Archive for February 15th, 2010

Եվրատեսիլում միակ տուժողը Եվա Ռիվասն էր…

Monday, February 15th, 2010

Eva RivasԵւ ահա, բացում ենք ծրարը… Եվա Ռիվաաաասսս…”,- մինչ այս “երկար սպասված” պահը, Հետքի լրագրողը, որ հետեւում էր կուլիսյան իրադարձություններին, նկատել է, թե ինչպես էին Ռիվասի վարձու երկրպագուները  պլանավորում իրենց գործողությունները, կազմակերպչին հարցնելով, թե ծաղիկները պետք է անունը հնչեցնելուց հետո, թե առաջ նետեն:

Emmy, MihranԱյս երիտասարդ տղաները երեւի ամենաքիչ փողը վաստակեցին Եվրատեսիլ 2010-ի նախընտրական փուլի ժամանակ: Ամեն ինչն էր վարձված, գնված եւ վաճառված… Ամենաշատը մարդկանց ուշադրությունը նախկին մեծն երգիչ Անդրեն գրավեց: Ֆեյսբուքյան ցանցերում խոսվում էր այն մասին, որ երգիչը մազերի հետ խելքն էլ է կտրել: Քարոզիչն այս անգամ էլ կատարեց իր սուրբ պարտքը`  T-shirt-ի վրա գրելով EVA RIVAS: Դե, այս քայլի համար կամ մի կլորիկ գումար էր խոստացված, կամ էլ Անդրեի առջեւ կբացվեն նոր հորիզոններ դեպի արտերկրյա մրցույթները…

(more…)