Archive for March, 2010

Տափաստաններին ու ոլորաններին ընդառաջ․․․

Tuesday, March 30th, 2010

Երբ բեմում հայտնվում են հաIan Gillanնճարները, ամեն ինչ ներդաշնակվում է. մարդկանց հոգիները՝ մարմինների, մարմինները՝ շրջապատի, շրջապատը՝ շրջակայքի, շրջակայքը՝ քաղաքի, իսկ քաղաքը՝ կրկին մեզ հետ։

Իսկ երբ հանդիսատեսն արդեն պատրաստ է, բեմում հայտնվում է սպիտակ վերնաշապիկով, արձակած փողքերով մարդը, հանգիստ քայլերն ուղղում դեպի բեմի կենտրոնը, շալվարի հետեւի գրպանից հանում բարձրախոսն ու․․․

․․․ու «ալարկոտ» հայ հանդիսատեսը բացառիկ անգամ պոկվում է աթոռներից եւ սկսում ծափահարել։

(more…)

Give Peace a Fuck

Wednesday, March 24th, 2010
kite_blog

օդապարուկն ու ճայը

Ես ծովափին նստած ճայեր էի նկարում, իսկ կինս՝ կողքիս պառկած, դրանց մասին երազներ էր երևի տեսնում: Ավազի վրա ասեղ գցելու տեղ չկար, իսկ մենք որոշ ժամանակ անց փորձում էինք խցկվել քաղաքի մեջ: Լիքը մարդ ու ճայ: Այսօրվա մարաթոնի վերջնակետն էր Սանտա Մոնիկայի ծովափը: 40 կիլոմետրանոց մարաթոնյան վազքին մասնակցել էր 25 000 հոգի:

Մենք չէինք գտել քրտնքոտ մարաթոնին մասնակցած մեր միակ ընկերոջը հոծ բազմության մեջ: Պիտի լուսանկարեի ընկերոջս՝ վերջնագիծը կտրելիս: Փնտրեցինք մեկ ու կես ժամ, շատ բան տեսանք, բայց իրեն չգտանք: Գնացինք ճայերի մոտ:

(more…)

Հրապարակ օրաթերթի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետեւանքնե՞րը

Thursday, March 18th, 2010

… թե՞ Դորիանի հերթական PR քայլը…

11:13 – 16.03.10. հենց այս պահին Հրապարակ օրաթերթը տարածեց չճշտված, առանց որեւէ աղբյուր նշող իր հերթական «դեղնամամուլային» նյութը:  Միգուցե մնացած նյութերի պես այս մեկի վրա էլ աչք փակեի եւ ուղղակի ժպտայի, եթե այն մարդկային ճակատագրի չվերաբերվեր: Սա է պատճառը, որ պարտավորվում եմ որոշակի ճշտումներ մտցնել.

1. «Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դերասանառեժիսուրայի բաժնի առաջին կուրսի ուսանող Կառլեն Աբրահամյանին համակուրսեցիները դաժան ծեծի են ենթարկել»:

Այո, թատերական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող Կառլեն Աբրահամյանին ծեծել են, սակայն ոչ համակուրսեցիները: Իմ աղբյուրը Կառլենի համակուրսեցիներից եւ ընկերներից է, ով հավաստում է, որ Կառլենին ծեծելու պահին ողջ կուրսով փնտրել են նրան եւ որ համակուրսեցիները նրան ծեծելու որեւէ պատճառ չունեին:

2. «Կ.Աբրահամյանը գրող է, հայտնի է Դորիան կեղծանունով և քարոզում է հոմոսեքսուալիզմի ազատություն»:

Ամբողջովին սուտ ինֆորմացիա, որ թերթը ներկայացնում է մեծագույն վստահությամբ: Կառլենը գրող չէ եւ որեւէ կապ չունի հոմոսեքսուալիզմի ազատություն քարոզող Դորիանի հետ:

Եւս մի քանի սուտ ինֆորմացիաներ, որ չես հասկանում` Հրապարակն է հորինել Դորիանի համար, թե Դորիանը` Հրապարակի: Համենայնդեպս, հարգելի կողմեր (Հրապարակ եւ Դորիան), PR ասվածը չի արվում մարդկանց ճակատագրերի վրայով, պրոֆեսիոնալիզմ է պետք…

Հայ բլոգերների ակումբ. 2-րդ հանդիպում: 20 մարտի, 2010թ.

Thursday, March 18th, 2010

17865_1363718816448_1335942834_31002626_4220788_nՄարտի 20-ին, ժամը` 19:00-ին, ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի կունենա ՆեոՄեդիա նախագծի iSocial նախաձեռնության կողմից կազմակերպվող “Հայ բլոգերների ակումբի” 2-րդ հանդիպումը: Հայկական բլոգոսֆերայի զարգացման վերջին շրջանի տենդենցների, ինչպես նաև օն-լայն գովազդային և մեդիա ոլորտների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը զուգահեռ iSocial նախաձեռնությունը նպատակ է հետապնդում (more…)

համամարդկային, համաինձնային…

Sunday, March 14th, 2010

Արծրունու համերգին էի գնացել այսօր: Փոքր թատրոնում էր` մի փոքր թատրոն… մոտ 80 հոգի կային, ովքեր հավաքվել ու սպասում էին նրա հնչյուններին: Ես էլ նրանցից մեկն էի, չնայած սովորությանս համաձայն ուշացել էի: Ներս մտա, տեսնեմ լիքը գլուխներ ուղղված են բեմին, մտածում են փիլիսոփայի հետ: Արծրունիական կիթառի առաջին իսկ ջղաձգումներից իմ գլուխն էլ սկսեց մտածել…անկախ ինձնից: has_am_20100114_3701115033Անկեղծ ասեմ, համերգի ողջ ընթացքում զգացի այն, ինչից մինչ տեղ հասնելս վախենում էի, խուսափում, չէի ուզում զգալ…համամարդկային, համահայային (համահայկական բառը չինովնիկերեն է) մի հեգնանք, որ փոխանցվում էր ամբողջ աշխարհն ու երեւույթներն իր վրա կրող բեմից: Չէ, ինչ համամարդկային… իմ ցավը, իմ հեգնանքը ողջ համերգի ընթացքում դեմքիս շպրտեց փիլիսոփան. երգեց իմ մասին, ծաղրեց, ծաղրեց մինչեւ վերջ…իսկ ես չէի ուզում, դրա հավեսը չունեի:

Գիտակցությունս միայն մի բան է հասկանում, որ ենթարկվեցի արվեստագետի գլխավոր նպատակին` «պետք է դնել հանդիսատեսին մի ստենդի վրա, որ զգա իրականությունն ու վերեւից նայի իրերին»,-մի անգամ ինձ ասաց Արծրունին:

Ավարտից հետո դուրս պրծա թատրոնից, փողոցն անձրեւում էր… ազատվեցի, բայց արդեն ստենդի վրա էի ու իջնել չէի կարող ու դեռ չեմ իջել…

Շարունակել չեմ կարող, բայց ուզում եմ մկնիկը սեղմել publish-ին, այնպես որ, սեղմում եմ… մինչ տեսություն…

Կուզենայի գնահատված լինել իմ երկրի կողմից

Thursday, March 11th, 2010

Picture 143«Շնորհակալ եմ, որ ինձ վստահում եք եւ հավատում, չնայած, որ ես պոտենցիալ հանցագործ եմ եւ մեղադրվում եմ զրպարտության մեջ նրա համար, որ բարձրաձայնել եմ Նուբարաշենի դպրոցում կատարվող անառողջ եւ արատավոր երեւույթները: Պարտավորված եմ այս մրցանակը կիսել բոլոր այն խիզախ մարդկանց հետ, ովքեր մինչեւ վերջ իմ կողքին են եղել:

Կուզենայի գնահատված լինել առաջին հերթին իմ երկրի կողմից եւ պաշտպանված զգալ սեփական երկրում: Եւ այն պայքարը, որ տանում եմ Թեղուտի պաշտպանության համար, դիտվեր ոչ թե պայքար ընդդեմ իշխանությունների, այլ շարժում հանուն թե´ իրենց, թե´ մեր լինելիության, առողջ, լիարժեք եւ ներդաշնակ կյանքի:

(more…)

Հայ բլոգերների ակումբի 2-րդ հանդիպումը` մարտի 20-ին

Thursday, March 11th, 2010

ABG2-announceՀայ բլոգերները հանդիպում են երկրորդ անգամ` արդեն քննարկելու հայկական ինտերնետային գովազդային շուկան եւ նրանում բլոգերների ինտեգրվածությունը, բլոգների մոնետիզացիային վերաբերող խնդիրներ:

Հանդիպումը տեղի կունենա 2010թ. մարտի 20-ին, որն այս անգամ էլ կազմակերպել է ՆեոՄեդիա iSOCIAL նախագիծը:

(more…)

Գենդերային անհավասարության օրը

Tuesday, March 9th, 2010

gender-and-climate-change

Չգիտեմ, մտքերս վերջերս հակասական են դարձել․ երեւի թե սա է պատճառը, որ այդքան ընդունված, ուրախալի տոն համարվող ՄԱՐՏԻ 8-ը ես համարում եմ Գենդերային անհավասարության օր!!!

Մի հայացք անց կացրի քաղաքով, որպեսզի հասկանամ՝ ինչպես են նշում մարդիկ այսօրը։ Միանգամից նկատեցի այն խեղճ տղամարդկանց, որ թանկացված ծաղիկների գներն էին հարցնում միայն․․․ Նկատեցի նաեւ կանանց, ովքեր իրենք իրենց համար էին ծաղիկներ գնում․․․

Ու մտածեցի․ այսօր Գենդերային անհավասարության եւ ընդհանրապես Անհավասարության օրն է։ Թե ով է գենդերը, ընկերներիցս մեկն ասում է՝ ո՞վ իմանա․․․

Friday, March 5th, 2010

«Ոչ մի արդարացում չկա Թուրքիայի՝ Հայկական Ցեղասպանության հանդեպ

կույր լինելու համար»,-ասվում է ԱՄՆ արտաքին գործերի կոմիտեի տան նախագահ Բերմանի՝ Հայոց Ցեղասպանության մասին որոշման բաց խոսքում։Armenian Genocide Rally 01

ԱՄՆ կոնգրեսի՝ Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հետ կապված մեծ հույսեր չունեի․ հետո էլ ինձ համար  արդեն կարեւոր էլ չէր նրա ընդունել-չընդունելը։ Որովհետեւ Ամերիկան չէ, որ պետք է հուշի հեռուներից, թե այստեղ ցեղասպանություն եղել է, թե ոչ։ Հիմա արդեն հետաքրքիր չէ, թե ինչ եմ կարծում ես, քանի որ կարծիքս հնացած է։

Միայն հենց նոր,  չաթերի միջոցով իմացա, որ Կոնգրեսն ընդունել է մեր բանաձեւը։ Ահա պաշտոնական աղբյուրն այդ մասին։

Քանի որ մի քանի արձագանքներ հասցրեցի տեսնել, կառաջարկեմ սոցիալական ցանցերում եւ ֆորումներում գրող բոլոր հայերիս այս փաստն ՈՒՌԱ-յով չարձանագրել․․․ Գոնե կարելի է  ՎԵՐՋԱՊԵՍ տարբերակն ընտրել։

Ուրիշ ձեւերով ես փող չեմ կարող աշխատել

Tuesday, March 2nd, 2010

musicԵրեկ մեր հին ռոք խմբերից մեկի` «Միներալի» համերգին էի հրավիրվել: Ներկա էինք 10-15 հոգով. հայաստանյան իրավիճակ էր. համերգի կազմակերպիչը` Նարեկ Բախտամյանը, չէր լուծել տեխնիկական խնդիրները: Խումբն էլ, տեսնելով որ ձայնային կարգավորումները նորմալ չեն, տոմսեր չէր վաճառել:

Քչով էլ վատ չէր: Հետեւի սեղանից անընդհատ ծափահարություններ էի լսում: Ինձ հետաքրքրեց, թե ով է Միներալի այդքան բուռն ֆանատը: Շրջվեցի եւ նկատեցի նախկին երգչուհի Արփինե Բեգջանյանին: Անկեղծորեն զարմացա, քանի որ երբեք չէի պատկերացնի, որ «Ես պուճուր եմ, ոսկե ջուր եմ» երգի կատարողը այդքան ոգեւորությամբ կարող է ռոք լսել:

Համերգից հետո որոշեցի խոսել երգչուհու հետ.

(more…)