրեցին նաև 40 րոպե անց: Ի Վերջո, մեզ հաջողվեց ստիպել հավաքարարրին` գոնե մի քիչ կարգի բերել սենյակները: Հիմա էլ անկողին չէին տալիս: «Երեսի զոռով»` դրանք էլ պոկեցինք: Ահա, թե ինչպես դա տեղի ունեցավ

(more…)