Archive for February 14th, 2010

Կեսօրին մոտ էր… ընթերցողի խոհ

Sunday, February 14th, 2010

Homeless woman on Wall StreetԴա այն ժամանակ էր,երբ որոշեցի սթափել փոքր-ինչ խռովված հոգիս սովորական ծորակի ջրով…Ու հենց այդ ժամանակ էլ երդվեցի, որ կյանքում ոչ մի գոյատևող կենդանի էլ չեմ ոչնչացնի… Փոքր-ինչ թարմացա:Սովորականի նման երկար ժամանակահատվածում հագնվեցի ու շտապեցի փողոց…Մինչ փողոց հասնելը դեռ յոթ հարկ էլ կար… Հասա: Սեթևեթանքով անցա փողոցը` փորձելով գտնել ծանոթ դեմքեր(չնայած նրան, որ այդ թաղամասում ծանոթ չունեի)… Ահա և նկատեցի երկու խաչմերուկներն իրար միացնող փողոցում գտնվող <փոքրիկ> մի կնոջ(երևի կնոջ)…Մորս տարիքին կլիներ:Աչքերից մեկը խիստ կապտած էր, մազերը գզգզված էին ու փնթի, դեմքին անշնորհակալ հայացք էր նշմարված, և դեռ այդ ամենն էլ քիչ համարելով կիտել էր հոնքերը…

(more…)