Archive for February, 2010

Նունե + Գոքորիկ=Հայաստանի ապագա

Tuesday, February 23rd, 2010
an

լուսանկարը` Անուշ Քոչարյանի

Գլենդեյլի “Հիլթոն” հյուրանոցի սրահներից մեկում այսօրվա Հայաստանի մասին մի հիանալի դասախոսությունից հետո հավաքված մարդիկ՝ հիմնականում սփյուռքահայեր, որոնցից շատերն անգամ Հայաստանում չեն եղել, քննարկում էին օրվա թեման։ Հավաքը միտված էր խթանելու սփյուռքահայերի այցելությունները, կամ, ինչու չէ, հայրենադարձությունը Հայաստան։ Օրվա բանախոսը ներկայացրեց սթափ, ընդգրկուն, բազմակողմանի, իրատեսական փաստերից հյուսված դասախոսություն։ Մտազբաղ հետևում եմ շուրջս ընթացող եռուզեռին։ Ձեռքումս հերթական սփյուռքահայկական երիտասարդական կազմակերպություններից մեկի բուկլետն է։ Հիանալի որակի տպագություն, սիրուն լուսանկարներ, փայլուն, որակյալ թուղթ։ Բացում եմ բուկլետն ու առաջին իսկ էջից ինձ է նայում իմ փոքրիկ Նունեն։ Հա, ինքն է, Նունեն, սևուկ, սիրուն, խելացի աչուկներով, արևային ժպիտով, սև, գանգուր, գզգզված, երկար մազիկներով։ Մի քիչ կենտրոնանում եմ նկարի վրա ու վերադառնում 2004-ի ապրիլ ամիս, Հանրապետության հրապարակ… (more…)

«ԵՐԿՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ

Monday, February 22nd, 2010

Սարդի ընթերցողները մրցույթին ներկայանում են  ոչ միայն խոհերով, այլ նաեւ հետաքրքիր հարցազրույցներով: Այս անգամ կարդացեք Արթուր Սուքիասյանի հեռախոսազրույցն Արմեն Ջիգարխանյանի հետ:

n61656208082_2161321_4649Արմեն Ջիգարխանյանը շուտով նկարահանվելու է մի ֆիլմում, որի սցենարը գրել է մեր մեկ այլ հայրենակից` Լեւոն Մինասյանը:Ֆիլմի աշխատանքային վերնագիրն է «Երկրորդ ճանապարհորդություն»: Սցենարի հեղինակ Լևոն Մինասյանին, որն ապրում  և  ստեղծագործում է Փարիզում, կարելի է ճանաչել Վատիկանի և Նորմանդիայի մասին նրա ‎ֆոտոպանորամիկ պատմություններով: Այսինքն ճամփորդելու գաղափարը գուցե պատահաբար չէ, որ հայտնվել է այս ‎ֆիլմի սցենարի առանցքում:

(more…)

Life Situations

Wednesday, February 17th, 2010

getImageEvery day is different test of life is sweet. Every day we face to things, which help us to release new things. We see the waist and what we gain new things.

What makes me think about life situation? I must say many things, because life itself is a situation. There are many things we gain from it and we understand day by day what is like to be in every situation and sort them out. Sometimes I think is the luck? No, luck has nothing to do with this. It is more you building up your life in different situations where you try to sort them out by looking at the right angel. When we are no longer to change the situation we are changing ourselves. The pain I feel gives me strength to walk trough life facing each situation with courage and optimist.

(more…)

Եվրատեսիլում միակ տուժողը Եվա Ռիվասն էր…

Monday, February 15th, 2010

Eva RivasԵւ ահա, բացում ենք ծրարը… Եվա Ռիվաաաասսս…”,- մինչ այս “երկար սպասված” պահը, Հետքի լրագրողը, որ հետեւում էր կուլիսյան իրադարձություններին, նկատել է, թե ինչպես էին Ռիվասի վարձու երկրպագուները  պլանավորում իրենց գործողությունները, կազմակերպչին հարցնելով, թե ծաղիկները պետք է անունը հնչեցնելուց հետո, թե առաջ նետեն:

Emmy, MihranԱյս երիտասարդ տղաները երեւի ամենաքիչ փողը վաստակեցին Եվրատեսիլ 2010-ի նախընտրական փուլի ժամանակ: Ամեն ինչն էր վարձված, գնված եւ վաճառված… Ամենաշատը մարդկանց ուշադրությունը նախկին մեծն երգիչ Անդրեն գրավեց: Ֆեյսբուքյան ցանցերում խոսվում էր այն մասին, որ երգիչը մազերի հետ խելքն էլ է կտրել: Քարոզիչն այս անգամ էլ կատարեց իր սուրբ պարտքը`  T-shirt-ի վրա գրելով EVA RIVAS: Դե, այս քայլի համար կամ մի կլորիկ գումար էր խոստացված, կամ էլ Անդրեի առջեւ կբացվեն նոր հորիզոններ դեպի արտերկրյա մրցույթները…

(more…)

Կեսօրին մոտ էր… ընթերցողի խոհ

Sunday, February 14th, 2010

Homeless woman on Wall StreetԴա այն ժամանակ էր,երբ որոշեցի սթափել փոքր-ինչ խռովված հոգիս սովորական ծորակի ջրով…Ու հենց այդ ժամանակ էլ երդվեցի, որ կյանքում ոչ մի գոյատևող կենդանի էլ չեմ ոչնչացնի… Փոքր-ինչ թարմացա:Սովորականի նման երկար ժամանակահատվածում հագնվեցի ու շտապեցի փողոց…Մինչ փողոց հասնելը դեռ յոթ հարկ էլ կար… Հասա: Սեթևեթանքով անցա փողոցը` փորձելով գտնել ծանոթ դեմքեր(չնայած նրան, որ այդ թաղամասում ծանոթ չունեի)… Ահա և նկատեցի երկու խաչմերուկներն իրար միացնող փողոցում գտնվող <փոքրիկ> մի կնոջ(երևի կնոջ)…Մորս տարիքին կլիներ:Աչքերից մեկը խիստ կապտած էր, մազերը գզգզված էին ու փնթի, դեմքին անշնորհակալ հայացք էր նշմարված, և դեռ այդ ամենն էլ քիչ համարելով կիտել էր հոնքերը…

(more…)

Հիմա ժպտացող շենքերը քիչ են․․․

Thursday, February 11th, 2010

Հասմիկիgv bdfghj (Jazzi) լուսանկարներն ինտերնետում տեսա․ երկոյան  հանդիպեցի նրան չաթում։ Խնդրեցի մեկնաբանել իր ֆոտոները։ Ճիշտ է, մեր զրույցը լուսանկարչությունից տեղափոխվեց ամեն տեղ, բայց դա առիթ էր՝ բացահայտելու Լոնդոնում ապրող երիտասարդ հայ  կնոջ մտքերը։ Հասմիկի հետ հասցրել եմ շփվել նաեւ առօրյայում, սակայն երբեք չենք խոսել նրա ստեղծագործական ուղղվածությունների մասին։ Այսօր՝ չաթային զրույցի ժամանակ, խոսեցինք նաեւ նրա նոր գրքից։ Այժմ ներկայացնում եմ Հասմիկի լուսանկարները՝ խոստանալով “Կյանքի իրավիճակներ” գրքից մի հատված եւս տեղադրել հաջորդ փոսթերից որեւէ մեկում։ (more…)

Նրանք հայ չեն, մարդկային վիրուսներ են…

Saturday, February 6th, 2010
1

այս նկարն էլ օդնոկլասնիկից գտա

Խոզի, թռչնի եւ այլ կենդանական գրիպների դեմ պայքարել պետք չէ: Պայքարեք, խնդրեմ, մարդկային վիրուսների դեմ, որ ամենուր են տարածվում, վարակիչ են եւ արագ բազմացող: Դրանց ոչընչացման համար շտապ միջոցներ է պետք ձեռնարկել: Չնայած միջոցներ ձեռնարկելու համար արդեն իսկ  ուշացել ենք, ողջ Հայաստանն են տիրել եւ Հայաստանից դուրս են բազմանում արդեն:

(more…)

Ընթերցողի խոհ

Thursday, February 4th, 2010

Բարդ է:

Չգիտեմ` ինչ եմ ուզում ու ինչի եմ սպասում: Թվում է, թե այն, ինչ կա այժմ,դրան ես վաղուց եմ սպասել : Բայց ինչ-որ բան այն չէ…………

Դատարկ է աշխարհը: Մի պահ այն պայծառանում է. այժմյան լիությունն է պարուրում հոգիս, հաջորդ վարկյանին՝ դատարկվում անդառնալիորեն: Հոգուս խորքում նորից դատարկություն է․․․ Ավաղ, անցան այն լիության վարկյանները, երբ ցնծում էր հոգիս ու իմաստավորվել էր ամեն ինչ…

(more…)

“Հիմա դեմոկրատիա է, ձուկ ենք որսում”

Tuesday, February 2nd, 2010

DSC04865Նյարդայնացած (հաջորդ նյութում կպատմեմ ինչու) քայլում էի թբիլիսյան կամուրջներից մեկով, երբ կրկին նկատեցի (ամեն անգամ այդտեղով անցնելիս տեսնում էի) Քուր գետի ափին շարված ձկնորսներին: Այս անգամ հաստատ որոշեցի ներքեւ իջնել, խոսել նրանց հետ: Դժվարությամբ հասա նրանց մոտ, քանի որ Թբիլիսիում մեծ փողոց անցնելն այնքան էլ հեշտ գործ չէ. վարորդները չափից ավելի “քաղաքակիրթ” են:

Մոտեցա շարքի ծայրում կանգնած որսորդին, ներկայացա ռուսերենով. ասացի, որ հայաստանցի եմ… միանգամից պատասխանեց. “Բա հայերեն խոսիր”:

(more…)

Թբիլիսո…

Tuesday, February 2nd, 2010
DSC04762

I saw it and wanted to be there...

DSC04787

so warm...

1

The Armenian church...very mistic